Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 26/04/24
Ավստրալիան դարձավ երրորդ երկիրը, որն ունի ավելի քան 1000 Bitcoin բանկոմատ
Ուկրաինայի Ազգային բանկը նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը մինչև 13.5%
Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը պահել է 50%
Ապրիլի 25-ի դրությամբ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Threads-ն ունի ամսական 150 միլիոն օգտատեր․ Meta-ի հաշվետվությունը
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ ներմուծման ծավալն աճել է 75.8%–ով
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ արտահանման ծավալն աճել է 170.0%–ով
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ շինարարության ծավալն աճել է 11․7%–ով
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ առևտրի շրջանառությունն աճել է 26.5%–ով
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ ծառայությունների ծավալն աճել է 5.0%–ով
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 3․7%-ով
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 30․4%–ով
Երևանում մայիսի 14-ից 16-ը կանցկացվի ՎԶԵԲ–ի տարեկան հանդիպումը
Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել
Հունգարիան կպահպանի Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման արգելքը՝ հակառակ Եվրախորհրդարանի որոշմանը
Թուրքիայի ԿԲ-ն տոկոսադրույքը պահպանել է 50% մակարդակի վրա
BHP-ն կվերաձևավորի պղնձի շուկան Anglo-ի առաջարկով
Հուսիներն Ադենի ծոցում հարձակվել են ամերիկյան էսկադրային ականակրի և 2 առևտրային նավի վրա
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները

Իտալիայի իշխանությունները համաձայնության են եկել «Lukoil»-ի գործարանի ազգայնացման շուրջ․ La Repubblica

Դկտ 2, 2022 11:01
38
ADS

Իտալիայի Նախարարների խորհուրդը հաստատել է ռազմավարական ձեռնարկությունների պաշտպանության միջոցառումների մասին հրամանագիրը։ Դրանց թվում է Սիցիլիա կղզում գտնվող ISAB-ի նավթավերամշակման գործարանը, որը պատկանում է Lukoil-ին,- գրում է La Repubblica-ն։
Ծրագրի համաձայն ՝ ձեռնարկությունը կանցնի պետության ժամանակավոր հատուկ կառավարման ներքո։ Իշխանությունները երաշխավորել են գործարանի շարունակականությունը, որտեղ աշխատում է մոտ 10000 մարդ։ Այն Եվրոպայում երրորդ խոշորագույն նավթավերամշակման գործարանն է և արտադրում է Իտալիայում սպառվող վառելիքի մոտ 22 տոկոսը:


Դեկտեմբերի 1-ին հաղորդվել էր, որ Lukoil-ը ցանկանում է ISAB-ը վաճառել ամերիկյան Crossbridge Energy Partners ներդրումային ընկերությանը։ Գործարքի շրջանակներում նավթավերամշակման գործարանի արժեքը գնահատվել է 1-1,5 մլրդ եվրո։
Սիցիլիայում գտնվող Lukoil գործարանը վերամշակում է ռուսական Urals նավթը, սակայն դեկտեմբերի 5-ից ԵՄ-ն պետք է դադարեցնի այդ վառելիքի ներկրումը Ռուսաստանից։ Իտալիայի իշխանությունները ձեռնարկության ազգայնացումը դիտարկել են աշխատատեղերի և վերամշակման կարողությունների կորստից խուսափելու համար։

 

Մեկնաբանություն