OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապր 10, 2024 14:57
40

Ս.թ. ապրիլի 4-ին, ժամը 16։00-ին «Ալեքսանդր» հյուրանոցի «Դվին» սրահում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կանանց հզորացման սկզբունքներին նվիրված «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության»  միջոցառումը, որը կազմակերպվել էր ՄԱԶԾ-ի կողմից՝ Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համագործակցությամբ:

Ամբողջ աշխարհում ֆոնդային բորսաները կազմակերպում են զանգի հնչեցման արարողություն՝ բարձրացնելու իրազեկությունը ՄԱԿ-ի գենդերային հավասարության և կանանց հզորացմանը վերաբերող Կայուն զարգացման նպատակ 5-ի առաջմղման գործում մասնավոր հատվածի առաջնային դերի վերաբերյալ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում Ավստրիայի Զարգացման համակարգման գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, «ՄԱԿ կանայք» կազմակերպության ներկայացուցիչ Օլգա Ազատյան, Հայաստանի Ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

Միջոցառման ընթացքում հայաստանյան 5 մասնավոր ընկերություններ ստորագրեցին Կանանց հզորացման սկզբունքների (ԿՀՍ) համատեղ հայտարարգիր։ ԿՀՍ-ին միացած կազմակերպություններն են՝ Գրիին Ռոք Մենեջմենթ Գրուպ, Թուֆենկյան Հոսփիթալիթի, Այդի Բանկ ՓԲԸ, Իդրամ, “Sunny Food”:

Սկիզբ առնելով 2010թ․ «ՄԱԿ կանայք» կազմակերպության և ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի համատեղ ջանքերով՝ ԿՀՍ նախաձեռնությունը նպատակ ունի համայնքում, բիզնեսում և աշխատավայրում խթանել կանանց և աղջիկների հզորացումը՝ յոթ առանցքային սկզբունքները կյանքի կոչելու միջոցով։

Միջոցառումը կազմակերպված էր «Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից: