Պարենային ապրանքների գները բարձրացել են՝ հասնելով առավելագույնին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը կմասնակցի Վիեննայի Սուրբ Ծննդյան տոնավաճառին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է «Դալան» տեխնոպարկի շինարարության հրապարակ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների կառավարման նոր Superra հավելվածը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 12 հազար արցախցի
Ինչ են ասում վիճակագրական տվյալները ՀՀ առևտրային բանկերի աճի մասին. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի նոր մաքսային պայմանները էլեկտրական մեքենաների համար. կարևոր մանրամասներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի առևտրային հավելուրդը 2024-ին հասնել 1 տրիլիոն դոլարի
Apple-ը սկսել է iPhone 16-ի և 16 Pro-ի ինքնավերանորոգման պահեստամասերի վաճառքը
Երևանում ավտոբուսների 2,1 մլն ուղևորից տոմսային համակարգից օգտվել է 578 հազար 22-ը
ՊԵԿ-ն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր նորությունները. մանրամասները` ABNews.am կայքում
Ինչու է Երևանի ավտոբուսային ցանցը շարունակաբար բախվում տեխնիկական խնդիրների. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսաստանը արդեն 2030 թվականին նավթի արդյունահանումը կհասցնի 540 մլն տոննայի
Բացահայտեք չիայի սերմերի օգտակար հատկությունները՝ սկսելով օրը ճիշտ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես են զարգանում փողի բազան և վարկավորման ծավալները Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024 թվականի ընթացքում Ռուսաստանից Հայաստան 618,2 խորանարդ մետր չմշակված փայտանյութ է արտահանվել
Կոնվերս բանկն անսովոր հյուրեր է ունեցել․ դիտեք ABNews.am կայքում

Մինչև 2000 Մբ/վ Wi-Fi 7, խաղային հեռուստացույց և աննկատ աշխատող Smart home․ Team ընկերությունների խումբը` DigiTec-ում է

Հկտ 4, 2024 19:29
41
ADS

4 Հոկտեմբերի, 2024 թ․, Երևան․ Այսօր Մերիդիան էքսպո կենտրոնում մեկնարկեց տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական Դիջիթեք ցուցահանդեսը։ Team-ը կրկին ներկայացավ ընկերությունների խմբով, որի մասնակիցներին համախմբում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու և սեփական երկրի տնտեսության աճի վրա ազդելու մեծ ցանկությունը։

Team ընկերությունների խմբի ամենախոշոր Team Telecom Armenia-ն` նոր սերնդի օպտիկամանրաթելային ցանցի Wi-Fi 7 ծածկույթում ապահովում է մինչև 2000 Մբ/վ արագություն։ Ընկերությունը նաև ներկայացնում է զվարճանքային Cosmo Box-ը, որը, փոխարինելով ավանդական TV-սարքը, հեռուստացույցը դարձնում է «խաղային»։ Մոտ 1800 խաղերի շարքում են՝ Need for Speed, Call of Duty, Fortnite, Dota2, Cyberpunk 2077 և այլ սիրված խաղերը։

Team Systems-ի լուծումները ստեղծում են միջավայր, որտեղ «Խելացի տան» սարքավորումներն ու տեխնոլոգիաները գործում են աննկատ, բայց արդյունավետ: Team Systems-ը, HDL ընկերության հետ համագործակցությամբ, ներկայացրեց Smart Place-ը, որը ներառում է ավտոմատացման խելացի լուծումներ՝ նախատեսված տների, գրասենյակների և հյուրանոցների համար:

TeamPay ընկերությունը ներկայացնում է էլեկտրոնային դրամապանակը՝ հավելված, որն իր պարզ և հարմար ինտերֆեյսի միջոցով թույլ է տալիս օգտատերերին պլանավորել և կատարել ավտոմատ վճարումներ, ինչպես նաև վճարումների խմբերի ստեղծման պարզության և տվյալների անվտանգության միջոցով ապահովում է օգտագործման հարմարավետություն ու անվտանգություն։

«Դիջիթեքը տեխնոլոգիաների էպիկենտրոն է, որտեղ ծնունդով հայկական ընկերությունները հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց նորարար լուծումները, ստեղծելու նոր կապեր և գտնելու նոր գործընկերներ: Որպես տեխնոլոգիական ընկերություններին միավորող խումբ՝ Team-ը չէր կարող չմիանալ տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառմանը թե՛ որպես մասնակից, թե՛ որպես աջակից՝ խրախուսելու Հայաստանում տեխնոլոգիաների ու նորորարության զարգացումը»,- նշում է Թիմ ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։

Team ընկերությունների խմբի Team Solutions-ը ստեղծում է ծրագրային ապահովման գործիքներ ու լուծումներ, որոնք օգնում են հաճախորդներին ավտոմատացնել գործընթացներն ու ընդլայնել իրենց գործունեությունը։ Ընկերությունը մշակում է նաև կառավարման էլեկտրոնային համակարգեր, իսկ ZANGEZOR և HZOR պրոդուկտների միջոցով ապահովում է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող կառույցների ու ընկերությունների թեժ գծերի անխափան աշխատանքը։

Team Energy նախագիծը, որը Հայաստանում ձևավորեց էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ, նույնպես DigiTec-ում է։ Լիցքավորման կայաններն ապահովում են մինչև 160 կՎտ հզորություն և նախատեսված են ցանկացած մակնիշի էլեկտրական մեքենաների համար: Team Energy հավելվածի միջոցով հնարավոր է գտնել մոտակա լիցքավորման կետերը, կատարել լիցքավորում և վճարել կցված քարտի միջոցով, իսկ եթե Team Telecom Armenia-ի բաժանորդ եք` նաև Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։

Ցուցահանդեսում է նաև Հայաստանում առաջին առցանց մոլը՝ Buy.am-ը, որը հնարավորություն է տալիս գնումներ կատարել միաժամանակ մի քանի վայրերից և կազմակերպել առաքում։

Team Telecom Armenia-ն, որպես DigiTec-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկեր, այցելուներին ու մասնակիցներին կապահովի ոչ միայն ինտերնետային, այլև տրանսպորտային կապով՝ Հանրապետության հրապարակից դեպի DigiTec։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 6-ը։

Հասարակայնության հետ կապերի բաժին

[email protected]

Մեկնաբանություն