ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Հայ-չինական հարաբերությունները զարգանում են հումանիտար ոլորտում

Ապր 4, 2024 11:13
102

1992 թվականի ապրիլի 6-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ սկիզբ է դրվում դիվանագիտական հարաբերություններին։ 2024 թվականի ապրիլի 6-ին լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը, ինչը խորհրդանշում է ամուր կապերի մասին։

32 տարիների ընթացքում Հայ-չինական կապերը զարգացել են համահունչ եւ ներդաշնակ տարբեր ոլորտներում։ Վերջին տարիների ընթացքում ակտիվացել են կապերը հումանիտար ոլորտում, տարբեր ֆորմատի համագործակցություններ են ծավալվել գիտակրթական եւ մշակութային ոլորտներում։

Նմանատիպ միջոցառումների թիվը վերջին տարիների ընթացքում շատացել են եւ դարձել են սպասված հասարակության կողմից, սակայն կարելի է առանձնացնել դրանցից մի քանիսը։

Մարտի 20-ին Հայաստանի նկարիչների միության տանը տեղի ունեցած ցուցահանդեսի ընթացքում ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնը նշել էր,որ Հայաստանն ու Չինաստանը, երկու կողմերի ջանքերի շնորհիվ, ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության եւ զբոսաշրջության ոլորտներում։

Գիտակրթական ոլորտում ծավալվող համագործակցությունը բազմաշերտ է։ Կարեւոր է նշել, որ Չինաստանի կողմից ամեն տարի տրամադրվում են տասնյակ կրթաթոշակային տեղեր հայ երիտասարդների համար։ Չինաստանում ուսումը շարունակող երիտասարդների թիվը աճում է ամեն տարի,իսկ հետաքրքրությունը չինարեն լեզվի հանդեպ մեծանում։

Համեմատության համար հարակավոր է արձանագրել, որ այս տարի չինարենի որակավորման քնությունների մասնակցիների թիվը եղել է 100-ի սահմանում։ Նաեւ աննխադեպ է այս տարի Կոնֆուցիուսի ինստիտուտին չինարենը իրենց մոտ դասավանդելու առաջարկով դիմած դպրոցների թվի աճը։ 

Պետք է ընդգծել, որ այս պահին Երեւանի 6 դպրոցներում չինարենը դասավանդվում է որպես երրորդ օտար լեզու, իսկ Հայաստանի ավելի քան 10 դպրոցներում գործում են չինարենի լեզվի առկա եւ առցանց դասեր։ Հայ-չինական բարեկամության դպրոցում չինարենը առաջին օտար լեզուն է։ Բացի դպրոցներին չինարեն են սովորում նաեւ ԵՊՀ-ում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, իսկ հայերեն-չինարեն թարգմանչական գործ մասնագիտացում են ստանում Բրյուսովի պետական համալսարանում։

Գիտական ոլորտում համագործակցում են ՀՀ ԳԱԱ արեւեյալգիտության ինստիտուտը եւ Պեկինի հասարակական գիտությունների ակադեմիան։ Համագործակցության շրջանակներում անց են կացվում մի շարք գիտաժողովներ, փորձի փոխանակման ծրագրեր։ Տարվա ընթացքում ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությունը հայ գիտնականներին Չինաստանում տարբեր գիտական ծրագրերի մասնակցելու հնարավորություն է ընձեռում։ 

Ընդհանուր մշակութային եւ կրթական կապերի զարգացման գործում ակտիվ դերակատարություն ունի ԲՊՀ Կոնֆուցիուսի ինստիտուտը, որը իրականացնում է մի շարք կրթական եւ մշակութային միջոցառումներ, վերապատրաստում է տեղացի չինարենի մասնագետների, տրամադրում է խորհրդատվություն Չինաստանում գործող բուհական ծրագրերի եւ միջոցառումների վերաբերյալ։ 2023 թվականին Հայաստանում անցկացված չինական համալսարանների ցուցահանդեսին մասնակցել 35 չինական առաջատար համալսարան,որոնք ներկայացրել են իրենց ընթացիկ ծրագրերը հայ երիտասարդներին։

Հատկանշական է , որ ցուցահանդեսին մեկ օրվա ընթացքում մասնացկել են շուրջ 4000 աշակերտներ եւ ուսանողներ։ Հայ-չինական մշակութային երկխոսության շրջանակներում Հայաստանը Չինաստանում եւս անց է կացնում մշակութային տարբեր միջացառումներ։ Դրանցից կարելի է առանձնացնել Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ 2023 թ.-ին անց կացված միջոցառումների շարքը։ Պեկինում առաջին անգամ անցկացվել է հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ վնագախումբն էլ չինական կողմից հրավիրված է եղել եզրափակիչ փուլում նվագակցելու մրցույթի մասնակիցներին։ Այս միջոցառումը մեծապես նպաստել է Հայաստանի մշակույթի հանրայնացմանը Չինաստանում։ 

Հայաստանի մշակույթի հանրայնացման օջախներ են նաեւ Տալիանի օտար լեզուների համլսարանում 2015 թվականին բացված հայագիտության կենտրոնը, իսկ Պեկինում 2 տասնյակ չինացի ուսանողներ սովորում են հայերեն։

Որպես Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն, ուրախ եմ, որ երկկողմանի կապերը զարգանում են նաև հումանիտար ոլորտում և հետագայում ևս ջանքեր կգործադրեմ բարեկամ ժողովրդի միջև փոխըմբռնման և մերձեցման համար։

Գոռ Սարգսյան. Կոնֆուցիուսի ինստիտուտի հայակական կողմի տնօրեն, պատմական և բանասիրական գիտությունների թեկնածու, “Լաո Ծը; 100 Իմաստություն”, “Ճըն Խը; դիվանագետ և հետախույզ” գրքերի համահեղինակ