ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Facebook-ի խափանման իրական պատճառը և մեղավորները

Մրտ 6, 2024 06:00
745

Կարմիր ծովում 4 ինտերնետ մալուխների վրա հուսիթների կողմից հարձակումներ են եղել, որոնք ազդել են նաև Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի միջև կապի վրա։ Տեղեկությունը հայտնում է հոնկոնգյան մատակարար HGC Global Communications Limited-ը:

Կտրվել են չորս ստորջրյա մալուխներ, այդ թվում՝ Ասիա-Աֆրիկա-Եվրոպա 1 (AAE-1), մյուս երեք վնասված մալուխներն են Seacom, TGN և EIG: Ընկերությունը գնահատմամբ դա ազդում է տրաֆիկի մոտ 25%-ի վրա:

«Ասիայից տրաֆիկի մոտ 15%-ն ուղղվում է դեպի արևմուտք, մինչդեռ այս տրաֆիկի 80%-ն անցնում է Կարմիր ծովի ստորջրյա մալուխներով», — ասվում է HGC-ի հայտարարության մեջ:

Ընկերությունը նշել է, որ արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում հետևանքները մեղմելու ուղղությամբ, մասնավորապես՝ դիվերսիֆիկացնում է խնդրից տուժած ուղղությունները: Դրանք ներառում են ուղղությունը դեպի հյուսիս (Հոնկոնգ — Չինաստան — Եվրոպա) և դեպի արևելք (Հոնկոնգ — ԱՄՆ — Եվրոպա):

Ինչ վերաբերում է դեպի արևմուտք ուղղությանը, ընկերությունը դիվերսիֆիկացնում է Կարմիր ծովում չվնասված 11 մալուխներով:

Հաղորդվում է, որ հուսիթների հարձակումը խոշոր կայքերի զանգվածային խափանումներ է առաջացրել, այդ թվում՝ Youtube, Google, «Ֆեյսբուք»և «Ինստագրամ» սոցցանցերում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում զանգվածային խափանումներ են առաջացել «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցցանցեր մուտք գործելիս։