Վրաստանի բյուջե է մուտքագրվել 14.88 միլիարդ լարի՝ նախատեսվածից 5.3%-ով ավելի
ԱՄՀ-ն Հայաստանին կհատկացնի ևս 24,5 մլն դոլար՝ ընդհանուր աջակցությունը հասցնելով 122,7 մլն դոլարի
300 մլրդ ռուբլի կուղղվի ռուսական Starlink-ի ստեղծմանը
Տնտեսական ազատության ինդեքս. Ինչպե՞ս է Հայաստանը գնահատվում 2022-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լոնդոնը Կիևին 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգի վարկ կտրամադրի ՌԴ ակտիվների հաշվին
Արթիկ համայնքում 2024-ին մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ արժողությամբ
Աղքատության հաղթահարումից մինչև տուրիզմ՝ Հայաստանը և Չինաստանը նոր ուղիներ են բացում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աբովյանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում 5,5 % անկում է գրանցվել. ՀԲ
Ակբա բանկը տեղաբաշխում է 11% և 6% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական հացահատիկի արտահանումը հոկտեմբերին կրճատվել է 10%-ով
Վրաստանի իշխանությունները մտադիր են հասնել երկրի նախագահի իմփիչմենթին
IDBank-ը և Իդրամը՝ Mantashyants Global Expo-ում. դիտեք ABNews.am կայքում
Բյուջեների մրցավազքը. ինչպե՞ս են տարբեր երկրներ ֆինանսավորում ֆուտբոլը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սահմանվել են նոր կանոններ էլեկտրական սկուտերների երթևեկության վերաբերյալ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխարհը պետական պարտքի հսկայական ճնշման տակ. ի՞նչ Է սպասվում տնտեսություններին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օգտակար, թե վնասակար է պոպուլիզմը տնտեսության համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այսուհետ տրանսպորտում վճարումը հնարավոր կլինի միայն երկու եղանակով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում

Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները. ԿԳՄՍ

Փտր 20, 2024 12:35
61
ADS

Ամփոփվել են 20242025 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները։

Միասնական քննությունների 1-ին՝ ձմեռային փուլին, ի սկզբանե հայտագրվել է 9672 դիմորդ (դիմորդների մի մասը հայտագրվել էր 1, մի մասը՝ 2 քննություն հանձնելու համար): Հունվարի 20-ից մինչև փետրվարի 4-ը՝ 6 քննական օրերի ընթացքում, դիմորդները քննությունն են հանձնել 12 առարկայից: Քննություն հանձնած դիմորդների թիվը 9604 է:

ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 43 քննական կենտրոնում, 14-ը՝ Երևանում, 29-ը՝ մարզերում:

Դիմորդները միասնական քննություններ են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Քիմիա», «Աշխարհագրություն», «Օտար լեզուներ», «Ֆիզիկա», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Ռուսաց լեզու» առարկաներից։

Միասնական քննության առաջին փուլի արդյունքներով «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը հայտագրվել է 3240 դիմորդ, քննությանը մասնակցել է 3211-ը: Միջին միավորը եղել է 11․09: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 589 դիմորդ (մասնակիցների 18,3%-ը), 18-20 միավոր է հավաքել 183-ը (5,7%)։

«Քիմիա» առարկայի քննությանը հայտագրվել է 1045 դիմորդ, քննությանը մասնակցել է 1034-ը: Միջին միավորը եղել է 10.46: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 345 դիմորդ (մասնակիցների 33,4%-ը), 18-20 միավոր է հավաքել 121-ը (11,7%)։

«Աշխարհագրություն» առարկայի քննությանը հայտագրվել է 56 դիմորդ, քննությանը մասնակցել է 56-ը: Միջին միավորը եղել է 11.00: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 10 դիմորդ (մասնակիցների 17,9%-ը), 18-20 միավոր է հավաքել 1-ը (1,8%)։

«Անգլերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 5045 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 4983-ը: Միջին միավորը եղել է 12.85: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 842 դիմորդ (մասնակիցների 16,9%-ը), 18-20 միավոր է հավաքել 872-ը (17,5%)։

«Գերմաներեն» առարկայի քննությանը հայտագրվել է 30 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 30-ը: Միջին միավորը եղել է 13․84։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 4 դիմորդ (մասնակիցների 13,3%-ը), 18-20 միավոր է հավաքել 2-ը (6,7%)։

«Ֆրանսերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 32 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 31-ը: Միջին միավորը եղել է 12.19: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 5 դիմորդ (մասնակիցների 16,1%-ը), 18-20 միավոր է հավաքել 4-ը (12,9%)։

«Իսպաներեն» առարկայի քննությանը հայտագրվել է 1 դիմորդ, քննությանը մասնակցել է 1-ը: Միավորը եղել է 16.75:

«Ֆիզիկա» առարկայի քննությանը հայտագրվել է 827 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 818-ը: Միջին միավորը եղել է 10.64: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 245 դիմորդ (մասնակիցների 30%-ը), 18-20 միավոր է հավաքել 79-ը (9,7%)։

«Հայոց պատմություն» առարկայի քննությանը հայտագրվել է 1086 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 1059-ը: Միջին միավորը եղել է 11.51: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 263 դիմորդ (մասնակիցների 24,8%-ը), 18-20 միավոր է հավաքել 147-ը (13,9%)։

«Մաթեմատիկա» առարկայի քննությանը հայտագրվել է 4198 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 4100-ը: Միջին միավորը եղել է 10.51: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 1023 դիմորդ (մասնակիցների 24,95%-ը), 18-20 միավոր է հավաքել 269-ը (6,6%)։

«Կենսաբանություն» առարկայի քննությանը հայտագրվել է 1222 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 1191-ը: Միջին միավորը եղել է 12․09: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 283 դիմորդ (մասնակիցների 23,8%-ը), 18-20 միավոր է հավաքել 217-ը (18,2%)։

«Ռուսաց լեզու» առարկայի քննությանը հայտագրվել է 141 դիմորդ, քննությանը մասնակցել է 141-ը: Միջին միավորը եղել է 10.29: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 38 դիմորդ (մասնակիցների 26,95%-ը), 18-20 միավոր է հավաքել 3-ը (2,1%)։

Մեկնաբանություն