ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար
«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի և ևս 10 երկրների քաղաքացիներ
Առանց վարորդական իրավունք մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնակի մեծացնել՝ սահմանելով 50,000 դրամ
Alibaba-ն 7 միլիարդ դոլար կծախսի նոր օգտատերեր ներգրավելու համար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 46 միլիոն ռուբլուց ավելի խարդախության համար
5 մարքեթինգային դաս մեդիայի, մենեջմենթի և նորաձևության լեգենդից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 5 ամսում ավելացել է 13,9%–ով
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխել է իր տարբերանշանը
ՀէՑ-ից բացի հայկական որ ընկերությունները կարող են ազգայնացվել․ վերլուծությունը հասանելի է ABNews.am կայքում
Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում

2023 թվականին ռուսները Հայաստանում 3400 բիզնես են գրանցել. Forbes

Հնվ 18, 2024 16:51
41

Forbes-ը հաշվել է, որ 2023թ. ընթացքում ՌԴ քաղաքացիները Հայաստանում գրանցել են մոտ 3400 իրավաբանական անձ, որից մոտ 2000-ը՝ անհատ ձեռներեց:

Եթե հաշվենք 2022թ. փետրվարից՝ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից, ապա այդ թիվը կազմում է 7328, իսկ ԱՁ-ների թիվը՝ 4983:

Հայաստանը այս ցանկում երրորդն է՝ Վրաստանից ու Ղազախստանից հետո: Մեր հարևան երկրում գրանցված բիզնեսների թիվը 2023-ին կազմել է շուրջ 13000, իսկ Ղազախստանում՝ 6100: Հայաստանին համարժեք ցուցանիշ ունի Չեռնոգորիան: Ռուսները հաճախ նաև իրենց բիզնեսը տեղափոխում են Սերբիա, Թուրքիա, ԱՄԷ և Ուզբեկստան:

Ռուս սեփականատերեր ունեցող շուրջ 700 ընկերությունների խորհրդատվական ծառայություններ մատուցող Team2B ընկերության հիմնադիր Վլադիմիր Շատվերովը նշում է, որ գրանցված ԱՁ-ների ճնշող մեծամասնությունը ՏՏ ոլորտի մասնագետներ են, ովքեր այդ տարբերակով շարունակում են իրենց նախկին գործատուի հետ աշխատանքը: Միաժամանակ, նրանք, որպես կանոն, օգտվում էին ՏՏ սկսնակ ընկերություններին տրամադրվող արտոնությունից: Սակայն, 2024թ.-ից, տրամադրվող արտոնությունների շարքից հանվեց շահութահարկի արտոնությունը, ինչը շատերին կարող է դրդել տեղափոխվելու Վրաստան:

«Ռուս ձեռնարկատերերին Հայաստանում գրավում է բանկային համակարգի համեմատաբար մեղմ մոտեցումները ՌԴ քաղաքացիների նկատմամբ, Հայաստանի՝ ԵԱՏՄ երկիր լինելու հանգամանքը, ինչպես նաև վերոնշյալ ՏՏ արտոնությունները, որն այսուհետ մասամբ է գործելու: Իսկ որպես խոչընդոտ կնշեմ ներքին շուկայի փոքր ծավալը, ՌԴ հետ լոգիստիկ հաղորդակցության սահմանափակ և թանկ լինելը, ինչպես նաև ՌԴ հետ ինտեգրացիայի բարձր մակարդակը. շատերը զգուշանում են, որ իրենց վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի Ռուսաստանին»,-կարծում է Վլադիմիր Շատվերովը: