ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Պուտինի հայտարարություններից հետո հացահատիկի համաշխարհային գները նվազել են 10%-ով

Հնս 4, 2022 16:14
448

Հացահատիկի համաշխարհային գները նվազել են մինչև ապրիլյան մակարդակն այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ապահովել ուկրաինական հացահատիկի անխոչընդոտ արտահանումը իր կողմից վերահսկվող նավահանգիստներով։ Այս մասին հայտնում է Իտալիայի գյուղատնտեսական արտադրողների ասոցիացիան՝  Coldiretti-ն։
Ասոցիացիան խոսում է հացահատիկի գների 10 տոկոս նվազման մասին։ Բացի այդ, նվազել են կերային եգիպտացորենի գնանշումները։
Coldiretti-ի մամուլի ծառայությունը նշում է, որ նավերի մեկնումը Սև ծովի նավահանգիստներից կազատի ուկրաինական պահեստները, որոնք պարունակում են 20 մլն տոննա ցորեն, գարի և եգիպտացորեն։ Բերքը նախատեսված է Եգիպտոս, Թուրքիա, Բանգլադեշ, Իրան արտահանման համար։ Այս երկրներն իրենց ցորենի ավելի քան 60%-ը ներկրում են Ռուսաստանից և Ուկրաինայից։Ասոցիացիան նշում է, որ հացահատիկի ներկրումից կախված են նաև Լիբանանը, Թունիսը, Եմենը, Լիբիան և Պակիստանը։ Թվարկված որոշ երկրներում սով կարող է առաջանալ մատակարարման սահմանափակումների պատճառով:

Նախօրեին Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը նոր գյուղատնտեսական տարում (սկսվում է 2022 թվականի հուլիսի 1-ին) կարող է հացահատիկի արտահանումը ընթացիկ գյուղատնտեսական տարում (հունիսի ավարտը) 37 միլիոն տոննայից հասցնել 50 միլիոն տոննայի):