Ծրագրային ապահովման մշակող և ՏՏ հսկա Microsoft-ը պատրաստվում է աշխատանքից ազատել տարբեր գերատեսչությունների հազար աշխատակցի,- հայտնում է Axios պորտալը ՝ հղում անելով ընկերության աղբյուրներին։
Տեղեկությունը հաստատել է Business Insider-ը, որն ընկերության աշխատակիցների պլանավորված կրճատումն անվանել է «նրանցից ազատվելու հանգիստ փորձ»։
Մասնավորապես, կրճատումների տակ են ընկնելու Xbox և Edge ստորաբաժանումների աշխատակիցները։ Ավելի ուշ Microsoft-ը հաստատել է այս տեղեկությունը։
«Ինչպես բոլոր ընկերությունները, մենք պարբերաբար գնահատում ենք մեր բիզնեսի առաջնահերթությունները և համապատասխանաբար կատարում կառուցվածքային ճշգրտումներ: Հաջորդ տարի մենք կշարունակենք ներդրումներ կատարել մեր բիզնեսում և աշխատանքի ընդունելու հիմնական աճի ոլորտներում»,- ասվում է MarketWatch-ին ուղարկված էլ. նամակում։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով տնտեսագետների հարցումը, զգուշացրել էր, որ ԱՄՆ-ը կարող է ռեցեսիայի մեջ մտնել առաջիկա 12 ամիսների ընթացքում։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն