ՀՐԱՏԱՊ. Վիրավորների թիվն անցնում է 200-ը, մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր. ԱՐՑԱԽԻ ՄԻՊ
ՀԱՐՏԱՊ. Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա. Արցախի ՄԻՊ
ՀՐԱՏԱՊ. Պետք է շտապ օդային միջանցք բացել` Արցախում վիրшվnրված անձանց արագ ՀՀ հասցնելու համար․ Տ. Աբրահամյան
ՀՐԱՏԱՊ. Կան բազմաթիվ վիրավորներ եւ զոհեր․ Հանրապետական ԲԿ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով․ ԱՀ ՆԳՆ խոսնակ
ՀՐԱՏԱՊ. Վիրավորների մի մասն ամենայն հավանականությամբ չի ապրի, այրվածքները շատ խորն են ու անհամատեղելի կյանքի հետ
ՀՐԱՏԱՊ. Ստեփանակերտում պшյթյnւնից տnւժшծ քաղաքացիներին բուժօգնություն են ցուցաբերում նաև ռուս խաղաղապահները
ՀՐԱՏԱՊ. Ստեփանակերտցի բժիշկը խնդրում է բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ
ՀՐԱՏԱՊ. Կան զոհեր և վիրավորներ, այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են ԲԿ-ներ. Արցախի ՆԳՆ
ՀՐԱՏԱՊ. Տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը. Արցախի ՆԳՆ
ՀՐԱՏԱՊ. Բենզինի բաքի մոտ բազմաթիվ վարորդներ են եղել, ովքեր փորձում էին վառելիք հայթայթել սեփական մեքենաներով ԼՂ-ից հեռանալու համար
ՀՐԱՏԱՊ. Ստեփանակերտի մոտակայքում բենզալցակայան է պայթել է, կան բազմաթիվ տուժածներ
Փաշինյանի մոտ քննարկվել է 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Սեպտեմբերի 25-ին ժամը 17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ
ԿԲ. Ներդրումային ընկերությունները կարող են կառավարել նաև ոչ հրապարակային ներդրումային ֆոնդեր
Ուսանողները որպես կամավորներ կներգրավվեն ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերում
Մարտակերտի վերջին բնակիչները լքել են քաղաքը. քաղաքապետ
ՌԴ ՆԳՆ ղեկավարը ժամանել է Երևան
Իվանյանում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար գործարկվում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը»
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը և USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերն այցելել են ՀՀ

Ozon-ի ապրանքներն արդեն հասանելի են Հայաստանի բնակիչների համար

Հլս 5, 2023 14:42
45
ADS

Ռուսական Ozon առցանց առևտրի հարթակն սկսել է Ռուսաստանից ապրանքների վաճառք իրականացնել Հայաստանում։ Առաքման միջին ժամանակահատվածը մոտ յոթ օր է: Ապագայում Ozon-ը նախատեսում է զարգացնել իր լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում,- գրում է News.am Tech-ը։

Ինչպես տեղեկացնում է Forbes.ru-ն, ընկերությունից հայտնել են, որ Հայաստանից գնորդները կարող են պատվիրել ռուսական շուկայի գրեթե ողջ տեսականին, իսկ ապրանքները կարող եք պատվիրել Omni Logistics-ի առաքման միջոցով։

«Առցանց առևտրի հարթակների մեծ առավելությունը լայն տեսականին է, վիրտուալ ցուցափեղկի վրա ապրանքների ընտրանին շատ ավելի մեծ է, քան սովորական մանրածախ խանութում»,- ասել է ԱՊՀ-ում Ozon-ի գործառնությունների և զարգացման հարցերով տնօրեն Ալեքսեյ Սապոնը:

«Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր ենթակառուցվածքները երկրում, որպեսզի նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր անկյունների բնակիչները կարողանան առցանց պատվիրել և ապրանքներ ընտրել բազմազան տեսականիից»,- հավելել է նա։

Հայ սպառողները կարող են գնել Ozon-ի 196 միլիոն անուն ապրանքներ ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և խնամքի պարագաներ: Ապրանքները հնարավոր է ձեռք բերել առաքման ծառայության կամ Omni Logistics-ի ստացման կետերի միջոցով: Ապրանքների առաքման միջին ժամկետը մոտ յոթ օր է:

Ընկերությունից տեղեկացնում են, որ Ozon-ը նախատեսում է զարգացնել Հայաստանում իր լոգիստիկ ենթակառուցվածքը, ներառյալ սեփական առաքման ծառայությունը և ստացման կետերի ցանցը: Ozon-ը ԱՊՀ-ում բիզնես է զարգացնում 2021-ից, ընկերությունն արդեն ունի իր սեփական լոգիստիկ ենթակառուցվածքը Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում: Ozon-ը ակտիվորեն զարգանում է որպես առցանց հարթակ, որի տեսականու ավելի քան 90%-ն արդեն ձևավորում են հարթակի գործընկերները։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ozon-ը հայկական շուկա կմտնի այս տարվա աշնանը։

 

Մեկնաբանություն