Ժամը 10-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը կազմում է 88.780 անձ
4 օրով դադարեցվելու է երթեւեկությունը Լեւանի լեռնանցքի թունելով եւ Պուշկինի լեռնանցքի թունելով
Արցախի վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք
ԼՂ-ից բռնի տեղահանվածներից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացվի միանվագ 100 հազարական դրամ
ԿԸՀ-ն հաստատել է նորընտիր ավագանու կազմը
1 մլրդ դրամ է հատկացվել միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհների նորոգման համար
Wildberries-ն էլեկտրական գործիքներ է վաճառում՝ սեփական ապրանքանիշով
Աշխարհահռչակ Anonymous հաքերային խումբը կոտրել է Ադրբեջանի պետական կայքերը
Ադրբեջանը սկսել է գրանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար
SWIFT-ը միջազգային վճարումներում դոլարի մասնաբաժնի ռեկորդային աճ է արձանագրել
Կառավարությունը 360 միլիոն դրամ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում դառնալ արյան դոնոր
2024-ին ՊՆ-ի բյուջեն կաճի 7,3 տոկոսով եւ կկազմի 555 մլրդ դրամ
Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը. ՊԵԿ
2024-ին պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 48,4 տոկոսը, դեֆիցիտը՝ ՀՆԱ-ի 3,2 տոկոսը
2024-ի բյուջեում հարկային եկամուտները կաճեն 15,4 տոկոսով, կապիտալ ծախսերը՝ 22 տոկոսով. նախարար
Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը
Համակարգչային խաբեությամբ հափշտակել են 19 մլն դրամ. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել
Մեկ օրում բացահայտվել է 43 հանցագործության դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել 27 մարդ
Նորքի այգիներում անշարժ գույքը կօտարվի մոտ 88 մլն դրամով. այնտեղ կկառուցվի ժամանցի եւ հանգստի գոտի

Համաշխարհային բանկը կընդլայնի զարգացող երկրների աջակցության միջոցառումները. նրանք կարող են հետաձգել պարտքերի մարումը

Հնս 23, 2023 17:04
39
ADS

Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան հայտարարել է, որ կազմակերպությունը կավելացնի միջոցառումների շարքը զարգացող երկրներին օգնելու համար ճգնաժամային իրավիճակներից հետո պատրաստվածության, արձագանքման եւ վերականգնման հարցերում,- գրում է banksnews.am-ը։

«Այսօր մենք հայտարարում ենք համալիր մոտեցման մասին, որը զգալիորեն կընդլայնի Համաշխարհային բանկի գործիքակազմը ճգնաժամերին պատրաստվածության ապահովման, դրանց արձագանքման եւ վերականգնման ուղղությամբ», — ասել է Բանգան Փարիզում Հյուսիսի եւ Հարավի երկրների միջեւ «նոր միջազգային ֆինանսական դաշնագրի» քննարկմանը նվիրված գագաթնաժողովի ընթացքում:

Առաջարկվող միջոցառումները ներառում են օգնություն զարգացող երկրների կառավարություններին հակաճգնաժամային արձագանքման առաջադեմ համակարգերի ստեղծման գործում, տարբեր նախագծերի աջակցության համար ապահովագրության նոր տեսակների տրամադրում՝ երկրներին հնարավորություն ընձեռելով միջոցների մի մասն արագ ուղղել արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար: Երկրները նաև կկարողանան հետաձգել պարտքերի մարումը, որպեսզի կենտրոնանան հակաճգնաժամային միջոցառումների վրա՝ առանց անհանգստանալու ֆինանսական հետևանքների մասին:

«Նոր ֆինանսական դաշնագրի» գագաթնաժողովն անցկացվում է Ֆրանսիայի մայրաքաղաքում հունիսի 22-23-ը եւ պետք է մշակի Համաշխարհային բանկի եւ ԱՄՀ-ի ապագա միջազգային համագումարների ճանապարհային քարտեզը, որը ներառում է նաեւ Հարավի երկրների արտաքին պարտքի մեղմացմանն ուղղված միջոցառումներ:

Առաջին անգամ գագաթնաժողովի գաղափարը Ֆրանսիան հնչեցրել է անցած աշնանը Եգիպտոսում ՄԱԿ-ի COP27 կլիմայական համաժողովի ժամանակ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով ՝ ինքը պետք է օգնի խուսափել «աղքատության դեմ պայքարի եւ կլիմայի պաշտպանության պայքարի միջեւ ընտրությունից»:

Մեկնաբանություն