ԲԿ-ներ տեղափոխված 349 վիրավորների թվում դուրս գրված պացիենտներ չկան. տեղափոխվել է 129 աճյուն
ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 53,629 անձ, 10,985 տրանսպորտային միջոց. իրականացվել է 35,491 անձի հաշվառում
«Գազպրոմ Արմենիան» պատրաստ է փոխհատուցել Արցախից տեղահանված 300 ընտանիքի կեցավայրի վարձի և կոմունալ ծախսերը
Հատուկ սակագնային պլան՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար. Վիվա-ՄՏՍ
Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին
Կենտրոնական Ասիայի երկրներում այս եւ հաջորդ տարի մեծ տնտեսական աճ կնկատվի. ՎԶԵԲ
Արցախցի երեխաներն առանց որևէ փաստաթղթի կընդունվեն դպրոց․ Ժաննա Անդրեասյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար արդեն կամավորագրվել է 650 անձ
Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ
Հայաստանը միակ խոչընդոտն է մահմեդական պետությունների ամուր շղթայի կառուցման համար. Geopolitical Monitor
Կանադայի արտգործնախարարը չի բացառել Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառումը
Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Պետությունը հոգացել է շուրջ 5.700 անձի կեցությունը
Ժամը 16-ի դրությամբ՝ ևս 74 բուժառու տեղափոխվել է ՀՀ և ընդհանուր թիվը կազմում է 311
Ժամը 15-ի դրությամբ, Հակարիի կամուրջը հատել է 50.243 անձ
Ռուբեն Վարդանյանին Լաչինի միջանցքի անցակետում ադրբեջանցիները ձերբակալել են
Ռուսաստանն ընդլայնում է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցները
Բաշխվածությունը՝ ըստ մարզերի․ Սյունիք՝ 1465, Վայոց ձոր՝ 810, Գեղարքունիք՝ 976, Տավուշ՝ 298, Արմավիր՝ 200, Արագածոտն՝ 30, Շիրակ՝ 203, Կոտայք՝ 20
Ֆրանսիան շուտով հյուպատոսական գրասենյակ կբացի Սյունիքի մարզում` սահմանի մոտ
Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով

Ինչպիսի փոփոխությունների են ենթարկվել ապրանքների գները․ վիճակագրական կոմիտեի տվյալներ

Հնս 6, 2023 13:03
176
ADS

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. մայիսը 2022թ. մայիսի նկատմամբ) կազմել է 1.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 1.8% գնանկում, տեղեկացնում են Վիճակագրական կեմիտեից։

2023թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.2% հավելաճ): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գները նվազել են 2.2-1.4%-ով: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.7%-ով:

Սննդամթերքի գներ: 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.1%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 4.1% գնանկում: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 5.2-3.5%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում):

Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.8%-ով: Պարենային հիմնական ապրանքախմբերի գների փոփոխությունները և ազդեցությունները սպառողական գների ինդեքսի վրա 2023թ. մայիսին։

Հնդկացորենի գինը 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ նվազել է 21.4%-ով, ոսպինը՝ 18.4%-ով, ալյուրինը՝ 10.4%-ով, ոլոռինը՝ 10,4%-ով, բրնձինը՝ 7.8%-ով, մակարոնեղենինը՝4.1%-ով, բլղուրինը՝ 3.6%-ով, լոբունը՝ 3.0%-ով, ձավարինը՝ 2.8%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.8%, 3.8%, 3.2%, 3.4%, 1.5%, 1.6%, 2.5%, 0.9% և 0.5%-ով:

2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացի՝ 0.2%, թարմ կաթի՝ 5.4%, պանրի՝ 7.8% գնաճ, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 1.4%, 0.4%, 1.8% գնանկում:

Մարգարինի, կարագի և թռչնամսի գները 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ նվազել են 6.8%, 2.9% և 0.9%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 1.2%, 1.2% և 0.3 %-ով: Ձվի գինը 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ աճել է 18.9%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ գրանցվել է 0.8% գնանկում:

2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 36.5%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 4.1%-ով:

2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է գառան մսի՝ 0.7%, խոզի մսի՝ 9.5% գնանկում, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 0.1% և 3.4% գնաճ: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ արձանագրվել է 6.6% գնանկում, իսկ 2023թ. ապրիլի համեմատ ՝ 1.6% գնաճ:

2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ծխախոտային արտադրատեսակների 8.6%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 2.2% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ արձանագրվել է 22.3%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 19.7% գնանկում: Բանջարեղենի գների փոփոխությունները 2021-2023թթ. հունվար-մայիսին նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ,% 1   Մրգի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ գներն աճել են 2.4%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.6% գնանկում:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 1.1 % գնաճ, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 0.9% գնանկում:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 1.3-0.1% գնանկում, այդ թվում, գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում: 2023թ. մայիսին ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 0.5% և 1.1%-ով: 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 28.9% և 21.3%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 16.2% և 9.6% գնանկում:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ սակագներն աճել են 4.7%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ` 0.2%-ով:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.1-0.3%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում:

Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.2%-ով:

Մեկնաբանություն