Գարնանը Եվրոպայում գազի գինը գրեթե կրկնակի նվազել է՝ հասնելով 1000 խմ-ի դիմաց մոտ 282 դոլարի
American Express-ը AI տեխնոլոգիա կներդնի
Իլոն Մասկը կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը. Bloomberg
Ատեստավորման արդյունքներով ոստիկանության զորքերի շարքային զինծառայողը կարող է ստանալ մինչև 190 հազար դրամ հավելավճար
2023թ. ապրիլին ՀՀ ընդհանուր ավանդային պորտֆելը կազմել է 5 տրլն 134 մլրդ 447 մլն ՀՀ դրամ
Ռուբեն Ինջիկյանն ընտրվել է Յունիբանկի խորհրդի անդամ
Ամերիկյան Microchip Technology-ն գնել է հայկական Instigate Semiconductor-ը
Թոշակառուներին արդեն վերադարձվել է մոտ 4,5 մլրդ դրամ քեշբեքի տեսքով. նախարար
ՀՀ պետական վերահսկողության ծառայություն մուտքագրված հանրագրերի քանակն ավելացել է 93-ով
«Սեւան Ազգային պարկ»-ի Վարդենիսի տեղամասում կատարվել է 7,5 հեկտար ծառատունկ
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի 30%-ը
Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը Երևանում մոտ 20 երթուղայիններ կփոխարինվեն ավտոբուսներով
Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ԱԳՆ
Ամերիաբանկ. Միլանից եկած մարզիչները կմարզեն 160 հայ պատանու
2023թ. հունվար-ապրիլին ՀՀ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 260,042 դրամ
Mercedes-Benz-ի սեփականատերերը շուտով կկարողանան մեքենան գործարկել իրենց iPhone-ի և Apple Watch-ի օգնությամբ
Իրանից Թուրքիա արտահանումը չորս ամսում հասել է 820 մլն դոլարի
Apple Music Classical հավելվածն այժմ հասանելի է Android սարքերի համար
Թալինում նոր ներդրումներ են իրականացվել. հիմնադրվել է «Թալին 2» արևային կայանը
Միշել. Այժմ վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի երկխոսությունը

ԱՄՆ վիզաների վճարը մայիսի 30-ից կավելանա

May 23, 2023 16:27
1,945
ADS

ԱՄՆ պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում նախատեսում է 2023 թ․մայիսի 30-ից բարձրացնել ոչ ներգաղթային վիզաների որոշ տեսակների համար նախատեսված վճարի չափը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ բիզնեսի կամ զբոսաշրջության համար նախատեսված B1/B2 տեսակի վիզաների և առանց միջնորդագրի տրվող ոչ ներգաղթային վիզաների՝ ուսանողական, փոխանակման այցելուների վիզաների համար նախատեսված վճարը 160 ԱՄՆ դոլարի փոխարեն այժմ կլինի 185 ԱՄՆ դոլար։

Միջնորդագրի վրա հիմնված ոչ ներգաղթային վիզաների  (H, L, O, P, Q և R տեսակի վիզաներ ժամանակավոր աշխատողների համար) վճարը 190 ԱՄՆ դոլարի փոխարեն կլինի 205 ԱՄՆ դոլար։

Ավելացել է նաև E տեսակի վիզաների վճարը` 205 ԱՄՆ դոլարից դառնալով 315 ԱՄՆ դոլար:

Մեկնաբանություն