Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

WhatsApp-ում գաղտնիության նոր գործառույթ կգործարկվի

Ապր 3, 2023 17:16
28

WhatsApp մեսենջերի 2.23.8.2 բետա տարբերակում նոր գործառույթ է գործարկվել, որը նպատակ ունի բարձրացնել օգտատերերի գաղտնիության մակարդակը, այս մասին հայտնում է WABetaInfo կայքը,- գրում է News.am Tech-ը։

Նոր գործառույթը թույլ է տալիս կողպել առանձին չատերը՝ դրանց մուտք ապահովելով միայն մատնահետքի կամ գաղտնաբառի միջոցով։ Այսպիսով, այն ավելացնում է անվտանգության լրացուցիչ օղակ՝ պաշտպանելով օգտատիրոջ նամակագրությունը երրորդ կողմերից:

«Կողպեք և թաքցրեք տվյալ չատը: Օգտագործեք ձեր մատնահետքը այն բացելու և ծանուցումները կարդալու համար: Լրացուցիչ գաղտնիության համար կողպված չատերը կտեղակայվեն բոլոր մյուս չատերից առանձին»,- ասվում է նոր գործառույթի նկարագրության մեջ:

Հաղորդվում է, որ մեդիա ֆայլերը, օրինակ՝ կողպված չատին ուղարկված լուսանկարները կամ տեսանյութերը, ավտոմատ կերպով չեն պահվի սարքի հիշողության մեջ։

Նոր գործառույթը կավելացվի մեսենջերի հետագա թարմացման մեջ: Լայն հանրության համար գործառույթի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:

WhatsApp մեսենջերը վերջերս մի շարք այլ գործառույթներ է թողարկել և հայտարարել, որ 2023-ին մի շարք նորարարություններ են սպասվում։