ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար
«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի և ևս 10 երկրների քաղաքացիներ
Առանց վարորդական իրավունք մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնակի մեծացնել՝ սահմանելով 50,000 դրամ
Alibaba-ն 7 միլիարդ դոլար կծախսի նոր օգտատերեր ներգրավելու համար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 46 միլիոն ռուբլուց ավելի խարդախության համար
5 մարքեթինգային դաս մեդիայի, մենեջմենթի և նորաձևության լեգենդից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 5 ամսում ավելացել է 13,9%–ով
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխել է իր տարբերանշանը
ՀէՑ-ից բացի հայկական որ ընկերությունները կարող են ազգայնացվել․ վերլուծությունը հասանելի է ABNews.am կայքում
Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում

Հայաստանի անշարժ գույքի շուկայում սկսել են զգացվել փոփոխությունները

Մրտ 29, 2024 15:41
3,150

Դեռ անցյալ տարվանից փորձագետները կանխատեսում էին, որ անշարժ գույքի շուկայում գնանկում է լինելու։ Դա կապվում էր եկամտային հարկի հետվերադարձի ծրագիրը դադարեցնելու եւ շինարարական կազմակերպություններին սպասվող ճգնաժամի, վաճառքի տեմպերի կտրուկ անկման հետ։ Այսօր արդեն կանխատեսումներն իրականանում են։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Երեւանում անցյալ տարվա հունվարին գրանցվել է 3 հազար 678 գործարք, դեկտեմբերին՝ 6 հազար 26, իսկ արդեն այս տարվա հունվարին ընդամենը 5 հազար 47 գործարք է կնքվել։ Նույն միտումը գրանցվել է նաեւ մարզերում։ 

Արագածոտնում անցյալ տարվա դեկտեմբերին կնքվել է տան առքուվաճառքի 1 756 գործարք, իսկ այս տարվա հունվարին՝ 1191։ Արարատում 2023-ի դեկտեմբերին 2 հազար 52 տուն է վաճառվել, իսկ հունվարին՝ 1 425։ Արմավիրում անցյալ տարեվերջին 1 961 գործարք է կնքվել, այս տարվա հունվարին՝ 1 381։ Գործարքների պասիվությունը նկատելի է նաեւ մյուս մարզերում, անգամ՝ Սյունիքում ու Վայոց Ձորում, որտեղ վաճառքի տեմպերն ամենացածրն են։ Սյունիքի մարզում հունվարին ընդամենը 531 գործարք է եղել՝ դեկտեմբերին կնքված 829-ի դիմաց։

Ընդհանուր առմամբ, հունվարին ՀՀ-ում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 16 հազար 394 գործարք, այն դեպքում, երբ 2023-ի դեկտեմբերին այս թիվը կազմել է 21 հազար 668, իսկ 2023-ի հունվարին՝ 13 հազար 506։ Տեսնում ենք, որ այս տարի գործարքների թիվն ավելի շատ է նախորդ տարվա համեմատ, սակայն տարեվերջի համեմատ առքուվաճառքի տեմպն ընկել է, ինչը չէր կարող չանդրադառնալ անշարժ գույքի գների վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ «Հրապարակ օրաթերթ»-ում