Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն Թունյան

Մրտ 28, 2024 17:58
74

ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի՝ հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը․

«Եթե մենք «Միր»-ի հետ կապված ու մնացած պատժամիջոցների հետ կապված որևէ քայլ չենք կատարում՝ դա ինչպես կազդի, և կատարելու դեպքում՝ ինչպես կազդի, որովհետև շատ դեպքերում մեր բանկային համակարգը, եթե փորձի շրջանցել պատժամիջոցները, կհայտնվի աշխարհից մեկուսացված վիճակում, ինչը մեր ոչ միայն ֆինանսական ոլորտին, այլև իրական հատվածին կդնի լուրջ խնդիրների առաջ»,- հավելեց նա:

Թունյանը նշեց, որ որպես տնտեսական հանձնաժողովի անդամ և որպես էներգետիկայի հանձնաժողովի անդամ՝ Եվրանեստում մասնակցել է երկու նիստի, որին ընդդիմադիր գործընկերները մասնակցել են առաջին 5 րոպեն․

«Զեկույցների ժամանակ ՀՀ-ի նկատմամբ կոնկրետ մեղադրական հայտարարություններ են հնչել նաև սանկցիաները շրջանցելու հնարավորությունների առումով, որին պատասխանել ենք ու հիմնավորել ենք, որ նման բան չկա: Այս իմաստով դա երկսայր սուր է, պետք է և՛ նայել պատժամիջոցները չշրջանցելու ռիսկերը, և՛ շրջանցելու տեսանկյունից: ՀՀ-ն շատ հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է որդեգրել»,- նշեց պատգամավորը: