Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

Պայքար սպառողին մոլորեցնող արտահայտությունների դեմ

Մրտ 26, 2024 17:18
47

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/6242/05/23 վարչական գործով 2024 թվականի փետրվարի 23-ի վճռով, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 13-ի թիվ 275-Ա որոշման իրավաչափությունը, ակցիաների առնչությամբ ձևավորել է հետևյալ կարևոր մոտեցումները.

-Հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցությունն իր բնույթով ունի ձևական կազմ, այսինքն՝ հետևանքի վրա հասնելը՝ սպառողի մոլորվելու փաստը, վարքագիծը Օրենքի 21-րդ հոդվածով որակելու պարտադիր և անհրաժեշտ պայման չէ։ Վարքագիծը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն իրավախախտում որակելու համար բավարար է միայն մոլորվելու հնարավորությունն ու հավանականությունը, այլ ոչ թե ինքնին մոլորվելու փաստը։ Հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն իրավախախտման ձևական բնույթը դրսևորվում է նրանում, որ արարքը կատարման փաստով համարվում է ավարտված։

-Ապրանքի միջին գինն ակցիայի մեկնարկի պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման գների միջին թվաբանականն է։

-Անհատական գնիջեցման արդյունքում ապրանքի վաճառքի գինը ներառվում է ապրանքի վաճառքի գների միջին թվաբանական հաշվարկի մեջ, եթե նման հաշվարկի կատարումը բացառող հանգամանքներ չեն ներկայացվում տնտեսավարողի կողմից։

-Մանրածախ առևտրի պայմանագիրը հրապարակային պայմանագիր է, հետևաբար տնտեսավարող սուբյեկտի կողմից անհատական զեղչեր կիրառելիս պետք է սահմանվեն ոչ խտրական պայմաններ։

-Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի արտահայտություններ կիրառելուց, որոնք կարող են մոլորեցնել սպառողին։ Օրինակ՝ «Ամանորյա զեղչեր սկսած 10 %-ից մինչև 35%։ Շտապեք ձեռք բերել ձեր «նվեր»-ը» հայտարարության մեջ նվերի մասին նշումից հնարավոր չէ հանգել հետևության առ այն, որ առաջարկը վերաբերում է նվեր գնելուն և ոչ թե գնում կատարելու դեպքում նվեր ստանալու հնարավորությանը։ Այսինքն՝ նվերի մասին նշումը չի կարող մեկնաբանվել որպես հաճախորդի կողմից ընկերությունից ժամացույց ձեռք բերելու նպատակ՝ որպես նվեր իր սիրելիին։

Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 13-ի թիվ 275-Ա որոշմամբ «ԷՅ ԴԱԲԼՅՈՒ ԱՅ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված ակցիաների առնչությամբ ընկերության վարքագիծը որակվել է որպես հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցություն և խախտումների համար տրվել է նախազգուշացում, ինչպես նաև նշանակվել է 1 809 000 (մեկ միլիոն ութ հարյուր ինը հազար) ՀՀ դրամի չափով տուգանք։