ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

ՀԷՑ-ի պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի Abond ցուցակում

Մրտ 22, 2024 17:51
65

Մարտի 22-ին Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը ստորագրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի արժեկտրոնային պարտատոմսերի ցուցակման որոշումը, համաձայն որի՝ ընկերության պարտատոմսերը մարտի 27-ից կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմանական (Abond) ցուցակ եւ կթույլատրվեն դրանցով  հասցեական առեւտուրը եւ Ռեպո գործարքների կնքումը։  

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ցուցակելու է 32 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 320,000 պարտատոմս։ Թողարկված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 11.40%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Ցուցակված պարտատոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով։

Տեղաբաշխումը իրականացվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից 2023թ․ դեկտեմբերի 11-ից մինչեւ 2024թ․ փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածում։ Թողարկվել են ընդհանուր 32 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ պարտատոմսեր, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են։

Սա հայկական կապիտալի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի ամենախոշոր տեղաբաշխումն է` 32 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները  ուղղվելու են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վարկային պարտավորությունների վերաֆինանսավորմանը, ինչպես նաեւ ներդրումային ծրագրի շարունակականության ապահովմանը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, գործառնական ծախսերի նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը:

«Այս իրադարձությունը կարեւոր է երկու պատճառով. առաջին, որ սա պարտատոմսերի ամենախոշոր թողարկումն է Հայաստանում, ինչը վկայում է Հայաստանի կապիտալի շուկայի կայունության եւ դրա հանդեպ վստահության մասին, եւ երկրորդ, որ սա եւս մեկ անգամ նպաստելու եւ օրինակ է ծառայելու այլ ընկերությունների համար, որոնք հետագայում կցանկանան թողարկում անել եւ ներդրումներ ներգրավել ընկերության հետագա զարգացումը ապահովելու համար։ Հուսանք, որ ներդրողների կողմից հետաքրքրությունը մեծ կլինի, եւ պարտատոմսերը արագ կիրացվեն: Դա կձեւավորի դրական միտում Հայաստանի ֆինանսական շուկայում՝ ցույց տալով, որ ցուցակվող ընկերությունները կարող են լինել տարբեր ոլորտներից։ Սա նաեւ գրավիչ ազդակ է օտարերկրյա ներդրողների համար», — նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

«Կարծում եմ՝ այսօր պարտատոմսերը պահանջված եւ բարձր եկամտաբեր ֆինանսական գործիքներ են, ապահով են եւ ունեն մի շարք առավելություններ, ինչպես օրինակ՝ անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ, ՀՀ Ֆոնդային Բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտները ազատվում են եկամտային հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից՝ ապահովելով ավելի բարձր եկամտաբերություն: Ուրախ եմ, որ ի դեմս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության այսօր ունենք պարտատոմսերի թողարկման ու տեղաբաշխման լավ փորձ», — նշում է ՀԷՑ Էկոնոմիկայի եւ ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը:

«Ամերիաբանկը մեր երկրում պատմականորեն իրականացրել է կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն տեղաբաշխումները, որոնց շարքին այս տարի ավելացավ նաեւ ՀԷՑ-ի դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։ Հայաստանի ֆոնդային բորսայում ՀԷՑ-ի պարտատոմսերի ցուցակումը տեղաբաշխման հաջող գործընթացի տրամաբանական շարունակությունն է: Վստահ ենք, որ ակտիվ երկրորդային շուկան էլ ավելի կբարելավի մեր երկրի ներդրումային միջավայրը»,- նշում է Ամերիաբանկի Ներդրումային բանկինգի գծով տնօրեն Առնո Մոսիկյանը: