ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Տնտեսական զարգացումը որպես պետական շահ. Նիկոլ Փաշինյանի դասախոսությունը

Մրտ 23, 2024 23:30
78

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՊՏՀ-ի Գյումրիի մասնաճյուղում կատարած շրջայցից հետո հանդես է եկել «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ» թեմայով դասախոսությամբ: Սկսելով դասախոսությունը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է երկու հասկացություն իրարից տարբերել՝ տնտեսական աճը և տնտեսական զարգացումը, որովհետև տնտեսական աճն շատ դեպքերում չի բերում տնտեսական զարգացման:

«Մենք այսօր էլ, երեկ էլ այդ իրադրությունների հետ բախվում ենք, և ՀՀ-ում օրինակ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշ է գրանցվում կամ տնտեսական աճ է գրանցվում, համախառն ներքին արդյունքի աճ է գրանցվում, և երբ մենք փորձում ենք ավելի մանրամասն դիտարկել, այդ դիտարկումների մեջ երբեմն լինում են արձանագրումներ, որոնք չեն բավարարում տնտեսական զարգացման տրամաբանության մեջ: Օրինակ, ես ձեզ ուզում եմ բերել 2018թ. ամռան իրավիճակը, երբ մենք տեսնում էինք, որ ամիսներ շարունակ բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ էր արձանագրվում երկրում և, երբ փորձեցինք հասկանալ ինչն էր դրա պատճառը, հասկացանք, որ պատճառը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր, որովհետև շատ ակտիվացել էին խաղադրույքները և այնքան էին ակտիվացել, որ դա տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա ազդում էր: Իհարկե, ես չեմ ուզում ասել, որ այդ ոլորտում զբաղվող ընկերությունները տնտեսական զարգացման հետ առնչություն չունեն,  այլ, այնուամենայնիվ, կշռելու իմաստով կան այսպիսի նրբություններ: Վերջին տարիներին ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշների հետ առնչվելիս՝ տեսնում ենք, որ շատ էական դեր երբեմն ունենում են վերաարտահանման գործընթացները, որոնք տնտեսական զարգացում Հայաստանի Հանրապետությանը չեն բերում: Ի՞նչ նկատի ունենք տնտեսական զարգացում ասելով կամ ե՞րբ ենք բավարարված համարվում տնտեսական զարգացման ցուցանիշով․ երբ տեսնում ենք, որ դրանք իրենց հետ ստեղծում են աշխատատեղեր, ինչպես ասում են տնտեսագետները, ստեղծում են ավելացված արժեք, գեներացվում են հարկեր և խթանում են կրթությունը, տեխնոլոգիաները, խթանում տնտեսական արդյունավետությունը»,- ասել է վարչապետը:

Նա պարզաբանել է, թե ինչու է ցանկանում տնտեսական զարգացման հարցը քննարկել պետական շահի տեսանկյունից։

«Խնդիրն այն է, որ պետություն ունենալն իրականում շատ թանկ հաճույք է: Մարդկանց հավաքականության կողմից իրականացվող նախագծերից,  պոտենցիալ նախագծերից ամենաթանկը պետությունն է: Պետությունը քաղաքացիների հավաքական նախագիծն է և նախաձեռնությունը, կամ առնվազն պետք է այդպես լինի: Եվ, իհարկե, մարդը սոցիալական համակարգի մաս է, սոցիալական համակարգի անդամ է, և մարդկանց տարբեր խմբեր կարող են ունենալ ամենատարբեր նախաձեռնություններ, բայց չկա մի այնպիսի նախաձեռնություն, որը հենց գնի իմաստով, և նաև արժեքի իմաստով, ավելի թանկ է, քան պետությունը: Եվ հետևաբար, ունենալ պետություն` նշանակում է ի վիճակի լինել այդ պետության գոյությունը սպասարկելու համար անհրաժեշտ ռեսուրսներ գեներացնել: Դա նշանակում է ապահովել տնտեսական աճ և տնտեսական զարգացում: Եվ ահա, առավել ևս, այսօրվա միջավայրում և պայմաններում պիտի արձանագրեմ, որ այս խնդիրն ավելի է սրվում, որովհետև ժամանակակից աշխարհում, և ընդհանրապես այդպես է եղել, բայց հիմա ավելի տեսանելի է դա, սրվել է մրցակցությունը:

Մրցակցությունը հենց պետությունն է: Ըստ էության, ժամանակակից աշխարհում միշտ էլ այդպես է եղել, բայց ուզում եմ այսօրվա մասին խոսել, որովհետև այսօր հատկապես այդպես է, պետությունները մրցակցում են իրար հետ և իրար միջև, և այդ մրցակցությանը դիմանալը պահանջում է որոշակի ռեսուրսներ, մեծ ռեսուրսներ, գնալով ավելի մեծ ռեսուրսներ: Ինչի՞ համար են մրցակցում պետությունները, սա կարևոր հարց է, որին էական համարեցի անդրադառնալ: Մի քանի տարբերակներ կան, այսինքն՝ մրցակցության մի քանի ուղղություններ կան, դրանցից մի քանիսն ուզում եմ կարևորել և ընդգծել:

Առաջինը՝ պետությունները մրցակցում են մարդու համար: Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև, ի վերջո, ցանկացած պետության կարևորագույն նպատակն առավել գրավիչ լինելն է մարդու համար: Տեսեք՝ մենք շատ դեպքերում մեր իրականության հետ առնչվող թեմաները չենք ինստիտուցիոնալացնում»․- մանրամասնել է վարչապետը:  

Նրա խոսքով մեր երկրի պատմության ընթացքում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը մեծ արտագաղթն է։

«Եթե փորձենք այս երևույթն ինստիտուցիոնալ ձևակերպել՝ սա նշանակում է, որ մենք, Հայաստանի Հանրապետությունը որոշակիորեն տանուլ է տվել մրցակցությունը մարդու համար, որովհետև այն մարդը, որ որոշել է ապրել ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, այլ որևէ այլ երկրում, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը տանուլ է տվել մրցակցությունը մարդու համար: Եվ ժամանակակից աշխարհում այս մրցակցությունը երկու կողմ ունի, նույնիսկ երեք կողմ, որովհետև պետությունները մրցակցում են, այո, ընդ որում այդ մրցակցությունը տարբեր սրություն ունի տարբեր երկրների համար: Իհարկե, դա էլ պետք է արձանագրել, որ երկրներ կան, որոնք բնակչության գերաճի խնդիր ունեն: Բայց սրանից հարցի էությունը չի փոխվում, հիմա կտեսնենք, թե ինչպես:

Երկրները մրցակցում են մարդու համար՝ նկատի ունենալով և՛ սեփական բնակչությունը, և այլ երկրների բնակչությունն ամենատարբեր ուղղություններով: Այսօր պետությունները մրցակցում են ամենաշատը տաղանդավոր մարդկանց համար, ովքեր կարող են գալ, աշխատել և խթանել տնտեսական զարգացումը, բայց ամենատարբեր շերտերում են պայքարում: Օրինակ՝ զբոսաշրջության ոլորտում մրցակցությունը նույնպես պայքար է մարդու համար, որպեսզի մարդն իր արձակուրդն անցկացնի այդտեղ: Եվ հետևաբար՝ ցանկացած երկրի մեծագույն խնդիրը գրավիչ դառնալն է մարդու համար:

Էլ ինչի՞ համար են պայքարում երկրները. պայքարում են շուկաների համար, ընդ որում այստեղ խոսքը և՛ արտահանման շուկաների մասին է, և՛ վերլուծման շուկաների: Եվ, իհարկե, առանց տնտեսական որոշակի հզորությունների ու հնարավորությունների, հնարավոր չէ հաղթել շուկաների համար պայքարում: Եվ մենք այսօր առերեսվում ենք այդ խնդրի հետ, և պետությունները պայքարում են տեխնոլոգիաների համար: Մենք այսօր տեսանք, որ համալսարանի մասնաճյուղում ամենաշատը ոգևորվում են և դա բնական է, երբ տեխնոլոգիաներ են ներդրվում կրթության և գործունեության կազմակերպման համար:

Պետությունները պայքարում են ազդեցության համար, և ազդեցության գործում ժամանակակից աշխարհում տնտեսությունը և տնտեսական հնարավորությունները, ըստ էության, ունեն առաջնային նշանակություն: Մենք շատ դեպքերում որպես պետություն, որպես կառավարություն զգում ենք մեր արտաքին քաղաքական խոցելիությունները հենց թեկուզ այն պատճառով, որ արտաքին քաղաքական օրակարգում չենք կարողանում բավարար չափով հագեցնել տնտեսական բաղադրիչը իմ նախորդ ասածի տրամաբանությամբ: Մենք տնտեսական շատ քիչ բան ունենք առաջարկելու, և սա մեր տնտեսական զարգացման մեծագույն խոչընդոտներից մեկն է, բայց նաև մեր արհեստական բանականության հարգելի գործընկերն առաջինն այդ շեշտադրումն արեց, որ պետք է գրավիչ լինել տնտեսական գործունեության համար: Բայց այն, ինչ այսօր համարում ենք, որ պակասը զգում ենք, դա չի նշանակում, որ դա ունենալու և ստեղծելու հնարավորությունը չկա: Հենց այստեղ է հարցը, որ անհրաժեշտ է առավել կենտրոնանալ տնտեսական զարգացման վրա որպես պետական շահ»,- ասել է Փաշինյանը։

Դասախոսությանն ամբողջությամբ հետևյալ հղմամբ