Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում պարենային ճգնաժամի սպառնալիք կա․ Մարիո Դրագի

Մյս 3, 2022 17:44
180

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հանգեցրել  է հումքի և էներգիայի գների աճի, ինչը սպառնում է պարենային ճգնաժամերին Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ Այս մասին Ստրասբուրգում Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։
«Լուրջ վտանգ կա, որ գների աճը ՝ պարարտանյութի մատչելիության նվազման հետ միասին, պարենային ճգնաժամի պատճառ կդառնա։ Շատ երկրներ, հատկապես Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրները, ավելի խոցելի են այս ռիսկերի նկատմամբ և կարող են քաղաքական և սոցիալական անկայունության ժամանակաշրջաններ ապրել», — ասել է Դրագին: Նրա խոսքով, Ուկրաինան չորրորդն է Եվրամիության սննդամթերքի մատակարարմամբ։ Միաժամանակ Ռուսաստանին ու Ուկրաինային բաժին է ընկնում հացահատիկի համաշխարհային արտահանման մեկ քառորդը։ Բայց քանի որ ուկրաինական սննդի մատակարարումները կտրուկ ընկան, մատակարարման համաշխարհային շղթաները խաթարվեցին:Նա հավելել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ աշխարհում 2022-2026 թվականներին սովյալների թիվը կարող է աճել 13 միլիոն մարդով։

 

Ապրիլի 26-ին Compact-online-ը գրել էր, որ Ռուսաստանից և Բելառուսից պարարտանյութերի բացակայության պատճառով ամբողջ աշխարհի ֆերմերները չեն կարողանա սերմեր աճեցնել, ուստի կարող է սկսվել «պատմության մեջ ամենամեծ սովը»: Շուկայի փորձագետները համակարծիք էին, որ պարարտանյութերը գրեթե անհասանելի են դարձել աղքատ երկրների համար: Հաշվի առնելով, որ այժմ արգելք է դրվել Ռուսաստանի և Բելառուսի պարարտանյութերի վրա, դրանց այլընտրանք գործնականում չկա: