Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանի կանաչ, ներառական և կայուն զարգացմանը

Ապր 30, 2024 16:57
122
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է Հայաստանին ուղղված 116 միլիոն դոլարին համարժեք գումարով Զարգացման քաղաքականության գործառնություն (ԶՔԳ)՝ կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ուղու խթանմանը միտված բարեփոխումներին աջակցելու համար։ ԶՔԳ -ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) ֆինանսավորումը՝ 92․3 միլիոն եվրո վարկի գումարով (100  միլիոն դոլարին համարժեք) և «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» դրամաշնորհը՝  16 միլիոն դոլար գումարի չափով։

Բյուջետային աջակցությունը Հայաստանի կառավարությանը կօգնի կլիմայական դիմակայունության ստեղծման և ապագա ցնցումներից խոցելիության նվազեցման հարցում։«Զարգացման քաղաքականության այս գործառնությունն օժանդակում է Հայաստանում սոցիալական հավասարության բարելավման, մարդկային կապիտալի հզորացման, լավ կառավարման ուժեղացման և կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանման համար նախատեսված բարեփոխումների փաթեթի»,- ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Գործառնությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների հնգամյա ծրագրի հետ: Այն ներառում է գործողություններ, որոնք կամրապնդեն հակակոռուպցիոն միջոցառումները` ներդնելով ամուր շրջանակ` ազդարարման համակարգով և պետական ծառայողների նվերների մոնիտորինգի մեխանիզմով: Հաստատված գործառնությունը համահունչ է նաև Փարիզյան համաձայնագրին։  Գործառնությունը կաջակցի Կառավարության բարեփոխումներին հետևյալ ոլորտներում․

  • Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում և շրջակա միջավայրի կառավարման կարգավորման դաշտի բարելավում․
  • Հավասարության բարելավում և մարդկային կապիտալի զարգացման խթանում․
  • Հակակոռուպցիոն շրջանակի հզորացում և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում։

1992 թ․-ին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 2․7 միլիարդ դոլար է տրամադրել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։  Հայաստանը  2023 թ․ դարձավ ՄԶԸ-ի դոնոր։ Համաշխարհային բանկը հանձնառու է շարունակելու Հայաստանի զարգացման ուղուն իր աջակցությունը՝  կենսունակ մոլորակի վրա աղքատությունը նվազեցնելու համար։

«Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամը» (GCFF) 2016 թվականին ստեղծված ֆինանսական միջնորդ հիմնադրամ է, որը արտոնյալ ֆինանսավորում է տրամադրում միջին եկամուտ ունեցող երկրներին: Այս գործողության շրջանակներում Հայաստանին տրամադրված ներդրումները տրամադրվել են Նիդեռլանդների և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից: