ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը
ԵՄ-ն ցանկանում է մինչև 2040 թվականը CO2 արտանետումները կրճատել 90%-ով
Telegram-ը 2025 թվականի սկզբից ի վեր արգելափակել է ավելի քան 16 միլիոն համայնք

Հայաստանում Ozon-ի շրջանառությունն աճել է ավելի քան 2 անգամ

Ապր 30, 2025 11:51
16

Ozon Holdings PLC-ն հրապարակել է 2025 թվականի առաջին եռամսյակի ոչ աուդիտավորված ֆինանսական արդյունքները։ Ընկերության ճշգրտված EBITDA-ն հասել է ռեկորդային՝ 138.6 միլիարդ դրամի, իսկ վնասը կրճատվել է 40%-ով։

Ընդհանուր հասույթը 2025 թ․ առաջին եռամսյակում աճել է 54%-ով՝ կազմելով 742 միլիարդ դրամ, իսկ շրջանառությունը (GMV), ներառյալ ծառայությունները, աճել է 47%-ով՝  հասնելով 3.6 տրիլիոն դրամի։ Ozon Հայաստանի շրջանառությունը 2025 թվականի 1-ին եռամսյակում ավելի քան 2 անգամ աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայաստանից ակտիվ վաճառողների թիվը նույնպես կրկնապատկվել է։

Գնորդների համար մատչելի ծառայությունների զարգացումն ու պահեստային ենթակառուցվածքների ընդլայնումը նպաստել են ակտիվ գնորդների բազայի աճին. 2025 թ․ առաջին եռամսյակում Ozon-ի ակտիվ հաճախորդների թիվն ավելացել է 9 միլիոնով՝ հասնելով 58 միլիոնի։ Հայաստանում աճն ավելի դինամիկ է՝ տարեկան 1.5 անգամ աճ։

Մեկ գնորդի կատարած պատվերների թիվը ևս աճել է՝ միջինում 27 պատվեր, ինչը 5-ով ավելի է, քան նախորդ տարի։ Ընկերությունը 2025 թ․ առաջին եռամսյակում առաքել է 441 միլիոն պատվեր (44%-ով ավելի), իսկ Հայաստանում պատվերների քանակն աճել է 75%-ով։

Ozon-ը ընդլայնել է իր պահեստային տարածքները՝ հասցնելով 3.6 միլիոն քմ-ի։ Հայաստանում ընկերությունն ունի տեսակավորման և ֆուլֆիլմենթ կենտրոն Երևանում, ինչպես նաև ակտիվորեն զարգացնում է պատվերների հանձնման կետերի ցանցը։

* Ռուբլու հաշվետու ցուցանիշները փոխակերպվել են դրամի՝ 2025 թվականի առաջին եռամսյակի միջին փոխարժեքով։

Ozon-ը բազմակատեգորիա մարքեթփլեյս է՝ զարգացած լոգիստիկ ցանցով: Ընկերությունը գործունեություն է ծավալում Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Վրաստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։

Հարթակում ներկայացված են ավելի քան 370 միլիոն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ: 58 միլիոն ակտիվ գնորդներ պատվերներ են ստանում Ozon-ի զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքի շնորհիվ, որը նաև թույլ է տալիս ավելի քան 600 հազար ձեռնարկատերերի իրենց ապրանքները վաճառել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: