Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը
Մեկ օրում բացահայտվել է 111 հանցագործություն. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ

Հայաստանի հանքահումքային արտահանման տվյալները՝ 2024թ․-ի հունվար-մայիսին

Հլս 29, 2024 15:32
103

2024 թ. հունվար–մայիսին աճել է Հայաստանից հանքահումքային արտադրանքի արտահանումը։

Այսպես, պղնձի խտանյութի արտահանման ծավալներն աճել են 17%-ով` հասնելով 136 210 տոննայի:  Գրեթե կրկնակի` 1,9 անգամ, աճել է մոլիբդենի խտանյութի արտահանումը` 2657 տոննայից  հասնելով 5 142-ի։ Թանկարժեք մետաղի (ոսկու և արծաթի) խտանյութի արտահանումը 2024թ․հունվար-մայիսին ևս ավելացել է: Աճը կազմել է  18%, (8 725 տոննա)։

Սակայն սրա հետ մեկտեղ, գրեթե 30%–ով նվազել է երկաթամիահալվածքի, այդ թվում  ֆերրոմոլիբդենի արտահանումը` 3812 տոննայից հասնելով 2 718 տոննայի։  Ի դեպ, ֆերրոմոլիբդենն ավելի խորը վերամշակված ապրանք է և ստացվում է մոլիբդենի խտանյութից, հետևաբար, խտանյութի համեմատ, փոքր–ինչ ավելի շատ ավելացված արժեք է թողնում մեր տնտեսությունում։ Սակայն դրա արտադրությունն ու արտահանումը  կախված  է շուկայի պահանջարկից։

Նույն հաշվետու ժամանակահատվածում  ցինկի խտանյութի արտահանումը  ևս նվազել  է՝ ( 6%-ով)  նախորդ տարվա 4250 տոննայի դիմաց կազմելով 4 002 տոննա։ Նշենք` պղնձի գներն այս տարվա սկզբից աճում են։ Աճի երկարաժամկետ միտումներին (վերականգնվող էներգետիկայի զարգացման հաշվին) այս տարի գումարվել է պղնձի արդյունահանման կրճատումը` մարտի կեսերից։ https://www.nasdaq.com/articles/copper-price-update%3A-q1-2024-in-review։ 

Ցինկի գներն այս տարի մնում են ավելի բարձր, քան մեկ տարի առաջ, սակայն  տատանվոմ են (այս տարի Համաշխարհային Բանկը անգամ կանխատեսում է դրանց թեթև անկում` Չինաստանի` համեմատաբար թույլ տնտեսական ակտիվության պատճառով)։ 

Այսպիսով, ըստ վիճակագրական թվերի՝ 2024 թ․-ի առաջին հինգ ամիսների ցուցանիշներով հանքահումքային ոլորտը նախորդ տարվա համեմատ առաջընթաց  է գրանցել։ Սակայն,  եթե  սովորաբար Հայաստանի  արտահանման ընդհանուր տեսակարար կշռի  մոտ 30-32 %-ը բաժին էր ընկում  «Հանքահումքային արտադրանք» ապրանքախմբին, որն իր մեջ ներառում է պղնձի, մոլիբդենի և այլ մետաղների խտանյութերի արտահանումը,  ապա վերջին մեկ-երկու տարվա վերաարտահանման ծավալների շեշտակի աճի արդյունքում թիվը փոփոխվել է։ Այդ ցուցանիշը կներկայացնենք 2024 թ․-ի առաջին կիսամյակի առևտրաշրջանառության վերլուծության մեջ։

 

ejc.am