ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում

Ապր 29, 2024 18:47
57

Idram-ն ու IDBank-ն ապրիլի 27-28-ին մասնակցել են Career City Fest-ին՝ կարիերայի քաղաքի մեծ տոնավաճառին։ Նորարար ընկերությունների համատեղ տաղավարում հերթ էր․ մարդիկ մոտենում էին ընկերությունների ներկայացուցիչների հետ ծանոթանալու ու նկարվելու համար։

IDBank-ի մարդկային ռեսուրսների կառավարման թիմը տոնավաճառի մասնակիցներին պատմել է նաև իրենց մշտական ծրագրի՝ IDream-ի մասին, որով հետաքրքրվողների թիվը շատ մեծ էր, ոգևորությամբ լսում էին հատկապես ուսանողները, ում համար նախատեսված է ծրագիրը։ IDream-ը հրաշալի հնարավորություն է բանկային ոլորտում աշխատանքի անցնելու համար՝ սկսելով կարիերան լավագույն գործատուի հետ։ Ի դեպ՝ IDream-ի մասնակիցներից շատերը վաղուց միացել են IDBank-ի մեծ ու նարնջագույն թիմին՝ դառնալով նրանց մի մասնիկը։

dram ընկերության ՄՌԿ տնօրեն Աստղիկ Զիլֆիմյանի խոսքով՝ Իդրամի համար կարևոր է երիտասարդ մասնագետներին հնարավորություն տալ աճել, զարգանալ, իսկ Իդրամը ֆինտեխ ոլորտի այն եզակի ընկերություններից մեկն է, որտեղ աշխատակիցներն ունեն մասնագիտական վերապատրաստման, անգամ վերապրոֆիլավորման հնարավորություն։ «Մենք հաշվի ենք առնում մեր աշխատակիցների պոտենցիալն ու այն զարգացնելով ուղղորդում ենք նրան և ընկերությանն անհրաժեշտ ուղղությամբ», — ասում է Աստղիկ Զիլֆիմյանը։

IDBank-ի ՄԿԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Մանուչարյանի խոսքով՝ Բանկը մշտապես աչքի է ընկել ոչ միայն տեխնոլոգիական գերազանց լուծումներ մշակելով, այլև կարծրատիպեր կոտրելով՝ հանդես գալով որպես ամենաժամանակակից բանկ ու լավագույն գործատու։ «Կենտրոնանալով աշխատակիցների բազմակողմանի կատարելագործման վրա՝ մենք հնարավորություն ենք տալիս մեր թիմի անդամներին օգտվելու արտոնությունների լայն փաթեթից ու զարգացնելու իրենց հմտությունները, գիտելիքներն ու ունակությունները՝ դառնալով իրենց ոլորտի ամենաուժեղ ներկայացուցիչներից։ Դրա վառ օրինակն է նաև IDream ծրագիրը, որը հրաշալի հնարավորություն է երիտասարդ սկսնակների համար՝ միանալ մեր ընկերությանը», — ասում է Սոնա Մանուչարյանը։

IDBank-ի թիմին միանալու համար պարբերաբար ստուգե՛ք թափուր հաստիքները՝ անցնելով հղումով, իսկ Իդրամում առկա ազատ աշխատատեղերը կարող եք գտնել այստեղ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից