ԱՄՆ-ը և Չինաստանը 115%-ով նվազեցրել են միմյանց նկատմամբ մաքսատուրքերը
2024 թվականին անչափահասների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ․ ՔԿ նախագահ
Ավելի քան 450 չվերթ հետաձգվել է ԱՄՆ Ատլանտայի օդանավակայանում՝ թռիչքուղու հետ կապված խնդրի պատճառով. AP
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 10%-ով
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թուրքիայում սոցցանցի ավելի քան 27.000 հաշիվ է արգելափակվել
Ինչպե՞ս գտնել բիզնես գաղափար, որը իսկապես կաշխատի քեզ համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Վատիկանում Կարդինալների կոնկլավը ընտրեց Հռոմի նոր պապին՝ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյին ԱՄՆ-ից
Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 30 վետերան
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․4%-ով
Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 մլն դրամով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 36․3%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 2,6%-ով
2018-2024 թթ. պետությանն է վերադարձվել 536 մլն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. ՀՀ գլխավոր դատախազ
2025թ-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 66,2%-ով
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-մարտին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․5%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 23․7%-ով

Evoca-ն՝ Project Management Awards 2024-ի գլխավոր գործընկեր

Հկտ 29, 2024 19:18
21

PMI-ն առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է Project Management Awards 2024-ը, որը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Մատենադարանում։

Նախագծերի կառավարման առաջին մրցանակաբաշխությունը Հայաստանում տեղի կունենա նոյեմբերի 3-ին Մատենադարանում Նախագծերի կառավարման ինստիտուտի կողմից։

Տարբեր ոլորտների նախագծերի կառավարիչներ հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց ձեռքբերումները և արժանանալու հատուկ մրցանակների իրենց մասնագիտական ներդրումների համար։

Միջոցառման գլխավոր հյուրն է PMI խորհրդի նախագահ LuAnn Piccard-ը, ոլորտի մասնագետներ և խոսնակներ, որոնք կխոսեն նախագծերի կառավարման ապագայի, նորարարությունների, առաջնորդության մասին և կկիսվեն իրենց տարիների փորձով։ Նշենք նաև, որ Project Management Awards 2024-ի ժյուրիի կազմում կլինի Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:

«Project Management Awards-ը PMI Armenia-ի հերթական կարևոր նախաձեռնությունն է: Evocabank-ը՝ որպես նախագծերի կառավարման ոլորտի գործընկեր, շարունակական աջակցություն է ցուցաբերում նման նորարար գաղափարներին: Այս անգամ ևս մենք միջոցառման գործընկերն ենք և կտրամադրենք հատուկ մրցանակ` յուրահատուկ, նորարար և թվային project manager-ի»,— իր խոսքում նշել է Տաթևիկ Խաչատրյանը։

Project Management Awards-ը կմիավորի ոլորտի մասնագետներին, ղեկավարներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են նախագծերի կառավարումով։

Մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգերն են՝

  • Project Manager of the Year
  • Project Manager for Social Impact
  • Project Manager for Innovation
  • Project Manager for Sustainability

Մրցանակաբաշխության հայտերը կարող եք լրացնել մինչև հոկտեմբերի 30-ը հետևյալ հղումով։

Evocabank-ը կարևորում ու առաջնահերթություն է տալիս կրթությանը, անձնային ու կարիերայի աճին՝ հաճախակի հովանավորելով նմանատիպ նախագծեր: