Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

Ապրիլի 29-ին պետական պարտատոմսերի պահանջարկը գերազանցել է բոլոր սպասելիքները

Ապր 29, 2025 16:21
33

100 միլիարդ դրամի պետական պարտատոմսերի ռեկորդային տեղաբաշխում Հայաստանի ֆոնդային բորսայում

Երևան, Ապրիլ 29: Ապրիլի 29-ին Հայաստանի ֆոնդային բորսայի պատմության մեջ առաջին անգամ պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների արդյունքում տեղաբաշխվել են ռեկորդային՝ ընդհանուր 100 միլիարդ դրամ ծավալով պետական պարտատոմսեր, իսկ ներդրողների՝ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը ավելին քան կրկնակի գերազանցել է տեղաբաշխման ծավալը՝ շուրջ 221.5 միլիարդ դրամ։ Այս ցուցանիշները աննախադեպ են թե՛ պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալի, թե՛ ներդրումային հետաքրքրության տեսանկյունից։

Աճուրդների արդյունքներն են

  1. AMGB1129A357 պետական պարտատոմս 11 տարի մարման ժամկետով,
    • Տեղաբաշխված ծավալ՝ 40 մլրդ դրամ, պահանջարկ՝ 94 մլրդ,
    • Միջին կշռված գնի եկամտաբերություն՝ 9.8579%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերություն՝ 9% ,
  2. AMGN60294292 պետական պարտատոմս 5 տարի մարման ժամկետով,
    • Տեղաբաշխված ծավալ՝ 20 մլրդ դրամ, պահանջարկ՝ 30 մլրդ,
    • Միջին կշռված գնի եկամտաբերություն՝ 9.7180%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերություն՝ 8.6%,
  3. AMGN36294285 պետական պարտատոմս 3 տարի մարման ժամկետով,
    • Տեղաբաշխված ծավալ՝ 20 մլրդ դրամ, պահանջարկ՝ 36 մլրդ,
    • Միջին կշռված գնի եկամտաբերություն՝ 9.4904%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերություն՝ 8.4%,
  4. AMGN60294300 պետական պարտատոմս 5 տարի մարման ժամկետով,
    • Տեղաբաշխված ծավալ՝ 10 մլրդ դրամ, պահանջարկ՝ 31 մլրդ,
    • Միջին կշռված գնի եկամտաբերություն՝ 9.7342%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերություն՝ 8.6%,
  5. AMGN36294277 պետական պարտատոմս 3 տարի մարման ժամկետով,
    • Տեղաբաշխված ծավալ՝ 10 մլրդ դրամ, պահանջարկ՝ 30 մլրդ,
    • Միջին կշռված գնի եկամտաբերություն՝ 9.3683%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերություն՝ 8.4%,

Պարտատոմսերի հանդեպ այս աննախադեպ պահանջարկն ու տեղաբաշխված ծավալը վկայում են ոչ միայն Հայաստանի պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության աճի, այլև՝ երկրի ֆինանսական համակարգի կայունության և ներդրումային գրավչության ամրապնդման մասին։

Պետական պարտատոմսեր ձեռք բերելը երբևէ այսքան հասանելի չի եղել։ Դրանք կարող եք ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակի, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55, ներքին 142 կամ գրել  [email protected] հասցեին։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: