Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը վաճառել է ընկերության 737 միլիոն դոլարի բաժնետոմսերը
ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն

ԴիջիԹեք էքսպո 2024-ը մոտ է, սկսվել է ստարտափ (startup) ընկերությունների գրանցումը

Հլս 28, 2024 21:33
49

Տեխնոլոգիական տոնը՝ ԴիջիԹեք էքսպո 2024-ն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 4-6-ը Մերիդիան էքսպո կենտրոնում։ 

Տեխնոլոգիական ցուցահանդեսն աննախադեպ կլինի մասնակիցների թվով՝ կներկայացվեն տարբեր ոլորտի 150-ից ավելի ընկերություններ Հայաստանից և այլ երկրներից։ Ընդլայնվել է ցուցասրահի տարածքը և դարձել 8000քմ։ Ընկերությունների գրանցումն ընթացքի մեջ է, ԴիջիԹեք էքսպո 2024-ին տաղավարային տարածք ամրագրելու համար անհրաժեշտ է գրանցվել  digitec.am կայքի միջոցով։  

Այս տարի տեխնոլոգիական ցուցահանդեսը կառանձնանա նաև սկսնակ և փոքր՝ ստարտափ ընկերությունների մասնակցության քանակով։ Ավելի քան 80 ստարտափներ  մասնակցության հնարավորություն կստանան, ցուցահանդեսին մասնակցության արտոնյալ պայմաններ ստանալու համար պետք է լրացնել այս հայտը։ 

«Առանձնացված հատուկ տարածք կունենանք ստարտափների համար, նույնիսկ ներկայացված կլինեն ընկերություններ, որոնք գաղափարի փուլում են։ Նպատակ ունենք հնարավորություն տալ նորաստեղծ թիմերին գտնել գործընկերներ կամ ներդրողներ իրենց գաղափարը կյանքի կոչելու և զարգացնելու համար։  ԴիջիԹեք ցուցահանդեսը դարձել է տեխնոլոգիական ընկերությունների համար օգտակար կապեր հաստատելու լավագույն հարթակը»,- ասում է ԱՏՁՄ-ից ԴիջիԹեքի ղեկավար Խաչատուր Հակոբյանը։

Ինչպես անցած տարի, այս տարի ևս կանցկացվի DigiTec Startup Elevator-ը, որի միջոցով  ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարը, ապրանքը կամ ծառայությունը հրեշտակ ներդրողներին։ Սա վերելակային ելույթի (elevator pitch) հայտնի մոդելն է, որը ենթադրում է գաղափարի ներկայացումը  վերելակով երթևեկելու ընթացքում, սովորաբար այն տևում է մեկ րոպե։ 

Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվեն նաև այլ ֆորմատներով 5-ից ավելի միջոցառումներ՝  պանելային քննարկումներ, տեխնոլոգիական  զրույցներ և այլն։ 

Այցելուների համար ցուցահանդեսը  լինելու է անվճար, բայց պարտադիր կլինի գրանցումը։ 

ԴիջիԹեք ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացնում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ) 2005 թվականից՝ համախմբելով Հայաստանի և աշխարհի տեխնոլոգիական ներուժը, ներկայացնելով ոլորտի զարգացումներն ու հեռանկարները։ Այս տարի ԱՏՁՄ-ն հյուրընկալում է նաև  WCIT-ին՝ նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որը կանցկացվի հոկտեմբերի 4-7-ը: