Հայաստանում սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ, օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով բարձրանալուց հետո կնվազի 7-9 աստիճանով
Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան
Հիմնական կանոններ արդյունավետ հեռավար աշխատանքի համար. ռազմավարական ուղեցույցը կարող եք գտնել abnews.am կայքում
Հաջողության հասնելու համար անհրաժեշտ ամենօրյա սովորություններ. կարդացեք հոդվածը abnews.am կայքում
Երևանում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ. քաղաքապետարան
Հնդկաստանը պատրաստվում է առևտրային համաձայնագիր ստորագրել Օմանի հետ Մերձավոր Արևելքում իր կապերն ընդլայնելու համար
Հնդկական India Yes Bank-ի զուտ շահույթն ավելի քան կրկնապատկվել է հունվար-մարտին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչպես օգտագործել հայկական մշակութային ժառանգությունը բիզնեսի զարգացման համար. հոդվածը կարող եք կարդալ abnews.am կայքում
Ներդրողների համար լուրերին կարող եք ծանոթանալ abnews.am կայքում
Որտե՞ղ գտնել ոգեշնչում ձեր մարքեթինգային արշավի համար. դասեր հայկական շուկայից. կարդացեք abnews.am կայքում
Ժամանակակից հայկական բիզնեսի 7 կարևոր կանոնները կարդացեք abnews.am կայքում
Եվրոպական բաժնետոմսերը հունվարից ի վեր լավագույն շաբաթն են գրանցում ուժեղ շահույթով
Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհուրդը երրորդ նիստն անընդմեջ պահպանում է հիմնական տոկոսադրույքը 16% մակարդակում
Բայդենի վարչակազմը հետաձգում է մենթոլի ծխախոտն արգելելու առաջարկը
Chevron-ի և Exxon-ի բաժնետոմսերը անկում են ապրում, քանի որ նավթի վերամշակման մարժաների նվազում հարվածում է շահույթին
Hermes-ը կարող է առաջ անցնել Louis Vuitton-ից որպես լավագույն ապրանքանիշ
Paramount-ի խորհուրդը քննարկում է գործադիր տնօրենի պաշտոնանկությունը վաճառքի շուրջ բանակցությունների ֆոնին
American Airlines-ը մինչև 2025 թվականը կրճատում է որոշ միջազգային չվերթներ՝ պատճառաբանելով Boeing-ի մատակարարումների ուշացումները
Չինաստանին Ռուսաստանի վճարումների կեսը կատարվել է միջնորդների միջոցով. Reuters

Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար

Փտր 28, 2024 16:26
15
ADS

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում։ Այս մասին նախօրեին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Նարեկ Տերյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, մասնավորապես, նշեց, որ Ռուսաստանում և Բելառուսում գործում են հայկական կանթամթերքի ներկրման սահմանափակումներ, այն դեպքում, երբ Հայաստանում այդ երկրների կանթամթերքն ազատ վաճառվում է և աճող ծավալներով՝ զբաղեցնելով ավելի շատ տեսանելի տեղեր խանութների ցուցափեղկերում։

Խոսելով հայկական կաթնամթերքի արտահանման սահմանափակումների մասին՝ Տերյանը նշեց, որ ռուս և բելառուս գործընկերների հետ կազմվելէ հայկական արտադրողների ցանկ, որոնց արտադրանքն արտահանվում է Ռուսաստան և ԵԱՏՄ մյուս երկրներ։ Փոխնախարարը չմանրամասնեց, թե կոնկրետ որ արտադրողների մասին է խոսքը։

«Խնդիրը մասամ լուծված է, աշխատանքը շարունակվում է», – հայտարարել է կառավարության ներկայացուցիչը։

2023թ․–ի ապրիլի 5–ից Ռոսսելխոզնադզորի նախաձեռնությամբ դադարեցվել են հայկական կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան «հայկական կողմից վատ պետական վերահսկողության և սահմանափակող միջոցառումների խախտումների» կապակցությամբ։ Հունիսի14–ին Ռոսսելխոզնադզորը հանել է մի քանի հայկական ընկերությունների արտադրանքի ՌԴ ներկրման արգելքը («Գրին Պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ» և «Իգիթ»)։

Աղբյուրը`   arka.am

Մեկնաբանություն