Mazda-ի զուտ շահույթը ֆինանսական տարվա առաջին 9 ամիսներին նվազել է 45%-ով
Հայաստանի արտաքին առևտուրը 2024 թվականին գերազանցել է 30 մլրդ դոլարը
Ինչու են որոշ երկրներ արգելում կանխիկ գումարի օգտագործումը, և ինչ է սպասվում մեզ մոտ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ին շինարարության ծավալը Հայաստանում հասել է 709,5 մլրդ դրամի
ԱՄՆ տնտեսությունը հունվարին ստեղծել է 143 հազար աշխատատեղ
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է նոր մակարդակի. ինչ են ցույց տալիս թվերը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ոլորտներն են ապահովել Հայաստանի տնտեսական աճը 2024-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես են փոխվել սննդի, ծառայությունների և այլ ապրանքների գները 2025-ի հունվարին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Amazon-ի 4-րդ եռամսյակի եկամուտն աճել է 10%-ով
Ռուսաստանի խոշորագույն արտահանողները արտարժույթի վաճառքը հասցրել են 13.2 մլրդ դոլարի
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն օրական 400 մլն դրամի վնաս է կրում. խոսնակ |civilnet.am|
«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում մարտի 1-ից գործելու է «Գործարքի տեսակ» անվանումով նոր դաշտ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թուրքիայի Կենտրոնական բանկը 2025-ի վերջի համար գնաճի կանխատեսումը բարձրացրել է 24%
2024 թվականին Վրաստանից արտաքսվել է 363 օտարերկրյա քաղաքացի
Որ քաղաքներում է եկամուտների անհավասարությունը արագ աճում. 2025-ի գլոբալ ուսումնասիրություն. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Կազմակերպությանն անհրաժեշտ են անվտանգության ծառայության աշխատակիցներ. մանրամասների համար զանգահարել 099 27 50 07
Արգենտինայում արգելել են մինչև 18 տարեկանների սեռափոխությունը
ԱՄՆ-ԵՄ առևտրային նոր լարվածություն. ինչու է Բրյուսելը խոսում կոշտ քայլերի մասին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են Հայաստանի սննդամթերքի արտադրության խոշորագույն հարկատուները 2024-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը. մանրամասները՝ ABNews.am կայքում

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

Հնվ 28, 2025 11:29
22
ADS

Նոյեմբերին տնտեսական ակտիվության աճի ցուցանիշն իջավ՝ հոկտեմբերի 42 տոկոսից կազմելով 1.2 տոկոս (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ)։ Նոյեմբերի անկումը հիմնականում պայմանավորված էր 19 տոկոսով արդյունաբերության կրճատմամբ (տ/տ), որի վրա ազդել էին  մշակող արդյունաբերության 24.4 տոկոսով (տ/տ) և հանքարդյունաբերության (տ/տ) 6.9 տոկոսով նվազումը։

Մշակող արդյունաբերության թողարկումը հիմնականում նվազեց գունավոր մետաղների արտադրության ծավալների 70 տոկոսով կրճատման հետևանքով։ Մշակող արդյունաբերության մյուս հիմնական խմբերը, ինչպիսիք են՝ սննդամթերքը, ծխախոտը և խմիչքները, շարունակեցին աճել։ Բոլոր մյուս ոլորտներն աճել են՝ ծառայությունները (բացառությամբ առևտրի) կրկնապատկվել են՝ հոկտեմբերի 5.2 տոկոսից (տ/տ) նոյեմբերին կազմելով 10.4 տոկոս (տ/տ)․ շինարարության և առևտրի երկնիշ աճը շարունակվել է։ Աճողական կարգով՝ հունվար – նոյեմբեր ամիսներին  աճի  ցուցանիշը հասավ 7.4 տոկոսի (տ/տ)՝ պայմանավորված 18 տոկոսով առևտրի աճով (տ/տ)։

Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները նոյեմբերին 14.3 տոկոսով նվազեցին (ա/ա՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ Զուտ ներհոսքերը նվազեցին (ա/ա) բոլոր աղբյուրներից, այդ թվում՝ Ռուսաստանից (6.2 տոկոս, ա/ա), Միացյալ Նահանգներից (6.4 տոկոս, ա/ա) և այլ երկրներից (69 տոկոս, ա/ա) (պատկեր 2)։  2023 թ նոյեմբերի համեմատ զուտ ներհոսքերը 21.7 տոկոսով պակաս էին (տ/տ) հիմնականում Ռուսաստանից զուտ ներհոսքերի նվազման պատճառով։

Դեկտեմբերին գնաճը բարձրացավ մինչև 1.5 տոկոս (տ/տ), որը 2023 թ ապրիլից սկսած ամենաբարձր տեմպն էր։ Ասվածը պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ավելի բարձր գնաճով (դեկտեմբերին 2 տոկոս, տ/տ՝ բարձրանալով նոյեմբերի 1.7 տոկոսից), և առողջապահության մասով, որը նոյեմբերի 2․5 տոկոսից (տ/տ) բարձրանալով դեկտեմբերին կազմեց 3.2 տոկոս (տ/տ)։

Դեկտեմբերին շարունակեցին նվազել հագուստի և կոշկեղենի (նվազումը՝ 2.6 տոկոս, տ/տ), կահավորանքի և կենցաղային տեխնիկայի (նվազումը՝ 2.5 տոկոս, տ/տ) և բնակարանային-կոմունալ տնտեսության գները (նվազումը՝ 0.2 տոկոս, տ/տ)։ 2024 թ․ միջին գնաճը  0.3 տոկոս էր՝ 2023 թ․ 2 տոկոսի համեմատ։ 2024 թ․ դեկտեմբերին 10-ին  ՀՀ ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքը 25 բազիսային կետով իջեցրեց 7 տոկոսի՝ աճողական կարգով 2024 թ․ կրճատումը հասցնելով 225 բազիսային կետի։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերադարձել է 2022 թ․ օգոստոսի մակարդակին։

2024 թ․ նոյեմբերին, նախորդ ամիսների բարձր աճից հետո, առևտրաշրջանառությունը նվազեց (տ/տ)։ Արտահանումը նոյեմբերին նվազեց 35 տոկոսով (տ/տ)՝ հոկտեմբերին 23.6 տոկոսով (տ/տ) աճելուց հետո։ Ներմուծումը ևս նվազեց 21.4 տոկոսով՝ հոկտեմբերին 9.2 տոկոսով (տ/տ) ավելանալուց հետո։ Նոյեմբերի կտրուկ անկումը պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման (նվազումը 64.6 տոկոս, տ/տ) և ներմուծման (նվազումը 70.6 տոկոս, տ/տ) ավելի ցածր ցուցանիշով, որը բացատրվում է վերաարտահանման այս ապրանքախմբի համեմատության բազայի բարձր ազդեցությամբ, որը 2023 թ․ նոյեմբերին սկսել էր շեշտակի աճել։

Տրանսպորտային միջոցների արտահանումը և ներմուծումը նվազեցին համապատասխանաբար 54 (տ/տ) և 35 տոկոսով (տ/տ)՝ հաջորդելով Վրաստանի կողմից դեպի Ռուսաստան մեքենաների վերաարտահման  արգելքին։ Արտահանման մյուս ապրանքախմբերում տ/տ աճ արձանագրվեց, բացառությամբ յուղերի և ճարպերի (նվազումը՝ 56 տոկոս, տ/տ) և փայտյա իրերի  (նվազումը՝ 13 տոկոս, տ/տ)։

Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը և տրանսպորտային միջոցները (խոշոր իրերի վերաարտահանումը) հաշվի չառելու դեպքում ընդհանուր արտահանումն աճը 32 տոկոս էր (տ/տ) (պատկեր 4)։  Նոյեմբերը ներառյալ՝ աճողական կարգով արտահանումն ու ներմուծումն աճել են համապատասխանաբար 73.9 տոկոսով (տ/տ) և 41.5  տոկոսով (տ/տ), ընդ որում առևտրի պակասուրդը նվազել է 13.9 տոկոսով (տ/տ)։

Դեկտեմբերին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի և ռուբլու նկատմամբ փոքր-ինչ արժեզրկվեց։ ՀՀ դրամի արժեզրկումը սկսեց դեկտեմբերի սկզբին, սակայն ամսվա ընթացքում ավելի ուշ կայունացավ։ Դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ դրամն  ԱՄՆ դոլարի նկատմամբ թուլացել էր 0.5 տոկոսով (ա/ա), իսկ ռուբլու նկատմամբ՝ 1.4 տոկոսով (ա/ա)։ Դեկտեմբերի վերջին միջազգային պահուստները  3.7 միլիարդ ԱՄՆ դոլար էին (2.5 ամսվա ներմուծման ծածկույթ)։

Առևտրային բանկերի ավանդները նոյեմբերին ավելացան 2.3 տոկոսով (ա/ա), իսկ վարկերը՝ 2.6 տոկոսով (ա/ա)՝ ՀՀ դրամով արտահայտված միջոցների հաշվին։ Փոխարժեքով ճշտված ավանդները նոյեմբերին աճեցին  10.4 տոկոսով (տ/տ), իսկ վարկերը՝ 22.1  տոկոսով (տ/տ) (պատկեր 5)։ Նոյեմբերին ֆինանսական առողջ ցուցանիշները պահպանվեցին։ Կապիտալի համարժեքության ցուցանիշը (CAR) նվազեց 0.1 տոկոսային կետով՝ կազմելով 20.4 տոկոս։ Չաշխատող վարկերի (NPL) հարաբերակցությունը ցածր մնաց՝  1.2  տոկոս, իսկ եկամտաբերությունն ըստ ակտիվների փոքր-ինչ նվազեց՝ կազմելով 4․3 տոկոս, հոկտեմբերի 4․5 տոկոսի համեմատ։

Բյուջեի պակասուրդը նվազեց մինչև 20.7 միլիարդ ՀՀ դրամ (հոկտեմբերի 138.5 միլիարդ ՀՀ դրամի համեմատ)։ Հարկային եկամուտները (այդ թվում՝ հիփոթեքի հետ կապված եկամտային հարկը) անվանական արտահայտությամբ աճեցին 11.1 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված ԱԱՀ (15.7 տոկոս, տ/տ) և եկամտային հարկի (15 տոկոս, տ/տ) աճով։ Սակայն շահութահարկերը նվազեցին 32 տոկոսով (տ/տ)։

Ընդհանուր ծախսերը նոյեմբերին նվազեցին 0.8 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում պաշտպանական ծախսերի նվազման հաշվին  (նվազումը՝ 45.2 տոկոս, տ/տ)։ Սա մասամբ փոխհատուցվել է սոցիալական պաշտպանության ծախսերի 35 տոկոսով (տ/տ) բարձրացմամբ՝ շարունակելով փախստականների աջակցությունը։ Կապիտալ ծախսերը նոյեմբերին նվազեցին 44.5 տոկոսով (տ/տ)՝  աճողական կարգով հասնելով ՀՆԱ-ի 3.8 տոկոսին՝ 2024 թ․ կանխատեսման 55 տոկոսին։ Աճողական կարգով բյուջեի պակասուրդը հասավ 232.2 միլիարդ ՀՀ դրամի (պատկեր 6), որը համարժեք է տարեկան ՀՆԱ-ի  2.3 տոկոսին՝ համեմատած 2024 թ․ բյուջեի 4.7 տոկոսի չափով կանխատեսվող պակասուրդի հետ։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: