Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 մլրդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Ինչպես հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին
«Նաիրիտ»-ի ապամոնտաժման և տարածքի մաքրման համար տրամադրվել է $1.5 մլն դրամաշնորհ Համաշխարհային բանկից
Moody’s-ը հաստատել է Հայաստանի Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով և 5% տնտեսական աճի կանխատեսմամբ
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք եղանակ, որոնցով գործատուները կարող են թիմերն ավելի արդյունավետ դարձնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է՝ 1.6 տրիլիոնից հասնելով 2.6 տրիլիոն դոլարի. Վլադիմիր Պուտին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ռուսաստանի վարկային քարտերի ընդհանուր պարտքը հասել է 575.9 միլիարդ ռուբլու. Forbes
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է շրջանաձև տնտեսության միջազգային ֆորում. դիտեք ABNews.am կայքում
Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը. գյուղում 0-ից 6 տարեկան երեխա չկա
21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամի աջակցությունը
Հունիսին ծիրանով բեռնված 626 մեքենա է անցել ՌԴ, իսկ կոնյակով բեռնված՝ 7 մեքենա մեկ օրում. Գևորգ Պապոյան
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ. դատախազություն
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին. մանրամասները՝ ABNews.am կայքում

Ինչու են քաղաքացիները զեղծարարության զոհ դառնում․ IDBank-ի մեկնաբանությունը

Մրտ 28, 2025 20:41
32

Մարտի 28-ին մի խումբ քաղաքացիներ իրազեկման ակցիա էին իրականացնում IDBank-ի գլխամասային գրասենյակի առջև՝ կապված զեղծարարության զոհ դառնալու և ֆինանսական կորուստներ կրելու հետ։

IDBank-ի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը դուրս եկավ քաղաքացիների մոտ՝ լսելու նրանց պահանջները։

Բանկից տեղեկացնում են, որ տեղի ունեցած բացառապես բոլոր զեղծարարությունների դեպքերում հաճախորդներն անցնելով սոցիալական ցանցերում տարածված գովազդային հղումներով՝ գայթակղվելով շահումային խոստումներով՝ իրենք իրենց ձեռքով, ինքնակամ մուտքագրել են իրենց անձնական հույժ գաղտնի տվյալները զեղծարարների կողմից ստեղծված բանկերի կայքերին շատ նման էջերում։

Նրանք մասնավորապես մուտքագրում են հավելվածի իրենց մուտքանունը, գաղտնաբառը, PIN կոդը, նոր սարքից մուտքի համար պահանջվող մեկանգամյա OTP կոդը, որն էլ զեղծարարներն անմիջապես հաճախորդների փոխարեն մուտքագրում են Բանկի իրական հարթակներում՝ այդպիսով հասանելիություն ստանալով հաճախորդի հաշիվներին և միջոցներին։

Հատկանշական է, որ որոշ դեպքերում հաճախորդների մի մասը բացի վերոնշյալ տվյալներից ևս մեկ անգամ են զեղծարարներին տրամադրում OTP կոդ, այս անգամ արդեն վարկի ստացման համար՝ չնայած այն հանգամանքին, որ թե՛ մուտքի համար ուղարկված, թե՛ վարկի ստացման նույնականացման OTP կոդերն ուղեկցվում են բացատրական տեքստով։

Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Բանկը շարունակաբար միջոցներ է ձեռնարկում հաճախորդների միջոցների անվտանգությունը բարձրացնելու համար՝ ներդնելով ավելի ու ավելի շատ ստուգումներ՝ ստիպված անընդհատ բարդացնելով դեպի բանկային հարթակներ մուտքի հնարավորությունը, դժվարացնելով հեռավար բանկային ծառայություններից օգտվող հարյուր հազարավոր այլ հաճախորդների փորձառությունը։

Բացի այդ, Բանկը նաև հասանելի բոլոր ձևաչափերով պարբերաբար տեղեկացնում, զգուշացնում ու փորձում է ծանուցել հաճախորդներին գոյություն ունեցող և անընդհատ փոփոխվող զեղծարարության ձևերի մասին։

Զեղծարարության զոհ դարձած և իրենց տվյալները երրորդ անձանց փոխանցած բոլոր հաճախորդներին Բանկը հորդորում է անհապաղ դիմել իրավապահ մարմիններին, իսկ վերջիններիս համաձայն գործող օրենսդրության պահանջների՝ տրամադրում է անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան զեղծարարության դեպքերը բացահայտելու համար։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: