ԱԶԲ. Արտահանման դիվերսիֆիկացումը կարեւոր է Հայաստանի համար
Ականատես կլինենք փաստացի խնդիրների մեջ հայտնված գերփոքր բիզնեսների դժգոհության մի նոր ալիքի. մանրամասն ABnews.am կայքում
Ինչպես կարող են մենեջերները կողմնորոշվել քաղաքական գործընթացներում. կարդացեք ABnews.am կայքում
Արեգակի վրա մեկ օրում երկու հզոր բռնկում է տեղի ունեցել
Anonymous-ի հաքերները հարձակվել են Վրաստանի արդարադատության նախարարության կայքէջի վրա
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
Սի Ծինփինը ժամանել է Փարիզ. նա չին-ֆրանսիական հարաբերությունները խաղաղ գոյակցության մոդել է անվանել
ԿԳՄՍՆ-ն դեմ չէ, որ «Գոյ»-ը դառնա մասնավոր թատրոն
Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում Վրաստանի պետական ​​կառույցների կայքերի վրա՝ հաջակցություն ցուցարարների
e-work.am. աշխատանք գտնելու եւ առաջարկելու առաջին պետական հարթակը
Պոլիտեխնիկական համալսարանը կհայտարարի ընդունելություն «Տվյալագիտություն» մասնագիտական կրթական ծրագրով
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. Փաստ
ԵԱՏՄ երկրները կատարելագործում են տարանցման համակարգը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Թուրքիայում 2024թ. սպասվում է միջինում 55․5% գնաճ
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը

AI-ահեն ապատեղեկատվության ռիսկերը Հայաստանում. infoport

Փտր 27, 2024 12:46
33
ADS

Արհեստական բանականության (AI) կողմից ստեղծված ապատեղեկատվությունը համարվում է 2024 թվականի ամենամեծ ռիսկերից մեկը: Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցն այն համարում է աշխարհի ամենամեծ կարճաժամկետ սպառնալիքը, ընդգծելով, որ ժամանակակից արհեստական ինտելեկտով հագեցած կեղծ և ապակողմնորոշիչ տեղեկատվությունը սպառնում է քայքայել ժողովրդավարությունը, ազդել ընտրությունների արդյունքների վրա և բևեռացնել հասարակությունը։

Զեկույցի հեղինակներն անհանգստանում են, որ ChatGPT-ի նման գեներատիվ AI չաթ-բոտերի զարգացումը նշանակում է, որ բարդ սինթետիկ բովանդակության ստեղծումն այլևս չի սահմանափակվի մասնագիտացված հմտություններ ունեցողներով և հասանելի կդառնա հանրային ավելի լայն շրջանակների համար։

Մինչ AI-ի կողմից գեներացված ապատեղեկատվության դեմ պայքարը հրատապ թեմա է միջազգային ֆորումներում, Հայաստանում ոլորտի փորձագետները մատների վրա են հաշվում նմանաբովանդակ նյութերի թիվը։

«Հայաստանում կեղծ նորությունների տարածումն արվում է ամենապարզ միջոցներով, ուստի AI-ի գործիքներով ստեղծված ապատեղեկատվության կարիք այս պահին չկա»,- DCN-ի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ չբացառելով, որ իրավիճակը միանգամից կարող է փոխվել։

Թեման դեռ լուրջ չի ընդունվում հենց AI-ի՝ հայկական լսարանի հետ աշխատելու թույլ գործիքների, հայերեն բովանդակությամբ նյութերի սակավության, դրանց որակի և տեխնիկական այլ խնդիրների պատճառով։

Որպես օրինակ փորձագետը մատնանշում է արհեստական բանականության կիրառմամբ deep fake (խորը կեղծիք) տեսանյութը, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է ՄԵՏԱ-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգի հետ մեկնարկած ներդրումային հարթակի մասին ռուսերեն։ AI-ի զարգացումը, սակայն, բերում է մի շարք ռիսկերի, մասնավորապես՝ կիբերհանցագործությունների հեշտացմանը, ֆիշինգային հարձակումների ավտոմատացմանը և այլ խաբեությունների տարածմանը։ Այս առումով Հայաստանը շարունակում է մնալ թիրախում։

Օրինակ՝ տեսազանգի միջոցով մի քանի վայրկյան ձայնագրելուց հետո արհեստական բանականության գործիքներով հեշտությամբ կարելի է փոխել մարդու դեմքը, ձայնը, տեսարանը, ստեղծել նոր բովանդակությամբ տեսանյութ և գումարի շորթման կամ այլ չարամիտ նպատակներով շանտաժի ենթարկել խարդախության զոհին։

Եթե Հայաստանում նմանատիպ տեսանյութերն անցնում են մոնտաժի փուլով, ապա միջազգային պրակտիկայում deep fake արտադրանք ստանում են նաև իրական ժամանակում՝ ուղիղ տեսազանգով:Մեկ տարի առաջ ԱՄՆ դաշնային պահուստների նախագահ Ջերոմ Փաուելը տեսազրույց ունեցավ մեկի հետ, ում կարծում էր, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր, բայց այդպես չէր:

Չնայած խորը կեղծիքների միջոցով ապատեղեկատվության տարածումը Հայաստանում այդքան էլ տարածված չէ, այնուամենայնիվ, արհեստական բանականության գործիքները պահանջված են փաստերի ստուգման ոլորտում, մեդիայում։

«Բոտերի միջոցով նյութերի ստեղծման փորձեր կան նաև հայկական մամուլում։ Ճիշտ է, դրանք հիմնականում գրվում են բիրժայի, արտարժույթի շուկայի, ոսկու գների և նմանատիպ թեմաներով, որոնք ստեղծագործական մոտեցում չեն պահանջում, բայց հեշտացնում են ընկերությունների աշխատանքը»,- DCN-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ, մեդիափորձագետ Արթուր Պապյանը։

Մեդիափորձագետի դիտարկումներով արհեստական բանականության հավելվածներն օգտակար են հատկապես իլյուստրացիոն, գրաֆիկական նյութեր ստեղծելիս։ Իսկ AI-ի գեներացրած պատկերների հրապարակումը հեղինակային իրավունքի ոլորտում խնդիրներից խուսափելու հեշտ լուծում է առաջարկում կայքերին։

«Հայկական լսարանի համար AI-ի գործիքների, մոդելների կատարելագործումը կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ, ինչը Հայաստանի նման փոքր շուկայի պարագայում առաջնահերթություն չէ տեխնոլոգիական ընկերությունների համար»,- գտնում է մեդիափորձագետ Արթուր Պապյանը, ընդգծելով, որ անգամ հայկական AI ընկերությունները (օր՝. CRISP) արտադրանք են ստեղծում օտարերկրյա շուկայի համար։

Գեներատիվ AI-ի մի շարք հավելվածների փորձարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանք թեև կոճակի մի սեղմումով կարող են օպտիմացնել գործընթացը, օրեր ու շաբաթներ պահանջող աշխատանքը կատարել վայրկյանների ընթացքում, սինթեզված տեքստեր գրել, այնուամենայնիվ, ի վիճակի չեն ամբողջ մասշտաբով ու ծավալով փոխարինելու աշխատանքը։ Խնդիրն այստեղ ոչ այդքան լեզուն է, հայերեն նյութերի ու գործիքների պակասը, այլ այն իրողությունը, որ արհեստական բանականությունը գեներացնում է արդեն իսկ առկա բովանդակությունը, գաղափարները և առաջարկություններ անում այն օրինակների վրա, որոնք ներկառուցված են իր ուսուցման տվյալների մեջ։ Ուստի այն կարող է տրամադրել միայն այնպիսի արդյունքներ, որոնք նման են նախկինում եղածներին։

Հետևապես, անգամ արհեստական բանականության գործիքների կատարելագործման պայմաններում, հիմնարար առանցքը շարունակում է մնալ ստեղծագործական միտքը, նոր ու գրավիչ գաղափարները, որոնք մեքենաները դեռևս չեն կարող հետևողականորեն վերստեղծել:

Գեներատիվ AI-ի ոլորտում զարգացումներին հայաստանյան տեղեկատվական անվտանգության և մեդիա փորձագետները հետևում են ուշադրությամբ։ Չնայած փոքր շուկայի պաշտպանական գործառույթին՝ իրավիճակը շատ մոտ ապագայում կարող է փոխվել՝ հաշվի առնելով արհեստական բանականության գործիքների կատարելագործման տեմպը։ Փորձագետները խորը կեղծիքի կիրառմամբ ապատեղեկատվության դեպքերի սպասում են, բայց և կանխարգելիչ քայլերի ձեռնարկման անհրաժեշտություն տեսնում՝ ի դեմս մեդիագրագիտության բարձրացման և հանրության ավելի լայն շերտերի՝ ապատեղեկատվությունը տարբերելու կարողությունների զարգացման։

infoport.am

Մեկնաբանություն