Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ, տարեկան գնաճը կազմել է 3.9%
ԵՄ-ն ցանկանում է մինչև 2040 թվականը CO2 արտանետումները կրճատել 90%-ով
Telegram-ը 2025 թվականի սկզբից ի վեր արգելափակել է ավելի քան 16 միլիոն համայնք
Dow-ն աճել է ավելի քան 300 միավորով, S&P 500-ը սահմանել է նոր ռեկորդ՝ հունիսյան աշխատաշուկայի զեկույցից հետո
Nissan-ը ԱՄՆ-ում և Կանադայում հետ է կանչում ավելի քան 480,000 մեքենա շարժիչի խափանման վտանգի պատճառով
Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին

Ամանորյա հոգատարություն սահմանամերձ գյուղերին. ԱրարատԲանկի նվերները՝ 400 երեխայի

Դկտ 26, 2024 17:51
29

ԱրարատԲանկի աշխատակիցները, գործադիր մարմնի ղեկավարները և խորհրդի անդամները միավորվել են ամանորյա բարի նախաձեռնության շուրջ՝ նվերներ պատրաստելով Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող 400 երեխայի համար։

Նախաձեռնությունն իրականացվել է «Բարի մամա» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, որի շնորհիվ սահմանամերձ գյուղերի երեխաների նամակները հասել են բանկի աշխատակիցներին:

Բանկի թե՛ գլխամասային գրասենյակի, թե՛ մասնաճյուղերի աշխատակիցներն անձամբ են ընտրել, գնել և փաթեթավորել նվերները։ Այս օրերին նվերները ճանապարհին են դեպի Սյունիքի մարզի ինը սահմանամերձ գյուղեր՝ Խոզնավար, Շուռնուխ, Որոտան, Քարաշեն, Կոռնիձոր, Բարձրավան, Արավուս, Խնձորեսկ և Խնածախ։

Հատուկ ուշադրություն է դարձվել Խոզնավար և Խնածախ գյուղերի մանկապարտեզներին։ 22 փոքրիկների համար ուղարկվել են գրենական պիտույքներ, խաղալիքներ և զարգացնող խաղեր՝ մանկապարտեզներում օգտագործելու համար։

«Մեր աշխատակիցների անմիջական մասնակցությունը այս նախաձեռնությանը վկայում է, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեզ համար ոչ միայն ռազմավարական ուղղություն է, այլ նաև անկեղծ նվիրում։ Հատկապես կարևորում ենք սահմանամերձ համայնքների երեխաների հանդեպ ուշադրությունը, և հուսով ենք, որ մեր նվերները կօգնեն ստեղծել տոնական տրամադրություն», — նշել է Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալավերդյանը:

Նախաձեռնությունը ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շարքից է։