ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար
«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի և ևս 10 երկրների քաղաքացիներ
Առանց վարորդական իրավունք մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնակի մեծացնել՝ սահմանելով 50,000 դրամ
Alibaba-ն 7 միլիարդ դոլար կծախսի նոր օգտատերեր ներգրավելու համար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 46 միլիոն ռուբլուց ավելի խարդախության համար
5 մարքեթինգային դաս մեդիայի, մենեջմենթի և նորաձևության լեգենդից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 5 ամսում ավելացել է 13,9%–ով
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխել է իր տարբերանշանը
ՀէՑ-ից բացի հայկական որ ընկերությունները կարող են ազգայնացվել․ վերլուծությունը հասանելի է ABNews.am կայքում
Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում

Արտաքին և ներքին ճնշումներ. ինչպե՞ս են դրանք ազդում Հայաստանի տնտեսական զարգացումների վրա

Նյմ 26, 2024 12:54
32

Հայաստանի տնտեսության վիճակը ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում և մարտահրավերները 2024-ին

Կորոնավիրուսի համավարակից հետո համաշխարհային տնտեսությունը կանգնեց երկրորդ խոշոր մարտահրավերի՝ ռուս-ուկրաինական պատերազմի առջև: Այս իրադարձությունը փոխեց գլոբալ մատակարարման շղթաների կառուցվածքը, որի ազդեցությունն անմիջապես զգացվեց նաև Հայաստանում:

Չնայած Արևմուտքի պատժամիջոցները կարող էին բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա, հակառակ գործընթացն էր տեղի ունենում. Հայաստանը, որպես տարանցիկ երկիր, հայտնվեց միջազգային առևտրային հոսքերի կենտրոնում՝ ապահովելով արևմտյան սարքավորումների մատակարարում դեպի Ռուսաստան և ռուսական հումքի արտահանում:

Այս փոփոխությունները 2022-2024 թվականներին խթանեցին Հայաստանի տնտեսության աճը: Սակայն այս ժամանակահատվածում աճը պայմանավորված էր հիմնականում արտածին գործոններով, որոնք անկայուն են և կարող են փոփոխվել արտաքին աշխարհում իրավիճակի փոփոխության դեպքում:

Ոսկերչական ապրանքների վերաարտահանումը՝ որպես տնտեսության հիմնական շարժիչ ուժ

2024-ի սկզբին Հայաստանի տնտեսության գլխավոր շարժիչ ուժը դարձավ ոսկերչական ապրանքների արտահանումը, որը, սակայն, տեղի է ունենում հիմնականում ներմուծված հումքի վերամշակման հաշվին: Մաքսային ծառայության տվյալներով՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանված ոսկու 64%-ը ուղղվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ մնացածը՝ Հոնկոնգ և Չինաստան:

Բայց վերջին ամիսներին ոսկու վերաարտահանման ծավալները զգալիորեն նվազել են, ինչը բացասաբար է անդրադարձել տնտեսության ընդհանուր ցուցանիշների վրա: Արդյունաբերության աճի տեմպերը, որոնք նախորդ տարի բարձր էին, 2024-ի ապրիլից կտրուկ դանդաղել են՝ հատկապես հիմնային մետաղների և ոսկերչական արտադրատեսակների մասով:

Տնտեսական աճի դանդաղումը՝ մտահոգիչ ազդակ

Վիճակագրական տվյալները վկայում են, որ տնտեսական աճի տեմպերի դանդաղումն ավելի է խորացել 2024-ի ընթացքում: Առաջին եռամսյակում աճը կազմել է 6,6%, երկրորդում՝ 6,4%, իսկ երրորդում՝ 5,2%՝ զգալիորեն զիջելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշներին: Այս տեմպերը մտահոգիչ են՝ հաշվի առնելով, որ աճի ներկայիս շարժիչ ուժերը արտաքին են և անկայուն:

Մասնավորապես, արդյունաբերության ոլորտը, առանց «հիմնական մետաղների արտադրության», 2024-ի հունվար-սեպտեմբերին գրանցել է 0,4% անկում:

Հարկային խստացումները և բյուջեի խնդիրները

Տնտեսական աճի դանդաղման ֆոնին կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը՝ փորձելով լրացնել բյուջեի եկամուտների պակասը: 2024-ի ինն ամիսների տվյալներով բյուջեի եկամուտների աճի տեմպը նվազել է 2,3 անգամ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Հարկային եկամուտները պլանից թերակատարվել են 7,8%-ով, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը:

Կառավարության այս մոտեցումները կարող են հանգեցնել ապրանքների և ծառայությունների գների բարձրացման՝ նվազեցնելով նրանց մրցունակությունը միջազգային շուկաներում:

Հայաստանի տնտեսությունը շարունակում է կախված մնալ արտածին գործոններից, ինչն այն դարձնում է խոցելի արտաքին քաղաքական և տնտեսական փոփոխությունների նկատմամբ: Ոսկու վերաարտահանման վրա հիմնված աճի մոդելը, արդյունաբերության անկումը և բյուջեի եկամուտների նվազումը ստեղծում են լուրջ մարտահրավերներ:

Աղբյուր՝ «Փաստ»