Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում
Ոսկին չփրկեց արտահանումը. տնտեսության խորքում խնդիրներ կան. ԼՈՒՅՍ հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ. Վիճակագրական կոմիտե
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.7%-ով
Nissan-ի ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը մայիսին նվազել է 6%-ով
Թաիլանդում մայիսին ավտոմեքենաների վաճառքը աճել է 5%-ով
ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով
Հունիսի 1-29-ը ռուս-վրացական սահմանը հատել է հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որոնցից 19-ը՝ վերջին 3 օրում. Գևորգ Պապոյան
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո

ԱրարատԲանկը և «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ամրապնդում են համագործակցությունը

Փտր 26, 2025 10:57
30

2024 թվականին ԱրարատԲանկի աջակցությունն «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին նպաստել է հիմնադրամի առաքելության իրականացմանը՝ երիտասարդների համար ստեղծելով կրթական նոր հնարավորություններ:

«ԱրարատԲանկի համագործակցությունը «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հետ սոցիալական պատասխանատվության ռազմավարության կարևոր մասն է: Մենք հավատում ենք, որ կրթության մեջ ներդրումները երկարաժամկետ ազդեցություն են ունենում ոչ միայն անհատների, այլև ամբողջ հասարակության վրա», — ընդգծել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը:

«Տեսնել Հայաստանի ապագան՝ տիեզերական ապագան․․․ սա թերևս այսօրվա տագնապալից առօրեականության մեջ ամենադժվար խնդիրներից մեկն է։ Ապագան կանգնած է գիտելիքահեն սերունդ ունենալու և կրթելու բարդ խնդրի առջև։ Կրել սերունդների առջև պատասխանատվությունը միայնակ հնարավոր չէ։ ԱրարատԲանկը և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը՝ իրականացնելով այս կրթական ծրագրերը, թիկունք են կանգնում մեր երիտասարդներին՝ իրականացնելու իրենց մասնագիտական երազանքները տիեզերական գիտաինժեներական ոլորտում»,— ընդգծել է «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հիմնադիր, տնօրեն Մհեր Մեհրաբյանը։

«Երիտասարդների կրթության և մասնագիտական աճի խթանումն առաջնահերթ է Բանկի համար: «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հետ մեր համագործակցությունը թույլ է տալիս նպաստել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը և երիտասարդների համար ստեղծել իրական հնարավորություններ», — նշել է ԱրարատԲանկի Խորհրդի անդամ Նարեկ Բեգլարյանը:

Հիմնադրամը մշակել է յուրահատուկ կրթական համակարգ, որն առաջարկում է անվճար, կարճաժամկետ տեխնիկական դասընթացներ՝ աերոտիեզերական և ՏՏ ոլորտների համար մասնագետներ պատրաստելու նպատակով: 2024 թվականի ծրագրերի ցանկն ընդգրկում էր նաև 3D մոդելավորումն (SolidWorks) ու վեբ ծրագրավորումը։ Ծրագրերին մասնակցել է ավելի քան 350 ուսանող։

Դասընթացները հատկապես հասանելի են մարզաբնակ երիտասարդների և Արցախից տեղահանված հայրենակիցների համար: Հիմնադրամն ունի ժամանակակից ուսումնական հարմարություններ, ներառյալ համակարգչային և աերոտիեզերական ինժեներության լաբորատորիաներ:

Այս համագործակցությունը վկայում է ԱրարատԲանկի՝ կրթության և տեխնոլոգիական զարգացման ոլորտում ունեցած հետևողական ներդրման մասին:

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: