ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Ներդրումային ոլորտն այսօր 25.06.2024

Հնս 25, 2024 13:59
56

Համաշխարհային ինդեքսներ

Երկուշաբթի ամերիկյան ինդեքսները փակվել են խառը մակարդակով՝ Dow Jones Industrial Average-ն ավելացել է 0,67%-ով հասնելով 39411,21 կետի։ S&P 500-ը կորցրել է 0,36% հասնելով 5445,14 կետի։ Երեքշաբթի S&P 500-ի ինդեքսի ֆյուչերսները աճում են 0,05%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը ավելացել է 1,04%-ով հասնելով 39136 կետի, կորեական KOSPI-ն աճում է 0,35%-ով հասնելով 2774,27 կետի, չինական Shanghai Composite-ը կրճատվում է 0,72%-ով հասնելով 2941,85 կետի։

Մակրոէկոնոմիկա

1․ IFO-ի բիզնես միջավայրի ինդեքսը Գերմանիայի համար հունիսի արդյունքներով կազմել է 88,6 կետ։ Ցուցանիշը կանխատեսվածից ցածր է։

2․Չինաստանի առևտրի նախարարության տվյալների համաձայն, Չինաստանի տնտեսությունում արտերկրա ուղիղ ներդրումների ծավալը հունվարից մինչև մայիս կազմել է 412,5 մլն յուան ($56,81 մլրդ)(-28,2% Տ/Տ)։

Հանքարդյունաբերական շուկաներ

Այսօր ոսկու գինը երեկվա աճից հետո անկում է ապրում, թանկարժեք մետաղը մեկ ունիցայի դիմաց վաճառվում է մոտ $2325,0: Երկուշաբթի նավթային գնանշումները աճել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $85,9-ից բարձր է, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց մոտ $81,6։

Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ

1․ Պողպատի համաշխարհային ասոցիացիայի տվյալների համաձայն՝ Չինաստանում պողպատի արտադրությունը մայիսին աճել է 2,7% Տ/Տ մինչև 93 մլն տոննա։ Դրա հետ մեկտեղ Չինաստանում արտադրությունը հունիսից — մայիս կրճատվել է 1,4% Տ/Տ հասնելով 439 մլն տոննայի։ Ամբողջ աշխարհում մայիսին ձուլել են 165 մլն տոննա (+1,5% Տ/Տ)։ Հունիսից-մայիս արտադրությունը նույնն է մնացել՝ 793 մլն տոննա։

2․ Եվրահանձնաժողովը (ԵՀ) մեղադրել է ամերիկյան Apple-ին App Store-ում մրցակցությունը սահմանափակելու մեջ։ Կարգավորիչը նախնական հայտագրել էր, որ Apple-ը չի կատարում իր պարտականությունները, թվային շուկաների նոր օրեքնի համաձայն (DMA)։ Օրենքի համաձայն, ընկերությունը հավելված մշակողներին պետք է հնարավորություն տա օգտատերերին «‎ուղղորդել»‎ դեպի կողմնակի ռեսուրսներ՝ առանց նրանցից փող գանձելու։ Եթե ընկերությունը մեղավոր ճանաչվի DMA-ի օրենքը խախտելու համար, նրան սպառնում է տուգանք համաշխարհային եկամուտի 10%-ի չափով։

Cube Invest