Վեց ամիս շարունակ իրականացված նախապատրաստական աշխատանքները տվել են իրենց հաճելի արդյունքը։ Այս TOON EXPO-ն առանձնանում է իր որակով, մասնակիցների պատրաստվածությամբ և տեսողական էֆեկտներով։
Արդեն երրորդ տարին չորրորդ անգամ TOON EXPO-ն գալիս է ապացուցելու, որ կառուցապատման ու քաղաքաշինության ոլորտը ոչ միայն տնտեսության գերակա ճյուղ է, այլ նաև վայելում է հասարակության ուշադրությունն ու հետաքրքրությունը: Ամենաթարմ նախագծերը ներկայացված են TOON EXPO 2024-ում։
TOON EXPO 2024-ին այս անգամ միացել են աննախադեպ մեծ թվով խոշոր կառուցապատող ընկերություններ՝ հատուկ առաջարկներով այցելուների համար և B2B համագործակցության հատուկ պայմաններով՝ մասնակից կազմակերպությունների համար։
Ցուցահանդեսին մասնակցում են 100-ից ավել խոշոր ընկերություններ, որոնցից որոնցից 88-ը տեղական ընկերություններն են, իսկ մնացածը՝ 11 երկրներից ժամանած գործընկերներ՝ Արաբական միացիալ էմիրություններից, Կիպրոսից, Հունաստանից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Իրանից, Ռուսաստանից և Վրաստանից։
Մեկնաբանություն