ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Երևանի բյուջեն 2024-ին թերակատարվել է. առաջնահերթ ծրագրերը մնացել են չիրականացված. «Լույս» հիմնադրամ

Մրտ 25, 2025 18:39
30

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է Երևան քաղաքի 2024թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությանը։

  • Հայտնի է, որ Երևան քաղաքի բյուջեի եկամուտների բարձր կատարողական ապահովելու նպատակով կատարվել են հանրության խիստ բացասական վերաբերմունքին արժանացած մի քանի օրենսդրական փոփոխություններ։ Մասնավորապես, նախորդ տարիների համեմատ կտրուկ բարձրացվել են տեղական տուրքերի (օրինակ՝ տարբեր թույլտվությունների համար գանձվող տուրքերի) և տեղական վճարների (օրինակ՝ ավտոկայանման վճարների) դրույքաչափերը։ Այնուամենայնիվ, Երևան քաղաքի 2024թ. բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշից ընդամենը 1.6%-ով ավելի, իսկ հաստատված բյուջեի ցուցանիշից, միևնույն է, պակաս՝ 6.4%-ով։

Բյուջեի եկամուտների՝ նախորդ տարվա համեմատ աճին նպաստել է միայն «հարկերի և տուրքերի» ծավալի աճը, իսկ ընդհանուր եկամուտների մյուս երկու բաղադրիչները՝ «պաշտոնական դրամաշնորհները» և «այլ եկամուտները», զգալիորեն նվազել են՝ հակազդելով բյուջեի ընդհանուր եկամուտների աճին։

Հարկերի և տուրքերի մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն տեղական տուրքերը, որոնք նախորդ տարվա համեմատ վերը նշված պատճառով աճել են 4.1 անգամ։ Երկրորդ մեծ տեսակարար կշիռն ունեն անշարժ գույքի հարկերը, որոնք հաշվետու տարում զգալիորեն՝ 39.3%-ով, աճել են։ Աճը պայմանավորված է 2024-ին հարկման նոր համակարգին անցման շրջանակներում գույքահարկի բազայի՝ 2023-ի համեմատ 42.9%-ով բարձրացմամբ:

Տեղական վճարների աճը 79.1%-ով ապահովվել է ի հաշիվ ավտոկայանատեղիում կայանման վճարների։

Հատկանշական է, որ սեփական եկամուտների մեջ մտնող միայն այս 3 եկամտատեսակների գծով մուտքերը նախորդ տարվա համեմատ, վերը հիշատակված պատճառներով, աճել են 19.7 մլրդ դրամով, մինչդեռ սեփական եկամուտների ընդհանուր ծավալն աճել է ընդամենը 8.3 մլրդ դրամով։

  • Երևան քաղաքի 2024թ. բյուջեի ծախսերը թերակատարվել են։ Բյուջեի ծախսերը կազմել են 113.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշից 2.3%-ով ավելի, սակայն 5.5%-ով պակաս՝ ճշտված պլանի և 9.0%-ով պակաս՝ հաստատված բյուջեի ցուցանիշից:

    Թերակատարվել են թե՛ ընթացիկ, և թե՛ կապիտալ ծախսերը։

    Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների նպատակով կատարված ծախսերն ավելի քան կրկնակի գերազանցում են 2023-ի ցուցանիշը։

    Ծախսերը ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են գործառնական դասակարգման բոլոր խմբերի գծով ։

  • Ըստ իրականացված ծրագրերի՝ ծախսերի կատարման վերլուծությունը ցույց է տալիս, որ կենսական կարևորություն ունեցող առանձին ծրագրեր նույնիսկ պլանով նախատեսվածի կեսի չափ չեն իրականացվել: Այդպիսի ծրագրերից են «Նախագծային աշխատանքների իրականացում», «Կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանում», «Փողոցների պահպանում և շահագործում», «Փողոցների, հրապարակների և այգիների կահավորում», «Երևանի քաղաքային լուսավորություն», «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում», «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցում և հիմնանորոգում» ծրագրերի գծով ծախսերը: Ընդ որում, թվարկվածներից վերջին երկուսն ունեն հանրային մեծ հնչեղություն, սակայն.

    — Չնայած գործող իշխանությունը մշտապես որպես իր առաջնային նպատակներից մեկը հայտարարում է մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանը շուտափույթ շահագործման հանձնելու մտադրության մասին, «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» ծրագրով 2024թ. ընդհանրապես ծախս չի կատարվել:

    — «Պետական աջակցությամբ իրականացվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցում և հիմնանորոգում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի կատարողականն ընդամենը 35.0% է, չնայած դպրոցների ու մանկապարտեզների կառուցումը և հիմնանորոգումը գործող կառավարության գործունեության ծրագրով սահմանված առաջնահերթ ուղղություններից է։

  • 2024թ. բյուջեն ունեցել է 3.0 մլրդ դրամի հավելուրդ՝ ճշտված պլանով նախատեսված 7.1 մլրդ դրամ պակասուրդի դիմաց։ Հաշվետու տարում ևս (ինչպես և 2023-ին) ճշտված պլանով բյուջեի դեֆիցիտը կտրուկ ավելացվել է՝ ավելի քան 25 անգամ, սակայն փաստացի արձանագրվել է բյուջեի զգալի հավելուրդ։ Այս փաստը, թերևս, հաստատում է, որ քաղաքային իշխանություններին այդպես էլ չի հաջողվում լուծել բյուջետային պլանավորման գործընթացում առկա լուրջ խնդիրները։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: