2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Մարքեթփլեյսում բիզնես ենք հիմնում. լավագույն 5 գաղափարները նվազագույն ներդրումով

Փտր 24, 2025 15:57
76

Այսօր առցանց առևտուրը սեփական բիզնես ունենալու ամենատարածված տարբերակներից մեկն է: Մարքեթփլեյսները եզակի հնարավորություններ են առաջարկում արագ մեկնարկի համար: Ozon-ի հետ միասին առանձնացրել ենք հինգ տարբերակ, թե ինչպե՞ս կարող եք սկսել ձեր սեփական գործն առանց խոշոր ներդրումների:

Ozon-ում վաճառելը հիանալի հնարավորություն է վստահելի գործընկերոջ հետ բիզնես սկսելու համար: Մարքեթփլեյսը հետաքրքրված է յուրաքանչյուր վաճառողի հաջողությամբ, ուստի այն մեծապես հեշտացնում է ձեռներեցների խնդիրը ոչ միայն մեկնարկի ժամանակ, այլև խանութի զարգացման յուրաքանչյուր փուլում: Այսօր կպատմենք այն մասին, թե ինչպե՞ս սկսել ձեր ուղին Ozon-ի հետ առցանց առևտրում և ինչպիսի՞ օգնության կարող եք սպասել, իսկ մյուս լրացուցիչ մանրամասները կարող եք իմանալ Ozon Seller. պորտալում:

Ուղիղ առաքումներ: Սա ամենապարզ մոդելներից մեկն է, որը հարմար է սկսնակների համար: Դուք ապրանքներ եք գնում մատակարարից և վաճառում դրանք Ozon-ի միջոցով՝ առանց ձեր սեփական պահեստն ունենալու: Մատակարարը պատվերն ուղիղ ուղարկում է գնորդին, ինչը նվազեցնում է լոգիստիկայի և պահեստավորման ծախսերը: Նախքան սկսելը, կարևոր է ճիշտ գնահատել պահանջարկը և ընտրել վայրը: Այդ հարցում կարող է օգնել Ozon-ի վերլուծությունը, որը հասանելի է գրանցումից անմիջապես հետո:

Ապրանքների վերավաճառք: Գնեք ապրանքները մեծածախ կետերից կամ ծախծխումների ժամանակ, և վաճառեք դրանք ավելի թանկ գնով: Կարևորը՝ գնային ճիշտ ռազմավարություն ընտրելն է մրցունակ մնալու համար:

Համագործակցություն արտադրողների հետ: Եթե ​ունեք եզակի արտադրանք ունենալու գաղափարներ, դիտարկեք արտադրողների հետ աշխատելու հնարավորությունը: Օրինակ, պատվիրեք ստեղծել բացառիկ արտադրանք, որը կառանձնանա շուկայում։ Այստեղ կարևոր է չսխալվել պահանջարկը վերլուծելիս և մատակարար ընտրելիս:

Ձեռագործ ապրանքներ: Եթե կարողանում եք ինչ-որ բան ստեղծել ձեր սեփական ձեռքերով՝ աքսեսուարներից մինչև ինտերիերի իրեր, ապա սա հիանալի հնարավորություն է ձեր սեփական բիզնեսը սկսելու և մարքեթփլեյս մուտք գործելու համար: Այս դեպքում կարևոր է նախապես կանխատեսել արտադրության ընդլայնման հնարավորությունը և որոշել լոգիստիկան: Դուք կարող եք նաև միավորվել այլ արհեստավորների հետ, որպեսզի կարողանաք ընդլայնել ձեր տեսականին և  հնարավորություն ունենաք արտադրել անհրաժեշտ ծավալը:

Համատեղ գնումներ: Միավորվեք մի խումբ մարդկանց հետ՝ համատեղ մեծաքանակ և ցածր գներով ապրանքներ գնելու համար: Այսպես կկրճատեք ծախսերը և կկարողանաք վաճառել Ozon-ում մրցունակ գնով առանց մեծ ներդրումների:

Ինչպե՞ս է Ozon-ն օգնում ձեռնարկատերերին

Ozon-ը հետաքրքրված է իր գործընկերների հաջողությամբ, ուստի անում է առավելագույնը, որպեսզի օգնի վաճառողներին հաջողության հասնել հարթակում: Մարքեթփլեյսում բիզնեսը սկսվում է գրանցումից, և այս գործընթացը պահանջում է նվազագույն ժամանակ՝ անհրաժեշտ է բեռնել փաստաթղթերը և ընդունել առաջարկը: Գրանցվելուց անմիջապես հետո ձեռնարկատերը ստանում է հասանելիություն վերլուծությանը և հարթակի այլ գործիքներին:

Ozon-ում հաջող առևտրի հիմնական ասպեկտներն են լոգիստիկան և առաջխաղացումը: Սկսնակների համար կարևոր է տիրապետել բոլոր գործիքներին, որպեսզի բիզնեսը հաջողություն ունենա:

Ozon-ում լոգիստիկայի կառուցման տարբերակները 3-ն են, և դրանք կարելի է համատեղել՝

FBS՝ ապրանքները պահվում են վաճառողի պահեստում, իսկ Ozon-ը ստանձնում է միայն արդեն փաթեթավորված ծանրոցների առաքումը:

realFBS՝ ապրանքների պահեստավորման, փաթեթավորման և առաքման բոլոր խնդիրները ստանձնում է վաճառողը:

FBO՝ տեղափոխում եք ապրանքները Ozon-ի պահեստներ, իսկ Ozon-ն ընդունում է, փաթեթավորում և առաքում պատվերները գնորդներին:

Խանութի առաջխաղացման և վաճառքի ավելացման համար բազմաթիվ գործիքներ կան.

Աշխատանք ապրանքների քարտերի հետ: Այստեղ կարևոր է գրավել գնորդի ուշադրությունը և նրան տալ հիմնական հարցերի պատասխանները: Օգտագործեք վառ լուսանկարներ, ավելացրեք մանրամասն նկարագրություններ և  բանալի բառեր վերնագրերում: Որքան լավ է ձևավորումը, այնքան մեծ է գնման հավանականությունը:

Մասնակցություն ծախծխումներին: Զեղչերը մեծացնում են ապրանքների տեսանելիությունը. Ozon-ը խթանում է նման ապրանքները որոնումների մեջ և ավելացնում դրանք ընտրանիում:

Կարծիքներ և հարցեր: Կարծիքներ կարող են թողնել միայն իրական օգտատերերը, այդ պատճառով նրանք վստահություն են ներշնչում: Միշտ պատասխանեք հարցերին և ցանկացած հաղորդագրության՝ նույնիսկ բացասական: Այդ կերպ դուք ցույց կտաք մյուս հաճախորդներին, որ ձեզ մոտ պատվիրելն ապահով է, քանի որ դուք օգնում եք լուծել ապրանքի հետ կապված խնդիրները, եթե դրանք առաջանան:

Լրացուցիչ գործիքներ: Վճարովի առաջխաղացում որոնման մեջ, տրաֆարետների օգտագործում. պայմանների և ցուցադրման վայրերի ավտոմատ ընտրություն՝ ծածկույթը մեծացնելու, ապրանքը լավագույն սանդղակին հասցնելու համար. փորձարկեք բոլոր գործիքները՝ հասկանալու, թե ինչպե՞ս լավագույնս գովազդել ձեր ապրանքը:

Ozon-ն իր գործընկերներին տրամադրում է ոչ միայն հարմար և արդյունավետ գործիքներ, այլ նաև զգալի տեղեկատվական աջակցություն: Կայքում կան Գիտելիքների բազա, ինչպես նաև ինտերակտիվ դասընթացներ և թրեյնինգներ, որոնք կօգնեն ձեզ տիրապետել հարթակի հետ աշխատելու բոլոր նրբություններին: Բացի այդ, պորտալում դուք կարող եք գտնել բազմաթիվ հաջողության պատմություններ ոգեշնչման համար, ինչպես նաև ստանալ օգտակար գաղափարներ ձեր բիզնեսի համար: Մի՛ վախեցեք սկսել՝ օգտագործեք Ozon-ի հնարավորությունները և կառուցե՛ք հաջողակ բիզնես վստահելի գործընկերոջ հետ:

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: