OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Հիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունը

Մյս 23, 2024 17:08
188

Մասնագիտությամբ տնտեսագետ Մագդա Կարապետյանը Եվրոպայում շրջագայելուց և մյուսլիների բազմաթիվ տեսակներ փորձելուց հետո Հայաստանում հիմնադրել է առողջ նախաճաշերի պատրաստման համար նախատեսված մյուսլիներ արտադրող հայկական առաջին ընկերությունը՝ «Մորնինը»։ «Մորնին» ընկերության մյուսլիների տեսականին մեծ է՝ սկսած մանկական ու շոկոլադային տեսակներից մինչև սպորտով զբաղվողների համար հատուկ բաղադրատոմսով պատրաստված տարբերակներ։

Յուրաքանչյուր տեսակը մշակելիս սննդաբանը մյուսլիներում հատուկ չափաբաժիններով բալանսավորել է առավոտյան առողջ նախաճաշի համար անհրաժեշտ սննդակարգը։ Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է, որի աջակցությամբ Մագդա Կարապետյանը գաղափարը բիզնես դարձնելու ճանապարհին ստացել է մասնագիտական աջակցություն, գիտելիքներ ու մենթորություն։

«Հայկական չրատեսակների հիմքով ստեղծեցինք մյուսլիներ, հրավիրեցինք սննդաբանի, ով կազմեց տարբեր տեսակների համար բաղադրություն, որոնք պետք է լինեին մտածված, նպատակային և ազդեցություն ունենային մարդու օրգանիզմի և առողջության վրա։ Վերցրեցինք հայկական հիմնական չրատեսակները՝ սալոր, ծիրան, խնձոր, դեղձ և իրենց շուրջ կառուցեցինք բաղադրություն, որոնցից յուրաքանչյուրն իր նպատակային նշանակությունն ունի։ «Մորնինը» Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի համատեղ ծրագրի շահառուներից է։

Մենք անցանք մեկ տարվա հետաքրքիր և բազմազան ծրագիր, որտեղ բազմաթիվ հետաքրքիր ու պրոֆեսիոնալ մենթորներ կիսվեցին իրենց գիտելիքներով, հմտություններով ու խորհուրդներով, որի համար շատ շնորհակալ եմ»,- նշել է «Մորնին» ընկերության հիմնադիր տնօրեն Մազդա Կարապետյանը: «Մորնին» ընկերությունը նախատեսում է առաջիկայում իր արտադրանքն արտահանել։ Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին:

Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։