OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Հայկական կրթահամալիրների կառուցման ֆինանսավորման վերաբաշխում

Մյս 23, 2024 16:50
51

Կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կրթահամալիրների կառուցման համար նախատեսված գումարի շրջանակում կատարվել է վերաբաշխում կատարողների միջև՝ 2 մլրդ 920 մլն դրամի չափով:

Գործադիրի մայիսի 23-ի նիստում հարցը զեկուցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշման արդյունքում Քաղաքաշինության կոմիտեից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին են փոխանցվում 10 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները:

Այդ հաստատություններն են՝ Արագածոտնի մարզում՝ Ճարճակիսի կրթահամալիրը, Գեղարքունիքում՝ Կախակնի, Արեգունու, Փոքր Մասրիկի և Մաքենիսի կրթահամալիրները,  Լոռիում՝ Բազումի, Միխայլովկայի, Կաթնառատի և Գարգառի կրթահամալիրները, իսկ Սյունիքում՝ Շաքիի կրթահամալիրը:

Միաժամանակ, նույն որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 5 հանրակրթական դպրոցի հատկացվել են կապիտալ դրամաշնորհներ 31 մլն 448 հազար դրամի չափով՝ վերջիններիս խնայողությունների հաշվին: Գումարն ուղղվելու է հաստատությունների գույքային հագեցվածության բարելավմանը և ջեռուցման աշխատանքների իրականացմանը: Այդ դպրոցներն են՝

  • «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ (ճաշարանի գույքի ձեռքբերում)․
  • «Ալավերդու Ստ․ Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ (տեսախցիկների ձեռքբերում)․
  • «Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (էլեկտրոնային գրատախտակի ձեռքբերում)․
  • «Վանևանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (ջեռուցման աշխատանքների իրականացում)․
  • «Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (ջեռուցման աշխատանքների իրականացում)։

«Այս նախագիծը ևս մեկ աշխատանք է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թ․ 300 դպրոցի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» խոշորածավալ ծրագրի շրջանակում, ինչպես նաև դպրոցների գույքային և շենքային պայմանների բարելավման ընթացիկ ծրագրերում»,- նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս որոշմամբ կատարված փոփոխությունները ներառյալ՝ ընդհանուր առմամբ  133 հաստատություններ գտնվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվության շրջանակում, որոնցից 85-ը դպրոց է, իսկ 48-ը՝ կրթահամալիր: Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակման տիրույթում է 95 հաստատություն, որոնցից 59-ը՝ դպրոց, 36-ը՝ կրթահամալիր:

Արդեն իսկ ավարտված է 27 ուսումնական հաստատության շինարարությունը, իսկ 107 հաստատություն այս պահին գտնվում է շինարարության փուլում, որի մի մասը կավարտվի այս տարվա ընթացքում: Այսինքն՝ 134 հաստատություններում կամ ավարտվել են աշխատանքները, կամ դրանք շինարարության փուլում են. մնացածը նախագծման կամ մրցութային գործընթացների մեջ են:

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ պետական բյուջեից 300 մլն դրամի շրջանակում 96 մարզական կառույցների, որոնց մեծ մասը մարզադպրոց է, հատկացվել է գույք: Դրանցից 28-ը ՊՈԱԿ է, 61-ը՝ համայնքային մարզադպրոց, 5-ն ազգային ֆեդերացիա և 2 կազմակերպություն, որոնք ունեն մարզադպրոցներ:

«Գույքի զգալի մասը հատկացվել է մարզային կառույցների, որով էապես նպաստում ենք մարզերում սպորտով զբաղվելու հնարավորությունների ընդլայնմանը: Սա մեր շարունակական քաղաքականությունն է՝ հետևել գույքի որակին, բայց միաժամանակ ապահովել դրա հասանելիությունը մարզիկների և սպորտով զբաղվող երեխաների համար»,- ներկայացնելով հարցը՝ ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ ձեռքբերվող գույքի տեխնիկական առաջադրանքների բնութագրերը պետք է պատշաճ նկարագրվեն, որովհետև վերհանելով խնդիրները՝ հաճախ պարզ է դարձել, որ դրանց նկարագրությունը բավարար չէ. համապատասխան չափանիշները տեխնիկական առաջադրանքներում կամ նշված չեն կամ անորոշ են ձևակերպված:

«Համապատասխան ստանդարտների նկարագրության, ինչպես նաև շահագործման հանձնված դպրոցների հետագա պատշաճ պահպանման և հոգատար վերաբերմունքի առումով մեծ աշխատանք ունենք անելու, որը պայմանավորված է նաև կրթական համակարգի հետևողական աշխատանքով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հաստատությունների գույքի պահպանման, գյուղական համայնքներում նոր դպրոցների կառուցման կարևորությանը և մի շարք այլ հարցերի. «Կարևոր է, որ պետության կողմից տրամադրված գույքի նկատմամբ լինի սրտացավ վերաբերմունք»:

Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է այն փաստը, որ Կառավարության ծրագրերի շրջանակում արվում է հնարավորը՝ գյուղական համայնքներում ևս որակյալ կրթության հասանելիությունն ապահովելու համար:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն իրենց հերթին ներկայացրել են կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող դպրոցներում իրականացվող աշխատանքների կազմակերպմանն առնչվող  որոշ մանրամասներ: