Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում
Ոսկին չփրկեց արտահանումը. տնտեսության խորքում խնդիրներ կան. ԼՈՒՅՍ հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ. Վիճակագրական կոմիտե
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.7%-ով
Nissan-ի ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը մայիսին նվազել է 6%-ով
Թաիլանդում մայիսին ավտոմեքենաների վաճառքը աճել է 5%-ով
ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով
Հունիսի 1-29-ը ռուս-վրացական սահմանը հատել է հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որոնցից 19-ը՝ վերջին 3 օրում. Գևորգ Պապոյան
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո

Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում

Մյս 23, 2024 10:42
40

Ակբա բանկը միացել է Ասիական զարգացման բանկի «Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսական ծրագրին»: Այս համագործակցությամբ Ակբա բանկը հնարավորություն կտա Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկություններին ներմուծում կատարելու նպատակով օգտվել բանկի առևտրի ֆինանսավորման գործիքներից՝ միաժամանակ զարգացնելով սեփական բիզնեսը համաշխարհային՝ հատկապես եվրոպական և ասիական շուկաներում։

«Մենք ուրախ ենք, որ Ակբա բանկը այսօր միանում է Ասիական զարգացման բանկի «Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսավորման ծրագրին»: Այս համագործակցությամբ մենք կկարողանանք նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար»,-նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Մենք ոգևորված ենք Ակբա բանկի հետ համագործակցությամբ: Այս համագործակցությունը ևս մեկ անգամ ընգծում է մեր նվիրվածությունն ու ջանքերը  համաշխարհային առևտրի և տնտեսության աճի ուղղությամբ։ Սա անչափ կարևոր է Հայաստանում ՓՄՁ-ների տնտեսական աճն ու կայունությունը ապահովելու համար»,- նշել է Ասիական զարգացման բանկի Մասնավոր հատվածի գործառնությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Սյուզան Գաբուրին։

«Ակբա բանկը Հայաստանի խոշորագույն բանկերից մեկն է։ Լինելով երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը և կարևորելով ՓՄՁ-ների վարկավորումը Ակբա բանկը մշտապես աջակցել է կայուն, նորարար և մրցունակ տնտեսության կառուցմանը»,-նշել է Ասիական զարգացման բանկի Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսավորման ծրագրի տնօրեն Սթիվեն Բեքը:

Ասիական Զարգացման բանկը հիմնադրվել է 1966 թվականին։ Հիմնադրման օրվանից հավատարիմ եղել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճմանն ու կայուն զարգացմանը՝ մշտապես շարունակելով ծայրահեղ աղքատությունը վերացնելու իր ջանքերը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում: