2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Ռազմական ծախսերի աննախադեպ աճ՝ 2023 թվականին. SIPRI-ի զեկույցը

Ապր 23, 2024 19:08
63

Ռազմական ծախսերը 2023 թվականին աննախադեպ աճ են գրանցել աշխարհում, Ռուսաստանում հասել են ամենաբարձր աստիճանի ԽՍՀՄ փլուզումից ի վեր, իսկ Ուկրաինայում գրանցվել է ՀՆԱ-ի համեմատ ռազմական ծախսերի ամենամեծ աճն ամբողջ աշխարհում: Այդ մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) վերջին զեկույցում։

Վերլուծության հեղինակները նշում են, որ 2009 թվականից ի վեր առաջին անգամ ռազմական ծախսերը 2023 թվականին մինչև 6.8 տոկոս աճել են SIPRI-ի կողմից սահմանված բոլոր հինգ աշխարհագրական տարածաշրջաններում և կազմել են 2 տրիլիոն 440 միլիարդ դոլար։ Առավել շատ սպառազինության վրա ծախսերն իրականացվել են Եվրոպայում, Ասիայում, Օվկիանիայում և Մերձավոր Արևելքում։

Անցյալ տարի զենքի վրա Ռուսաստանի ծախսերն ավելացել են 24 տոկոսով և կազմել են 109 միլիարդ դոլար, ինչը 57 տոկոսով գերազանցում է Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցման տարվա՝ 2014-ի ցուցանիշը:

2023-ին Ռուսաստանի պաշտպանական ծախսերը կազմել են դաշնային բյուջեի ծախսերի 16 տոկոսը, դա ՀՆԱ-ի 5.6 տոկոսն է: Այսպիսով, ըստ SIPRI-ի մասնագետների, Ռուսաստանի ռազմական ծախսերը գերազանցել են Խորհրդային Միության փլուզումից հետո գրանցված մակարդակը:

Զեկույցում ասվում է, որ 2022 թվականին Ուկրաինա կատարած լայնածավալ ռազմական ներխուժումից հետո Ռուսաստանը սկսել է անթափանցիկության պայմաններում բանակին տրամադրել գումարներ նաև արտաբյուջետային այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են ձեռնարկությունները, գործարանները և տարբեր կազմակերպություններ։

Ներկայումս Ռուսաստանը ռազմական ծախսերի առումով աշխարհում գրավում է երրորդ տեղը և զիջում է միայն ԱՄՆ-ին, որն այդ բնագավառին տրամադրում է 916 միլիարդ դոլար, և Չինաստանին, որը բանակին տրամադրում է 296 միլիարդ դոլար: