Օգոստոսի 1-ից QR կոդով մեկերթ տոմսի թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից
Վրաստանում տարեկան գնաճի մակարդակը կազմել է 4.0 տոկոս
Տեխասում առնվազն 24 մարդ է մահացել աղետալի ջրհեղեղի հետևանքով․ ևս 25 մարդ անհետ կորած է
Ռուսաստանի քաղաքացիները պարտավոր են փոխել անձնագրերը, եթե նրանց արտաքին տեսքը զգալիորեն փոխվել է
Թրամփը պատրաստվում է բանակցություններ սկսել TikTok-ի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքի շուրջ
Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից

Ինչ եղանակ է Հայաստանում. Բուք ու ձյուն. կան բազմաթիվ փակ ճանապարհներ գրեթե բոլոր մարզերում

Մրտ 21, 2022 10:25
276

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան (վատ տեսանելիության պատճառով), Ալագյազ-Արթիկ, Ջերմուկ-Սարավան-Սիսիան-«Զանգեր»-Գորիս, Սյունիքի մարզի Կապան-Տաթև, Գորիս-Տաթև, Շիրակի մարզի Մեծ Ալագյազ-Արթիկ, Արթիկ-Մանթաշ, Ցողամարգ-Բավրա, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը, Տավուշի մարզի Իջևան քաղաքից Բագրատաշեն և Նոյեմբերյան-Կիրանց ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի (անվաշղթաների կիրառման դեպքում):

Լոռու մարզի Սպիտակի և  Ստեփանավանի ոլորանները, Օձուն-Դսեղ և Տաշիր-Բլագոդարնոյե, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Արագածոտնի մարզի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Արտավազ-Հանքավան ավտոճանապարհներին, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Չարենցավանի տարածաշրջանում, Երևան-Սևան ավտոճանապարհի 45-46-րդ կմ-ին, Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի, Արթիկի, Մարալիկի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկ-Գնդեվազ, Հովունի-Ջաջուռ-Կապս-Քեթի ավտոճանապարհներին բուք է:

Հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի և Կոտայքի մարզերի) տեղում է ձյուն։