ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար
«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի և ևս 10 երկրների քաղաքացիներ
Առանց վարորդական իրավունք մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնակի մեծացնել՝ սահմանելով 50,000 դրամ
Alibaba-ն 7 միլիարդ դոլար կծախսի նոր օգտատերեր ներգրավելու համար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 46 միլիոն ռուբլուց ավելի խարդախության համար
5 մարքեթինգային դաս մեդիայի, մենեջմենթի և նորաձևության լեգենդից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 5 ամսում ավելացել է 13,9%–ով
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխել է իր տարբերանշանը
ՀէՑ-ից բացի հայկական որ ընկերությունները կարող են ազգայնացվել․ վերլուծությունը հասանելի է ABNews.am կայքում
Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում

Բնակարանային գործարքների աշխուժությունը Հայաստանում․ մարզերի և Երևանի տվյալների համեմատություն

Դկտ 23, 2024 12:53
34

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2024թ.-ի հոկտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքների ընդհանուր թիվը կազմել է 1,518։

Առավել մեծ ծավալի գործարքներ գրանցվել են Երևանում՝ 1,137, որը կազմում է ընդհանուր առուվաճառքների 74․9%-ը։ Մայրաքաղաքից հետո ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կոտայքում՝ 74 գործարք (4․9%) և Լոռիում՝ 73 գործարք (4․8%)։

Արմավիրում իրականացվել է 63 գործարք (4․2%), իսկ Շիրակում՝ 45 (3%)։ Սյունիքում գրանցվել է 40 գործարք (2․6%), Գեղարքունիքում՝ 28 (1․7%), և Արարատում՝ 25 (1․6%)։

Նվազագույն թվով գործարքներ են արձանագրվել Տավուշում՝ 16 (1․1%), Արագածոտնում՝ 10 (0․7%), և Վայոց Ձորում՝ 7 (0․5%)։

Այս տվյալները ցույց են տալիս, որ Երևանը շարունակում է պահպանել բնակարանային շուկայի կենտրոնական դերակատարումը, մինչդեռ մարզերում առուվաճառքների ակտիվությունը զգալիորեն զիջում է։