Օգոստոսի 1-ից QR կոդով մեկերթ տոմսի թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից
Վրաստանում տարեկան գնաճի մակարդակը կազմել է 4.0 տոկոս
Տեխասում առնվազն 24 մարդ է մահացել աղետալի ջրհեղեղի հետևանքով․ ևս 25 մարդ անհետ կորած է
Ռուսաստանի քաղաքացիները պարտավոր են փոխել անձնագրերը, եթե նրանց արտաքին տեսքը զգալիորեն փոխվել է
Թրամփը պատրաստվում է բանակցություններ սկսել TikTok-ի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքի շուրջ
Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից

Մակրոտնտեսական զարգացումները և շուկայական տենդենցները դեկտեմբերի 23-ի դրությամբ

Դկտ 23, 2024 16:08
26

1. Շուկայի տենդենցներ 

Համաշխարհային ինդեքսներ

• Dow Jones` + 1,18% (42840,26)
• S&P 500`+1,09% (5930,85)
• S&P 500 ֆյուչերս` + 0,51%
• Nikkei 225` + 1,34% (39241)
• KOSPI` +1,60% (2442,71)
• Shanghai Composite` -0,55% (3349,66)

Ապրանքային շուկաներ
• Ոսկի`$2628,6 /ունցիա
• Brent նավթ`$73,2 / բարել
• WTI նավթ՝ մոտ $69,7/բարել

2. Մակրոտնտեսություն

ՌԴ Կենտրոնական բանկը պահպանել է հիմնադրույքը 21% տարեկան մակարդակում։

Ճապոնիայում սպառողական գները 2024 թվականի նոյեմբերին աճել են 2,9%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մինչդեռ հոկտեմբերին աճը կազմել էր 2,3%։

Մեծ Բրիտանիայում մանրածախ վաճառքի ծավալը նոյեմբերին ավելացել է 0,2%-ով նախորդ ամսվա համեմատ՝ չհասնելով սպասված 0,5%-ի։

3. Nike Inc. ԱՄՆ սպորտային ապրանքների արտադրողը իր 2-րդ ֆինանսական եռամսյակում նվազեցրել է զուտ շահույթը 27%-ով՝ մինչև $1,16 միլիարդ, իսկ եկամուտը՝ 8%-ով՝ հասնելով $12,4 միլիարդի։ Չնայած այդ ցուցանիշները, 2ն էլ գերազանցել են շուկայի կանխատեսումները։

Ընդհանուր մարժան նվազել է 1 տոկոսային կետով՝ կազմելով 43,6%, ինչը պայմանավորված է ակտիվ զեղչային վաճառքներով։ Nike-ը 2-րդ եռամսյակում իր բաժնետերերին վերադարձրել է ընդհանուր առմամբ $1,6 միլիարդ՝ 557 միլիոնը՝ շահաբաժինների տեսքով, և մոտ 1,1 միլիարդը՝ բաժնետոմսերի հետգնման միջոցով։

4. Boeing-ը կնքել է պայմանագիր 100 ինքնաթիռի մատակարարման վերաբերյալ թուրքական Pegasus Airlines ավիափոխադրող ընկերությանը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 36 միլիարդ դոլար։

Ըստ համաձայնագրի, Boeing-ը 737 Max 10 մոդելի ինքնաթիռների առաքումները, որոնք դեռևս չեն հավաստագրվել, կսկսի 2028 թվականին։ Կողմերը նաև կնքել են լրացուցիչ 100 ինքնաթիռի մատակարարման պայմանագիր՝ ապագա առաքումների համար։