Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Tesla-ի բաժնետոմսերը 7%-ով անկում են ապրել Մասկի նոր կուսակցության մասին հայտարարությունից հետո
Աշխարհը կրկին կանգնում է թանկացման առաջ․ ինչ կփոխվի Հայաստանի սպառողի համար․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Թուրքիան պատրաստվում է 200 միլիարդ դոլարանոց պաշտպանական թռիչքի․ Al Monitor
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 193 դեպք. գրանցվել է 52 ավտովթար. զոհվել է 1. վիրավորվել՝ 68 մարդ
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 3-6-ը ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատար․ Էկոնոմիկայի նախարարություն
Նոր տեսակի վիրուս PDF ֆայլերում․ ինչ վտանգ է այն ներկայացնում և ինչպես պաշտպանվել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփը սպառնում է մաքսատուրքերով 100 երկրի. իսկ ինչ է սպասվում Հայաստանին․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Tether-ը և Adecoagro-ն Բրազիլիայում կմեկնարկեն բիթքոյն մայնինգ
Էկոնոմիկայի նախարարությունը 50 հազար եվրո է վճարել Wizz Air–ին գովազդի համար․ Sputnik
BRICS–ի քաղաքականությանն աջակցող երկրներին Թրամփը սպառնացել է լրացուցիչ 10% մաքսատուրքերով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Հայաստանի համախառն արտահանումը կազմում է համաշխարհայինի ընդամենը 0,05%-ը
2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 12.23%-ով
Պակիստանում 10 օրում մուսոնային անձրևներից 66 մարդ է զոհվել, 127-ը՝ վիրավորվել
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Օպերայի և բալետի թատրոնի շենքը վերջին 30 տարում առաջին անգամ ամբողջությամբ լվացվում է
Օգոստոսի 1-ից QR կոդով մեկերթ տոմսի թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից
Վրաստանում տարեկան գնաճի մակարդակը կազմել է 4.0 տոկոս

Թերակատարվել են պետական կարևորագույն ծրագրեր. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Մյս 23, 2025 11:08
24

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է 2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։ 

Այսպես՝

  • ՀՀ տնտեսական ակտիվությունը կտրուկ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 3.5 անգամ, նվազել է՝ կազմելով 4.1%։ Դանդաղման հիմնական պատճառը ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով առաջացած արտածին բարենպաստ գործոնների էական թուլացումն է (որոշ արտածին դրական գործոնների ընդհանրապես չեզոքացումը)։ Նշված բացասական ազդեցությունն ամենաընդգծված կերպով դրսևորվել է արդյունաբերության ոլորտում, որն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ՝ 18.5%-ով, նվազել է։

    Առևտրի աճի տեմպը կտրուկ նվազել է՝ հասնելով 6%-ի, այն դեպքում, երբ նախորդ տարվա առաջին եռամսյակում այն 26.5% էր։

Արտահանումը և ներմուծումը կտրուկ կրճատվել են՝ համապատասխանաբար  61.8%-ով և 47.9%-ով։ Այսպիսի կտրուկ անկումը հիմնականում պայմանավորված է վերաարտահանման ծավալների զգալի նվազմամբ:

  • ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 2025թ. առաջին եռամսյակում կազմել են 597.4 մլրդ դրամ՝ ճշտված պլանի ցուցանիշից 1%-ով ավելի։ Բյուջեի ընդհանուր եկամուտների՝ պլանավորվածից ավելի հավաքագրումը հիմնականում հաջողվել է շնորհիվ այլ եկամուտների գծով մուտքերի։ Դրանց կատարողականը 149.6% է: Մինչդեռ, պաշտոնական դրամաշնորհների գծով արձանագրվել է 22.9% թերակատարում։ Ընդ որում, պաշտոնական դրամաշնորհների թերակատարման առումով 2025թ. առաջին եռամսյակը բացառություն չէ՝ դրանք, ըստ էության, գործող կառավարության իշխանավարման ողջ ընթացքում թերակատարվել են, քանի որ պատկան մարմինները շարունակաբար թերանում են դոնորների հետ նախապես համաձայնեցված նախապայմանների կատարման հարցում։

 

  • 2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 576.2 մլրդ դրամ՝ ճշտված պլանի ցուցանիշից 29.6%-ով կամ 242.1 մլրդ դրամով պակաս։ Ընդ որում, թերակատարված ընդհանուր գումարի 37.6%-ը՝ ընթացիկ ծախսերի, իսկ 62.4%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով է։

    Ընթացիկ և կապիտալ ծախսերը թերակատարվել են՝ համապատասխանաբար 15.4 և 67.1 տոկոսով։

    Այս տարի ևս (ինչպես և նախորդ տարի) առաջին եռամսյակում թերակատարվել են ընթացիկ ծախսերի բոլոր բաղադրիչները։

    Ծրագրված ընդհանուր կապիտալ ծախսերի` 228.9 մլրդ դրամի ցածր կատարողականն առավելապես պայմանավորված է կապիտալ ծախսերի հիմնական մասը կազմող` ՀՀ պաշտպանության ապահովման ծրագրի շրջանակներում կատարված ծախսերով, որոնք կազմել են ծրագրված 170.2 մլրդ դրամ ցուցանիշի ընդամենը 29.9%-ը` 50.9 մլրդ դրամ: Ի դեպ, 2025թ. բյուջեն ներկայացնելիս, որպես դրա կարևոր առավելություն, իշխանությունը շեշտում էր հենց պաշտպանության գծով կապիտալ ծախսերի համար մեծ գումարների հատկացումը։ Ստացվում է, որ կարևորը միջոցները հատկացնելն է, ոչ թե նախատեսված աշխատանքները կատարելը։

    Թերակատարվել են հաշվետվությունում առանձին-առանձին նշված բոլոր պատասխանատու մարմինների գծով իրականացվող ծրագրերի շրջանակներում կատարված ծախսերը։ Առավել նշանակալի են պաշտպանության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, շրջակա միջավայրի և առողջապահության  նախարարությունների պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով թերակատարումները՝ համապատասխանաբար 57.5%, 53.0%, 48.9% և 36.7%:

    Կասկածից վեր է, որ գործող իշխանությունը պարզապես ի զորու չէ ապահովել պետական կարևորագույն ծրագրերի (ինչպիսիք են, օրինակ՝ «ՀՀ պաշտպանության ապահովում», «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում», «Գյուղատնտեսության խթանում», «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» և «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագրերը) արդյունավետ իրականացումը։

 

  • 2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 21.2 մլրդ դրամ հավելուրդ՝ ծրագրված 3 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.9 մլրդ դրամ փաստացի պակասուրդի դիմաց: Հավելուրդի հիմնական պատճառը ծախսերի ցածր կատարողականն է։

    2025թ. առաջին եռամսյակի մակրոտնտեսական իրավիճակի վատթարացումը պետական կառավարման թերությունների ու տնտեսության նվազած դիմադրողականության հետևանք է, և բոլոր հիմքերը կան մտահոգվելու, որ արդեն իսկ դրսևորվող բացասական միտումները մոտ ապագայում առավել կխորանան՝ վտանգելով պետական բյուջեի կատարումը։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: