Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

ԶՊՄԿ. թիվ մեկ հարկատուն Հայաստանում

Հլս 22, 2024 19:16
83

Ծանր տեխնիկայի ցուցադրություն եւ տոնական միջոցառում.

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշեց Հանքագործի և մետալուրգի օրը։

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ այս տարի ևս տոնական միջոցառումներով նշեց ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը, որն ավանդաբար նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը։

Տոնական միջոցառումները մեկնարկեցին «Komatsu» ընկերության հետ համատեղ միջոցառմամբ՝ հանքի տարածքում ներկայացնելով տոնական ցուցադրություն՝ «Komatsu»-ի տեխնիկայի պարն Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո։

Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզի և համայնքների ներկայացուցիչներ եւ ղեկավարությունը, հյուրեր տարբեր երկրներից՝ Կոմացու ընկերության ներկայացուցիչներ, Հայաստանում գործող տարբեր հանքարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և ԶՊՄԿ աշխատակիցները։ Դա յուրօրինակ նվեր էր ծանր տեխնիկայի հետ աշխատող հանքագործներին՝ ոլորտի ժամանակակից տեխնիկայի կարողությունները։

«Մեր ընկերության ամենօրյա աշխատանքում մենք օգտագործում ենք ժամանակակից սարքավորումներ և ներդնում ժամանակակից տեխնոլոգիաներ։ «Komasu»-ն ժամանակակից շինարարական և հանքարդյունաբերական տեխնիկայի արտադրության համաշխարհային առաջատարներից է: Մեր հանքում շահագործվում է «Komasu»-ի 24 տեսակի տեխնիկա տարբեր նպատակների համար»,- իր ելույթում նշել է ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին:

«Komatsu» ընկերության կենտրոնական ասիայի գլխավոր տնօրեն Տոմոշի Կիցուվան շնորհակալություն հայտնեց ԶՊՄԿ-ին արդյունավետ համագործակցության եւ տարածաշրջանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության ամենօրյա աշխատանքները ընկերության տեխնիկային վստահելու համար։

Քաջարանի մշակույթի պալատում ԶՊՄԿ աշխատակիցների համար տեղի ունեցավ տոնական միջոցառում, որի ընթացքում կայացավ ԶՊՄԿ-ի պատմության տարեգրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը։ Կոմբինատի 22 աշխատակիցներ պարգևատրվեցին տարվա ընթացքում աշխատանքային ձեռքբերումների համար՝ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ։

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին իր ողջյունի խոսքում շնորհակալություն հայտնեց կոմբինատի բոլոր աշխատակիցներին՝ շեշտելով, որ նրանցից յուրաքանչյուրի աշխատանքի ամեն օրը ներդրում է ձեռնարկության զարգացման գործում․

«Մենք ցանկանում ենք, որ ԶՊՄԿ-ն ﬔր թիմի համար լինի ոչ միայն աշխատանքի վայր, այլ անընդհատ սովորելու, զարգանալու և մասնագիտական նոր բարձունքներ նվաճելու հնարավորություն: Այս տարի հսկայական ջանքեր են գործադրվել տեխնիկական անվտանգության, աշխատակիցների առողջության և անվտանգության, ինչպես նաև շրջակա միջավայրի կառավարմանն ուղղված գործընթացների արդիականացման ուղղությամբ: Մենք միասին արդեն շատ բան ենք արել, բայց դեռ շատ բան կա անելու։ Սա հեշտ տարի չէր, իսկ ձեռքբերուﬓերի ճանապարհը ենթադրում է արտասովոր խնդիրների լուծում։ Ես վստահ եմ, որ ﬔր թիմը կարող է հաղթահարել աﬔնահավակնոտ նպատակները», — ասաց ընկերության գլխավոր տնօրենը:

Տոնական օրն ավարտվեց Քաջարանի մշակույթի պալատի բակում կազմակերպված համերգային ծրագրով և գաստրո-տոնավաճառով։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) հիմնադրվել է 1952 թ․։ Ձեռնարկությունը հանդես է գալիս որպես պղնձամոլիբդենային հանքաքարի առաջատար արդյունահանող և վերամշակող: ԶՊՄԿ-ն ունի ավելի քան 4600 աշխատակից։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ առաջատար ընկերություններից է և խոշորագույն հարկատուն (2023 թվականին վճարել է 70 մլրդ 881 մլն դրամի հարկ, #1 հարկատուն է)։