ՊԵԿ-ում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը
Իսլամական բանկը վարկ կհատկացնի Թուրքիային
Apple-ը գեներատիվ AI-ի ֆունկցիոնալը iPhone-ում ինտեգրելու համար բանակցում է OpenAI-ի հետ
2024թ. հունվար-մարտին Հայաստանում արտահանումն աճել է 2.7 անգամ
Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից բռնագանձել 25 միավոր անշարժ գույք և շուրջ 35 միլիարդ դրամ
2024-ին Հայաստանում կարմրուկի 362 դեպք է գրանցվել
Հայաստանի տնտեսական ակտիվության զգալի մասն առաջին եռամսյակում ապահովել է արդյունաբերությունը․ ԵԱԶԲ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է 35 սահմանային սյուն
Ֆինանսների նախարարն ընդունել է ՀԲ Գործադիր տնօրենին
Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով
Ռուսաստանի ՀՆԱ-ն առաջին եռամսյակում աճել է 5.4%-ով
Կայացել են 62 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ
Հնդկաստանը ռազմական նշանակության ապրանքների արտահանումը 10 տարում 35 անգամ մեծացրել է
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 մլրդ դրամ
Apple Vision Pro-ի գինը երկրորդական շուկայում նվազում է. այն արդեն 30-40%-ով ցածր է պաշտոնականից
ԱՄՆ-ում ստեղծվել է աշխարհի ամենամեծ 3D տպիչը․ այն 29 մետրանոց կոնստրուկցիաներ է տպում
Թաիլանդը նախատեսում է կառուցել աշխարհի ամենաբարձր շենքը
Ռուսաստանում գործող եվրոպական բանկերը 2023-ին քառակի շատ հարկ են վճարել
Meta-ի 35 միլիարդ դոլարի ներդրումը AI ոլորտում խթանում է տեխնոլոգիական սպառազինությունների մրցավազքը
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 29.04.24

Մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով

Հնվ 18, 2024 11:50
8
ADS

Առողջապահական էլեկտրոնային համակարգում առաջիկայում սպասվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն՝ ընդգծելով, որ նախարարության մեկնարկած նոր նախաձեռնության շնորհիվ  առողջապահության առաջնային օղակում կիրականցվեն մի շարք բարեփոխումներ, որոնց մեջ մեծ դեր ունի հատկապես էլեկտրոնային առողջապահության զարգացումը:

«2024 թվականին առաջին քայլով ամբողջովին կանցնենք էլեկտրոնային դեղատոմսերի,  որը փուլային տարբերակով ներդրվել է ամբողջ համակարգում: Մեր հաշմանդամության կարգ ունեցող կամ այլ սոցկարգավիճակ ունեցող բուժառուների համար դուրսգրվող դեղերն ամբողջովին դարձել են էլեկտրոնային:

Սա էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված  այն քայլն է, որով մենք բացառում ենք մի քանի պատասխանատուների սենյակներով անցնելը՝ ստորագրություն կամ կնիք ստանալու նպատակով: Այս տարբերակով բուժառուին անհրաժեշտ է միայն անձը հաստատող փաստաթուղթ: Համակարգի ներդրումը նաև հերթերից խուսափելու և ավելորդ ժամանակի կորուստ չունենալու միջոց է»,-ասաց փոխնախարարը:

Նախարարի տեղակալը նշեց՝ մարտի մեկից հակաբիոտիկների նշանակումը նույնպես լինելու է էլեկտրոնային դեղատոմսով: Դեղատները պետք է արդեն իսկ դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում: Փոփոխությունն այս դեպքում սահմանվելու է բոլոր բուժառուների համար:

Ջումայանի խոսքով՝ այս բլոկում երկրորդ ամենամեծ փոփոխությունն անցումն է էլեկտրոնային իմունիզացիային: 0-ից 18 տարեկանների, ինչպես նաև մեծահասակների բոլոր պատվաստումային գործընթացը նույնպես կդառնա էլեկտրոնային՝ սկսած ծննդատնից: Ըստ նրա՝ նախարարի հրամանը շրջանառության մեջ է և ընդունելուց հետո ողջ համակարգը կանցնի էլեկտրոնային տարբերակին: «Պիլոտային ծրագիրն արդեն իսկ ներդրվել է, իրականացրել ենք նաև վերապատրաստումներ բժիշկների և բուժքույրերի համար: Սա լավ է նաև նրանով, որ քաղաքացու հավելվածի մեջ իր բոլոր պատվաստումները կլինեն հասանելի»,-նշեց Արտակ Ջումայանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ այս երկու կարևոր նախաձեռնություններին կանցնեն  առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:

Ջումանյանն անդրադարձավ առաջնային օղակում իրականացվող հաջորդ կարևոր քայլին՝ ամբուլատոր քարտի ներդրմանը, որը վերաբերում է այնտեղ ստացած ծառայություններին, և դրա  էլեկտրոնային տարբերակն արդեն պատրաստ է, իսկ ստացիոնար այցերին վերաբերող քարտը կամ պատմագիրը ներառում է հիվանդանոցային բուժման ընթացքը, այնտեղ պացիենտի հետ կատարված գործողությունները։ Ըստ նրա՝ այս  մասով նույնպես մեծ  ծավալի աշխատանք է կատարվել և դեռ շարունակվում է։ Այն, ինչ լրացվում է թղթի վրա, պետք է մուտքագրվի համակարգում՝ հաստատված ձևաչափերով։

Մեկնաբանություն