Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 մլրդ դրամ
Apple Vision Pro-ի գինը երկրորդական շուկայում նվազում է. այն արդեն 30-40%-ով ցածր է պաշտոնականից
ԱՄՆ-ում ստեղծվել է աշխարհի ամենամեծ 3D տպիչը․ այն 29 մետրանոց կոնստրուկցիաներ է տպում
2024թ. հունվար-մարտին Հայաստանում արտահանումն աճել է 2.7 անգամ
Թաիլանդը նախատեսում է կառուցել աշխարհի ամենաբարձր շենքը
Ռուսաստանում գործող եվրոպական բանկերը 2023-ին քառակի շատ հարկ են վճարել
Meta-ի 35 միլիարդ դոլարի ներդրումը AI ոլորտում խթանում է տեխնոլոգիական սպառազինությունների մրցավազքը
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 29.04.24
Baidu-ն և Tesla-ն համաձայնության են եկել Չինաստանում FSD-ի քարտեզագրման գործարքի շուրջ
2 տրլն 443 մլրդ դոլար. համաշխարհային ռազմական ծախսերը 2023 թվականին ռեկորդային են եղել
Google-ը էժան սմարթ-ժամացույցներ է մշակում
Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան
Հիմնական կանոններ արդյունավետ հեռավար աշխատանքի համար. ռազմավարական ուղեցույցը կարող եք գտնել abnews.am կայքում
Հաջողության հասնելու համար անհրաժեշտ ամենօրյա սովորություններ. կարդացեք հոդվածը abnews.am կայքում
Երևանում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ. քաղաքապետարան
Հնդկաստանը պատրաստվում է առևտրային համաձայնագիր ստորագրել Օմանի հետ Մերձավոր Արևելքում իր կապերն ընդլայնելու համար
Հնդկական India Yes Bank-ի զուտ շահույթն ավելի քան կրկնապատկվել է հունվար-մարտին
Ինչպես օգտագործել հայկական մշակութային ժառանգությունը բիզնեսի զարգացման համար. հոդվածը կարող եք կարդալ abnews.am կայքում
Ներդրողների համար լուրերին կարող եք ծանոթանալ abnews.am կայքում
Որտե՞ղ գտնել ոգեշնչում ձեր մարքեթինգային արշավի համար. դասեր հայկական շուկայից. կարդացեք abnews.am կայքում

Ինչպիսին կլինի նոր հարկային տարին Հայաստանի քաղաքացիների և բիզնեսի համար

Դկտ 28, 2023 15:16
38
ADS

2024 թվականը ֆիզիկական անձանց համար կարելի է անվանել <հարկային կայունության> տարի։ Իսկ ահա բիզնեսի համար այն խոստանում է լինել իրադարձություններով հարուստ. հին հարկեր նոր փաթեթավորմամբ՝ շահառուների շրջանակի նեղացման ֆոնին։

Այսպես, 2024 թվականին “աշխատավարձային հարկերը” չեն փոխվի։ Աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվելու և պահվելու է 20% դրույքաչափով: Դրա տոկոսադրույքը նույնն է երկրի ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար 2023 թվականի հունվարից՝ 20%։

Եկամտահարկից բացի, գործատուն, որպես հարկային գործակալ, աշխատողների աշխատավարձից պահում է կենսաթոշակային վճարները, որոնք, ինչպես եւ 2023թվին, հաշվարկվելու են պրոգրեսիվ դրույքաչափով: Դեռևս 2019 թվին իշխանությունները նախատեսում էին աստիճանական վերադարձ պարտադիր կենսաթոշակային համակարգի (ONPS) նախկին պայմաններին, և արդեն 2023 թվականի հունվարի 1-ից աշխատող քաղաքացիների կողմից վճարումներն աճել են մինչև 5%: Ներկայումս Հայաստանում վարձու աշխատողների կենսաթոշակային հատկացումները հաշվարկվում են հետևյալ կերպ. ամսական բրուտտո աշխատավարձի դեպքում (մինչև հարկումը) ոչ ավելի, քան 500 000 դրամ’ աշխատավարձի 5% — ը; 500 000 դրամը գերազանցող աշխատավարձի դեպքում՝ 10%:

Գործատուները (հարկային գործակալները) պարտադիր մուծումներ են կատարում նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին’ ելնելով աշխատողի եկամտի չափից: Մասնավորապես, մինչեւ 100 հազար դրամ աշխատավարձ ունեցող անձինք հիմնադրամին կվճարեն 1500 դրամ, 100,1 հազարից մինչեւ 200 հազար դրամ՝ 3 հազար դրամ, 201 հազարից մինչեւ 500 հազար դրամ՝ 5,5 հազար դրամ, 501 հազար դրամից մինչեւ 1 մլն դրամ՝ 8,5 հազար դրամ, իսկ 1 մլն դրամը գերազանցող հաշվարկային բազայի դեպքում ՝ 15 հազար դրամ:

Շրջանառության հարկ

Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2024 թվականի հոկտեմբերից վերանայել շրջանառության հարկի համակարգը, իսկ հետագայում, ընդհանրապես, հրաժարվել դրանից։ Ֆինանսների նախարարությունում գտել են, որ համակարգում հարկային բեռը զգալիորեն ցածր է, քան նրանց համար, ովքեր աշխատում են ընդհանուր հարկման դաշտում, ինչը գայթակղություն է ստեղծում նրանց համար, ովքեր ցանկանում են խուսափել ողջ ծավալով հարկերի վճարումից:

Հնարավոր վերանայման հարցով այս փուլում Ֆինանսների նախարարությունն ակտիվ քննարկումներ է անցկացնում բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Վերանայման արդյունքում նրանք, ովքեր կկարողանան փաստաթղթավորել իրենց ծախսերը, հարկային բեռը ոչ միայն չի ավելանա, այլև, նույնիսկ, հնարավոր է, նվազի, վստահեցնում են երկրի ֆինանսական իշխանությունները։ Հնարավոր է նաև, որ նեղացվի տվյալ հարկային ռեժիմի շահառուների շրջանակը։

Նշենք, որ ներկայումս շրջանառության հարկը (փոխարինում է ԱԱՀ-ին և շահութահարկին) վճարում են այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 մլն դրամը (2020թ. հունվարի 1-ից Հայաստանը վերադարձել է մինչև 115 մլն դրամ չհարկվող տարեկան շրջանառությանը-խմբ.): Այս խումբը ներառում է ՓՄՁ ձեռնարկությունները, անհատ ձեռներեցներին և նոտարներին: Խոսքը, մասնավորապես, առևտրային գործունեության շրջանառության 5% — ի և արտադրական գործունեության շրջանառության 3,5% — ի վճարումների մասին է։

Շահաբաժինների հարկ

Հայաստանում շահաբաժինների հարկի դրույքաչափը ստանդարտ է (5%) ինչպես Հայաստանի հարկային ռեզիդենտների, այնպես էլ ոչ ռեզիդենտների համար: Սա հայտարարվել է որպես տեսանելի ապագայի քաղաքականություն, որպեսզի բիզնեսի համար միջավայրը կանխատեսելի լինի։ Սակայն իշխանությունները մտածել են շահաբաժիններ վճարելիս (եթե կազմակերպության կանոնադրական կապիտալում իրականացվելու է վերաներդրում) աղբյուրի մոտ պահված հարկի վերադարձման գործող մեխանիզմը պահպանել միայն օրինապահ հարկ վճարողների համար: Ինչպես նշել են Ֆինանսների նախարարությունում, օրենքում հստակ կսահմանվեն խախտումների տեսակները (ընկերությունում չգրանցված աշխատողների առկայություն, հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում, առանց համապատասխան լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացում եւ այլն), որոնց դեպքում տվյալ կազմակերպության բաժնետերերին կամ մասնակիցներին չի վերադարձվի վճարված շահաժիններից պահված եկամտահարկը: Այս նախաձեռնության հաստատման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսից։

Շահութահարկ (կորպորատիվ հարկ)

Ինչպես ԱրմԻնֆո-ին հավաստիացրել են ՀՀ ֆինանսների նախարարությունում, տվյալ հարկատեսակի վերաբերյալ որևէ փոփոխություն չի նախատեսվում: Դեռևս 2020 թվականից այս հարկատեսակի դրույքաչափը 20%-ից իջեցվել է մինչեւ 18%։

Ակցիզ

Ընթացիկ տարում Հայաստանը գնացել է մի շարք ապրանքների, մասնավորապես, ծխախոտի և թունդ ալկոհոլի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման: Սա նախկինում հայտարարված քաղաքականության շարունակությունն էր, քանի որ վերջին 3-4 տարիներին հանրապետությունը հետևողականորեն բարձրացնում է ակցիզային հարկը։ Այսպես, ԵԱՏՄ-ում ընդունված ռազմավարությանը համապատասխան, Հայաստանը վերջին երեք տարիներին տարեկան 30% — ով բարձրացրել է թունդ ալկոհոլի, իսկ ծխախոտի տոկոսադրույքները՝ 15% — ով։ Այդ սկզբունքը չէր վերաբերում կոնյակին։ Առաջիկա 3 տարիներին աճը կլինի 10% — ի չափով։ Դա արվում է, քանի որ կառավարությունը հայտարարել է, որ պատրաստվում է ավելի շատ հարկել սպառումը։ Փոխարենը՝ իշխանությունները փորձելու են ցածր պահել բիզնեսի հարկային բեռը  և եկամտահարկը, որպեսզի տնտեսությունը մրցունակ լինի, այդ թվում ՝ արտաքին շուկաներում։

Այսպիսով, իրականացվել է ակցիզային հարկի դրույքաչափերի մերձեցման ռազմավարություն, որպեսզի դրանց տարբերության պատճառով գնի տարբերություն չառաջանա, և դրա պատճառով ծխախոտի և օղու սպեկուլյատիվ առևտուրը չզարգանա։ ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են 2024 թվականին ակցիզային հարկի դրույքաչափերը հասցնել մինչև 35 եվրոյի՝ ծխախոտի 1000 գլանակի դիմաց։

Ինչ վերաբերում է մյուս ենթաակցիզային ապրանքներին, ապա այժմ դրանց դրույքաչափն աճում է տարեկան 3 տոկոսով (մոտավորապես այնքան, որքան կանխատեսվում էր գնաճի չափը)։ Սակայն, քանի որ 2022 թվականին գնաճը կազմել է ավելի քան 8%, ապա ակցիզային հարկի ավելացումը Ֆինանսների նախարարությունն առաջարկում է իրականացնել տարեկան 8% — ի սահմաններում։

ԱԱՀ

Տեսանելի ապագայում Հայաստանը չի նախատեսում վերանայել ԱԱՀ-ի դրույքաչափերը, թեեւ, ինչպես նշել են Ֆինանսների նախարարությունում, հետեւողականորեն առաջարկներ են ստանում ԱԱՀ-ի տարբերակված դրույքաչափերի ներդրման վերաբերյալ: Այսօր դրա դրույքաչափը կազմում է 20% (արտահանման ապրանքները կամ ծառայությունները ենթակա են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի)։

Բալը տորթի վրա

2023 թվականից Հայաստանում գործարկվել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Նախաձեռնությունն իրականացվելու է երեք փուլով և արդեն 2025 թվին այն պարտադիր է դառնալու Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող բոլոր չափահաս քաղաքացիների համար: Քաղաքացիների առաջին խումբը, որը պարտավոր է հայտարարագրել եկամուտները, հայտարարագրերը պետք է ներկայացնի մինչև 2024 թվականի մայիսի 1-ը: Հայտարարագիր ներկայացնելուց հրաժարվելու համար նախատեսվում է նախազգուշացում, այնուհետև’ տուգանք: Երկրի ֆինանսական իշխանությունները նախազգուշացնում են.  ոչ ոք եւ ոչինչ չի թաքնվի հարկայինի “ամենատես աչքը”, այնպես որ՝ զգոն եղեք ձեր ֆինանսների նկատմամբ։

Նաիրա Բադալյան

Աղբյուրը՝   finport. am

Մեկնաբանություն