ԱՄՆ-ում աղջիկը սիրահարվել է ChatGPT-ի հետ ստեղծած կերպարին. ինչ է տեղի ունեցել հետո. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես դառնալ ստեղծագործ առաջնորդ. հետևեք այս 8 խորհուրդներին. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է TikTok-ի դեմ արգելքի որոշումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար. ՊԵԿ-ի պարզաբանումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հարկադիր կատարման ծառայությունը 694 մլն-ից ավելի գումար է վերականգնել
Ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի ներմուծման ոլորտում. 2024թ. հունվար-նոյեմբեր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրամեքենաների և հիբրիդային մեքենաների վաճառքն ԱՄՆ-ում հասել են ռեկորդային 20 %-ի
Evocabank. 2024 թվականի ամփոփում. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՕՊԵԿ-ի զեկույցը. նավթի պահանջարկը 2026-ին նոր մակարդակի կհասնի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է պատրաստվում փոխել Դոնալդ Թրամփը իր նախագահության առաջին իսկ օրը. մանրամասները՝ ABNews.am կայքում
«Տանը մենակ» ֆիլմի տունը վաճառվել է 5,5 միլիոն դոլարով
Եվրոպան 2024-ին սպառել է մոտ 313 միլիարդ խմ գազ
Հայաստանի հարկային եկամուտների 2024 թվականի արդյունքները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի բնակչությունը 2024-ին նվազել է 1,39 միլիոնով
Թուրքիայի բնակչության թիվը 2100-ին կնվազի՝ կազմելով 77 միլիոն
Ինչու է աշխարհում գործազրկության մակարդակը շարունակում մնալ պատմականորեն ցածր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որքան հարկ են վճարում բուքմեյքերական ընկերությունները. ՀԵՏՔ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Վերականգնման վարկերի բանկը Հայաստանին կտրամադրի 26 մլն եվրո
Տնտեսական հավասարակշռության խախտում աճող դեֆիցիտի ֆոնին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եկամուտների անհավասարությունը Հայաստանում. խավերի բաժանման պատկերը և դրա ծախսման հետևանքները. մանրամասները՝ ABNews.am կայքում

Փողը սիրում է հանգստություն և կանխատեսելիություն․ ԿԲ ներկա և նախկին նախագահներն անդրադարձել են ազգային արժույթին և դրամավարկային քաղաքականությանը

Դկտ 19, 2023 13:34
23
ADS

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի կարծիքով՝ Կենտրոնական բանկի մասին 1996 թվականին ընդունված օրենքը հիմնարար փաստաթուղթ էր, ինչը մեզ նաև այսօր թույլ է տալիս պարծենալ այն ձեռքբերումներով, որոնք ունեցել ենք տարիների ընթացքում։

Ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը, ելույթ ունենալով ԵՊՀ-ում կայացած «Հայկական դրամի 30-ամյակը. զարգացումներ և հեռանկարներ» խորագրով քննարկման ժամանակ՝ Գալստյանը նշեց, որ ցանկացած կառավարություն ձգտում է առավելագույն աստիճանի հասցնել քաղաքացիների բարեկեցությունը և նրա նպատակային գործառույթների մեջ կա ծախսելու անհագուրդ ցանկություն, ու հենց այդ պատճառով է, որ հասարակություններն ու քաղաքական միտքը եկել են այն եզրահանգման, որ պետք է լինի կառավարությունից անկախ այնպիսի ինստիտուտ, որն այդ անհագուրդ ցանկությունները կզսպի։ Գալստյանի բնորոշմամբ՝ ՀՀ ԿԲ-ի մասին 1996 թվականի օրենքի տրամաբանությունը կառուցված է հենց այդ հիմքի վրա։

«Մեր երկրում 1990-ականների կեսին ձևավորվեց մի ինստիտուտ, որն ունենալով ազգի կողմից իրեն վստահված մանդատ՝ պատրաստ էր որոշ ծախսերի տեսանկյունից կառավարությանն ասել ոչ, և այդ ոչն է պրոֆեսիոնալ տեսանկյունից հնարավորություն տալիս երկրում ունենալ կայուն և կառավարելի գնաճ։ Այն երկրները, որոնք ձգտում են ունենալ կայուն և որակյալ բարձր տնտեսական աճ, դրա համար կարևոր նախապայման է ցածր ու կառավարելի գնաճի առկայությունը, քանի որ միայն այդ միջավայրն է ստեղծում հնարավորություններ լայնածավալ ներդրումների համար։ Այդ տեսանկյունից փողը սիրում է հանգստություն և կանխատեսելիություն», — նշեց ԿԲ գործող նախագահը։

Գալստյանի դիտարկմամբ՝ երկրորդ կարևոր գործոնը տնտեսական սուղ պայմաններում, երբ ժամանակին կային բազմաթիվ կարիքներ, ԿԲ աշխատակիցներին բարձր աշխատավարձերով ապահովելն էր, ինչը պետք է համարժեք լիներ ֆինանսական համակարգի առնվազն միջինին։ Այդ անկյունաքարային քայլը հնարավորություն տվեց մինչ այսօր ունենալ շատ պրոֆեսիոնալ անձնակազմ, որի ներկայացուցիչների մի մասը դարձել են նախարարներ, վարչապետներ՝ անուրանալի ծառայություններ մատուցելով երկրին։

«1996 թվականից ի վեր մենք ունեցել ենք մոնետար թիրախային մեխանիզմ, այսինքն՝ դրամային զանգվածի միջոցով փորձ է արվել կառավարել գնաճը։ Այդ մեխանիզմն իրեն արդարացրեց տարիներ շարունակ։ 2006 թվականից ներդրվեց նոր մոդելավորում՝ կառուցված ռացիոնալ սպասումների տեսության վրա։ Բայց դրան նախապատրաստվելուց առաջ ԿԲ-ում արդեն իսկ աշխատում էին պրոֆեսիոնալ կադրեր, որոնք մեկ տարուց ավել աշխատել էին Արժույթի համաշխարհային հիմնադրամի հետազոտական դեպարտամենտում և որոնց վերադառնալուց հետո հաջողությամբ ներդրվեց նոր մոդելավորումը։ Այս պահին ԿԲ-ն աշխատում է դրա ավելի կատարելագործված տարբերակի վրա»,- ասաց Գալստյանը։

Նա տեղեկացրեց, որ ՀՀ կենտրոնական բանկը 2020 թվականի դեկտեմբերին աշխարհում առաջին բանկերից էր, որ դիմեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու քայլին։ Դրանից հետո տոկոսադրույքը 4,25 տոկոսից բարձրացավ ու հասցվեց մինչ 10,75 տոկոսի։ Գալստյանի խոսքով՝ ԿԲ-ն բացահայտ կերպով հասարակությանը ներկայացնում էր այնպիսի թվեր ու ցուցանիշներ, որոնց ի զորու էր հասնել։ Բոլոր գործողությունները, որոնք իրականացվում են վերաֆինանսավորման տոկոսադրույքի քաղաքականության միջոցով, պետք է ուղղված լինեն նպատակակետերին ու թիրախներին հասնելուն։

«Աշխարհում դեռ գնաճի դեմ պայքարը չի ավարտվել, բայց մենք այս տարվա ապրիլ ամսից ԿԲ-ի կողմից իրականացվող հետևողական ու խիստ քաղաքականության արդյունքում ունենք գնաճ, որը մեր նախանշած թիրախից ցածր է։ Ընթացիկ տարին կավարտենք զրոյական գնաճով, մյուս տարի կունենանք մի փոքր գնաճ, իսկ 2025 թվականին արդեն կմոտենանք նախանշված թիրախին։ Այսօր իրականացվող դրամավարկային որակյալ քաղաքականությունը հասարակության մեջ ստեղծում է վստահության նախադրյալներ ազգային արժույթի ու ԿԲ-ի նկատմամբ։ Շատ կարևոր է այն փաստը, որ մեր ժողովուրդը հայկական դրամն ընկալում է որպես իր անկախության խորհրդանիշերից մեկը», — եզրափակեց Գալստյանը։

Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ ԿԲ երկրորդ նախագահ Բագրատ Ասատրյանը, ով հանգամանորեն անդրադարձավ հայկական դրամի ստեղծմանն ու շրջանառության մեջ դրվելու պատմությանը, ինչպես նաև ԿԲ-ի կողմից Հայաստանի անկախության սկզբնական շրջանում իրականացված դրամավարկային քաղաքականությանը։

«Հատկանշական է, որ հայկական դրամը ծնվել է ոչ թե ԿԲ-ում, այլ ՀՀ Գերագույն խորհրդում, քանի որ դրամի ֆորմալ ծնունդն ամրագրվեց Անկախության հռչակագրով, որում առանձին հատված վերաբերում էր տնտեսական խնդիրներին և ազգային դրամը շրջանառության մեջ դնելու անհրաժեշտությանը։ Մեր արժույթի առաջին նմուշները նույնպես հաստատվեցին Գերագույն խորհրդում տեղի ունեցած բուռն քննարկումների արդյունքում։ Առհասարակ 1990-ական թվականների սկիզբը մեզ համար տնտեսական առումով բավականին ակտիվ շրջան էր, երբ ընդունվեցին հիմնարար օրենքներ»,- հիշեցրեց Ասատրյանը։

Նա տեղեկացրեց, որ դրանից հետո իրադարձություններն ընթացան այլ հունով, երբ քաղաքական խնդիրները դարձան ավելի որոշիչ, ինչն էլ ազդեցություն ունեցավ ազգային արժույթի տնտեսական ընդհանուր քաղաքականության վրա։ 1992 թվականից ՀՀ-ն անդամագրվեց Համաշխարհային բանկին ու Արժույթի միջազգային հիմնադրամին, որոնք անվերապահորեն հանդես էին գալիս միասնականությունը պահպանելու դիրքերից և դեմ էին անկախ տնտեսական քաղաքականություն վարելու կացութաձևին։

«Անուրանալի դերակատարում է ունեցել նաև դրամափոխության հարցերով հանձնաժողովը, որը նույնպես ստեղծվեց Գերագույն խորհրդի կողմից ու կարճ ժամանակամիջոցում իրականացրեց հսկայածավալ աշխատանքներ՝ ընդունելով բազմաթիվ նորմատիվային փաստաթղթեր, կայացնելով ավելի քան չորս տասնյակ կենսական վճիռներ։ Հանձնաժողովն, ըստ էության, փոխարինում էր և՛ կառավարությանը, և՛ ԿԲ-ին, քանզի օժտված էր շատ կարևոր լիազորություններով։ Ի վերջո, նրա եզրակացությունները քննարկվեցին և դրանց հիման վրա կայացվեցին որոշումներ, որոնք կյանքի կոչեցին ազգային արժույթը»,- նշեց Ասատրյանը։

Նրա պնդմամբ՝ եթե ավելի ճիշտ ընտրվեին հայկական դրամի փոխանակման արժեքներն ու հաշվի առնվեր մասնավորապես ռուսական ռուբլու սրընթաց արժեզրկման պրոցեսը, ապա դրամը, հարաբերակցության առումով, կլիներ բոլորովին այլ վիճակում։ Ամենասկզբում մեկ դրամը համարժեք էր ռուսական 200 ռուբլուն և 14,5 ամերիկյան դոլարին։ Միակ ամենամեծ խնդիրն այն էր, որ սկզբում ահռելի գնաճի պայմաններում Հայաստանի ԿԲ-ի ռեսուրսներն ու արժույթային կարողությունները խիստ սահմանափակ էին, ուստի կառավարությունը ստիպված էր որոշ ապրանքների մասով ստեղծել պահուստներ՝ նպատակ ունենալով դրամը շրջանառություն մեջ դնելուց հետո կայունացնել իրավիճակը։ Հետագայում ԿԲ-ի աշխուժացման, ուժեղացման և կառավարության կողմից իրականացված բարեփոխումների արդյունքում երկրի ֆինանսատնտեսական դրությունը զգալիորեն լավացավ։

Քննարկմանը ներկա էր նաև «Կոնվերս բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը, ով նշեց, որ ԿԲ-ն բարեբախտաբար ստեղծվեց ոչ թե որպես կառույց, որը կզբաղվեր գլխավորապես դրամավարկային քաղաքականությամբ, այլ որպես կառույց, որը կրթեց ու պատրաստեց հետագա տարիներին երկրի տարբեր ոլորտներում լավագույն կողմերով դրսևորված կադրերի թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորներում։ Ժամանակի ընթացքում ԿԲ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը տվեց դրական արդյունքներ, որն ուղղված էր առաջին հերթին ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող գործիքների կիրարկմանը։ Գրիգորյանի դիտարկմամբ՝ շատ ավելի հեռանկարային ու նպատակահարմար կլինի համատարած դոլարիզացիայի պայմաններում մտածել դրամայնացման մասին՝ հընթացս ուժեղացնելով ազգային արժույթը, իսկ դա իր հերթին պահանջում է նաև մտածողության փոփոխություն։

Իսկ «Բիբլոս բնակ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանն իր խոսքում շեշտեց այն հանգամանքը, որ Հայաստանի կենտրոնական բանկը 2008 թվականից ի վեր կարողացել է արդյունավետորեն դիմակայել միջազգային ու ներհայաստանյան ֆինանսատնտեսական մի քանի լուրջ ճգնաժամերին։ Արդյունքում մեր բանկային համակարգը հստակ ցույց է տվել իր դիմադրողականությունն ու կենսունակությունը, որի հիմնական գործոնը սովորելու ունակությունն է և ամեն մի նոր ճգնաժամի հաղթահարման համար բազիսային նոր սցենարների կառուցումը։ Դա, ըստ էության նպաստել է ռեֆլեկտիվ, ադապտացիոն մշակույթի ձևավորմանը մեր բանկային համակարգում։